ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելու շուրջ

Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի նախագիծը դեռ համաձայնեցված և հաստատված չէ, հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին։

Reuters–ը գրում է՝ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելու և Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումները հանելու շուրջ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում «մեծ առաջընթաց» է գրանցել և կարծում է, որ Թեհրանը «այս պահին բանակցությունները վարում է բարեխղճորեն»

ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պայմանավորվածություններին. Վենս

ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դեռ այդ փուլում չենք, բայց մենք շատ մոտ ենք։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը նախատեսում է 60-օրյա հրադադար և խորհրդակցությունների մեկնարկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Պարբերականի տվյալներով՝ փաստաթուղթը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնական հաստատմանը։ Սակայն ավելի ուշ իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ հուշագրի տեքստը մինչ օրս չի համաձայնեցվել և չի հաստատվել։

Միլիոնների բիզնես, 743 մլն հարկ և վնասով աշխատանք․ Նարեկ Նալբանդյանի պարադոքսը

Հայաստանի խոշոր բիզնեսի մասին պաշտոնական թվերը երբեմն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է բազմամիլիոնանոց ակտիվներ տնօրինող, հյուրանոցային համալիրներ, սուպերմարկետների ցանցեր, հանքային ակտիվներ և այլ խոշոր բիզնեսներ վերահսկող գործարարներին։ Ավելի քան հետաքրքիր պատկեր է բացահայտվում գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի պարագայում։

Տարբեր ոլորտներում միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող այս ընկերությունը, որը պետությունից 5 միլիարդ դրամով ձեռք է բերել Ծաղկաձորի հանրահայտ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը (այժմ՝ «Eighty Eight Hotel & Spa»), ապահովելով ավելի քան 743 միլիոն դրամի ընդհանուր հարկեր, պաշտոնական հաշվետվության մեջ շահութահարկի դիմաց արձանագրել է (1 951) հազար դրամ ցուցանիշը։ Ի դեպ, ֆինանսական փաստաթղթերում փակագծերի առկայությունը փաստում է հսկայական ակտիվներ տնօրինող ընկերության վնասով աշխատելու մասին:

Աշխարհում, թերևս, ամեն ինչ հնարավոր է, բայց օրինակ դժվար է հավատալ, որ Նարեկ Նալբանդյանի վերահսկողության տակ գտնվող համակարգը՝ հյուրանոցներ, սուպերմարկետների ցանցեր, հանքային ակտիվներ և այլ խոշոր բիզնեսներ ունենալով, աշխատում է վնասով։

Ստացվում է մի հետաքրքիր իրականություն․ մեծ բիզնեսները Հայաստանում կամ գրեթե շահույթ չեն ունենում, կամ նույնիսկ «վնասով» են աշխատում, մինչդեռ իշխանության ներկայացուցիչների շրջապատում միլիոնների հոսքերն անընդհատ աճում են։ Հարկ է նշել, որ դեռևս 2019 թվականին «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն անցել էր պետության հաշվեկշռին:

Մի քանի անհաջող աճուրդներից հետո, 2022 թվականի փետրվարին Կառավարությունը (ՏԿԵ նախարարության միջոցով) բավարարեց միակ հայտատուի՝ «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի հայտը։

Հիշեցնենք՝ «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու հիմնադիրը գործարար Նարեկ Նալբանդյանն է, ում անունը մամուլում հաճախ է շրջանառվում հետհեղափոխական շրջանում խոշոր պետական կամ խնդրահարույց գույքերի ձեռքբերման համատեքստում:

Ըստ տարբեր մամուլի հրապարակումների՝ Նարեկ Նալբանդյանի բիզնես համակարգը կապվում է «ՄԱՆ հոլդինգ» խմբի, նրա եղբայրների և ընտանիքի այլ անդամների հետ։

Նշվում է, որ ընտանիքը գործունեություն է ծավալել ալյուրի արտադրության, սննդարդյունաբերության, բեռնափոխադրումների, օղու արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում։ Մամուլում հաճախ են շրջանառվել նաև իշխանությունների հետ հնարավոր կապերի մասին պնդումներ։

Մի շարք հրապարակումներ Նալբանդյանին անվանել են «իշխանամերձ գործարար» կամ կապել գործող իշխանության հետ՝ հատկապես այն բանից հետո, երբ նա արտոնյալ պայմաններով ձեռք բերեց մի շարք աղմկահարույց և նախկին պաշտոնյաների հետ կապված ակտիվներ՝ Ծաղկաձորի Golden Palace Hotel Resort Spa հյուրանոցը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը, Սևանի նախկին «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, «Օազիս» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը։ Սա դեռ նրա ակտիվների մի մասն է․․․․ Գործարարը հարցազրույցներում մշտապես հերքում է, որ ինքը քաղաքական հովանավորչություն ունի:

Հետաքրքիր է նաև, որ 2026 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանն է վճարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 25 միլիոն դրամ գրավը: Նրա փաստաբանը դա պարզաբանել է Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ ունեցած երկար տարիների ուսանողական-ընկերական կապերով:

Այսպիսով, ստացվում է մի պատկեր, որտեղ խոշորագույն խանութների ցանցերն ու հյուրանոցային հսկաները և միլիոնավոր դոլարների ներմուծումներ ու ներդրումներ անող ընկերությունները պետությանը վճարում են նվազագույն շահութահարկ կամ գրանցում վնասներ, մինչդեռ ՔՊ-ական պաշտոնյաների անձնական եկամուտները նույն ժամանակահատվածում չափվում են տասնյակ միլիոններով:


Հասմիկ Մովսիսյան

Ֆլորիդայում փորձարկումների ժամանակ պայթել է Ջեֆ Բեզոսի «New Glenn» ծանր հրթիռը

Հզոր պայթյունը տեղի է ունեցել հենց հեռարձակման ժամանակ. ականատեսները նկարահանել են կրակի հսկա ամպ, որը հեռվից հիշեցնում էր հրե սունկ:

«Blue Origin» ընկերության «New Glenn» ծանր հրթիռը պայթել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի արձակման համալիրում փորձարկումների ժամանակ:

Վթարը տեղի է ունեցել «կրակային փորձարկման» (hot-fire test) փուլում, որը նախնական մեկնարկի հիմնական փորձարկումներից մեկն է, երբ շարժիչները գործարկվում են մեկնարկային հարթակում՝ առանց հրթիռը գետնից բարձրացնելու:

Փորձարկման սովորական ընթացակարգի մեկնարկից հետո հարթակում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Տիեզերակայանի վրա երևացել են հրե գունդ և ծխի խիտ ամպ, իսկ պայթյունի ալիքը զգացել են մերձակա շրջանների բնակիչները:

«Blue Origin»-ում տեղի ունեցածը «անոմալիա» են անվանել՝ հայտնելով, որ ողջ անձնակազմը ժամանակին տարհանվել է: Տուժածներ չկան, բնակչության և շրջակա միջավայրի համար վտանգ ևս չի արձանագրվել:

Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ վթարի պատճառների մասին խոսելը դեռ վաղ է: Նրա խոսքով՝ «Blue Origin»-ը պետք է հետաքննություն անցկացնի և հետագա փորձարկման ծրագրի համար և գնահատի միջադեպի հետևանքները:

Տեսանյութ:

Ծառուկյանն ընդդեմ Ջիմիսոնի. ե՞րբ և որտե՞ղ դիտել RAF 9 մրցաշարի գոտեմարտը

Մայիսի 31-ի լույս գիշերը ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կկայանա RAF ըմբշամարտի (գրեփլինգի) լիգայի 9-րդ մրցաշարը։

Այս մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը գոտեմարտ կանցկացնի ամերիկացի Քիլոն «Mugzy» Ջիմիսոնի հետ։

RAF 9 մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 04:00-ին։

Գոտեմարտերի ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի FoxNation հարթակում, ինչպես նաև RAF-ի պաշտոնական YouTube-յան ալիքում։

Armsport

Ինտերը կրկին անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին

Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հերթական հատուկ հրապարակումն է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի նախավարժանքը: Հատկանշական է, որ կադրերն ուղեկցվում են հայկական երաժշտությամբ:

Հրապարակման մեջ ուշագրավ է նաև այն փաստը, որ միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումը կրկին կատարել է հայերենով:

Պաշտոնական էջում մասնավորապես նշված է. «Հետևում ենք Հենրիխ Մխիթարյանի տաքացմանը։ Հետևեք մեզ՝ Հայաստանից ավելի շատ բովանդակության համար»։

Armsport

Ռումինիայի տարածքում ռուսական անօդաչու սարք է ընկել

Ռումինիայի Գալաց քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել բնակելի շենքի վրա․ 2 մարդ վիրավորվել է, իսկ մոտ 70-ը՝ տարհանվել․ հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը թռել է Ռումինիայի օդային տարածք՝ Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ։

Ֆետեշտիի ավիաբազայից երկու F-16 կործանիչներ գիշերը օդ են բարձրացել՝ այն որսալու համար։

Ռումինիայի ԱԳՆ-ն միջադեպը որակել է Ռուսաստանի կողմից «լուրջ և անպատասխանատու սրացում» և տեղեկացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։

Ռումինիայի տարածքում ռուսական անօդաչու սարք է ընկել

Ռումինիայի Գալաց քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել բնակելի շենքի վրա․ 2 մարդ վիրավորվել է, իսկ մոտ 70-ը՝ տարհանվել․ հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը թռել է Ռումինիայի օդային տարածք՝ Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ։

Ֆետեշտիի ավիաբազայից երկու F-16 կործանիչներ գիշերը օդ են բարձրացել՝ այն որսալու համար։

Ռումինիայի ԱԳՆ-ն միջադեպը որակել է Ռուսաստանի կողմից «լուրջ և անպատասխանատու սրացում» և տեղեկացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։

Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի բարձրագույն լիգայում

Ռուսական «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի բարձրագույն լիգայում: Այս մասին հայտնում է ֆուտբոլային փորձագետ Թիմուր Գուրցկայան «Это футбол, брат!» տելեգրամյան ալիքում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 25-ամյա հայ ֆուտբոլիստը պաշտոնական առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն եռյակը ներկայացնող ակումբներից մեկից: Նշվում է, որ անձնական պայմանագրի կետերն արդեն իսկ գոհացնում են Սպերցյանին, և այժմ մնում է միայն համաձայնության գալ «ցլերի» ղեկավարության հետ:

Հատկանշական է, որ եթե կիսապաշտպանը վերջնական որոշում կայացնի տեղափոխվել արաբական թիմ, ռուսական ակումբի սեփականատեր և նախագահ Սերգեյ Գալիցկին չի խոչընդոտի տրանսֆերին: Նա պատրաստ է բաց թողնել թիմի առաջատարին՝ ի նշան երախտագիտության «Կրասնոդարում» անցկացրած տարիների և մատուցած ծառայությունների համար:

Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը փայլուն ելույթներ է ունեցել՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 42 հանդիպման: Նրա ակտիվում գրանցված է 14 դարպասի գրավում և 18 գոլային փոխանցում:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:

Transfermarkt հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երկաթուղին պաշտոնապես գործարկվում է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին։

Շնորհանդեսը կանցկացվի Ախալքալաքի կայարանում, արարողությանը կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաներ։

Երկաթուղին փորձնական ռեժիմով գործում է 2017 թվականից, սակայն պաշտոնապես կգործարկվի միայն այժմ։ Մայրուղու ընդհանուր երկարությունը 827 կմ է, որից 213 կմ-ը գտնվում է Վրաստանի տարածքում։

Վրացական հատվածի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորել է Ադրբեջանը՝ 775 մլն դոլարի վարկի հաշվին, որը պետք է մարվի նախագծի շահույթից։ Միևնույն ժամանակ, տարիների ընթացքում վրացական կառավարող ընկերությունը կուտակել է ավելի քան 1 մլրդ լարիի (370 մլն դոլար) վնասներ։