ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն լրչատվամիջոցներին փոխանցեց, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումը քննելու համար ԿԸՀ-ն այսօր՝ ժամը 22:00-ին, նիստ կգումարի: Այն կանցկացվի դռնբաց:

Ուղիղ եթերում վարչապետի հորդորից մի քանի ժամ անց «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով:

Ռուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. Պեսկով

Ռուսաստանի համար նախըտրելի է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել խաղաղության համաձայնագրի միջոցով։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մեզ համար նախընտրելի է մեր նպատակներին հասնել գործարքի միջոցով, խաղաղության համաձայնագրի միջոցով: Բայց եթե Կիևի ռեժիմը հակված չէ դրան, ապա մենք նրան կստիպենք՝ հատուկ ռազմական գործողության անցկացման և ավարտի միջոցով»,- ասել է Պեսկովը:

ԱՄՆ-ն Գերմանիայում իր զորքերի թվաքանակը կրճատելու է ավելի քան 5000-ով. Թրամփ

Միացյալ Նահանգները մտադիր է կրճատել իր զորքերի ներկայությունը արտասահմանում՝ Գերմանիայում, ավելի քան 5000 զինվորով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Մենք պատրաստվում ենք զգալի կրճատումներ կատարել։ Եվ մենք կրճատում ենք ավելի քան 5000 (զինվորների և սպաների)»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա մեկնաբանում էր Պենտագոնի հայտարարությունը, որ Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվոր։

Զանգվածային հարձակում Պրիմորսկի նավահանգստի վրա. ՌԴ ՀՕՊ-ը ուկրաինական 60 դրոն է որսացել

Զանգվածային հարձակումը, որի առանցքային թիրախը Պրիմորսկ նավահանգիստն էր, հետ է մղվել Լենինգրադի մարզում, խոցվել է թշնամու ավելի քան 60 անօդաչու թռչող սարք, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Մարզպետը նշել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետևանքներն արդեն վերացվել են, նավթամթերքի արտահոսք չի գրանցվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը Ռուսաստանի 16 մարզերում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 334 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Սմոլենսկի մարզում կան տուժածներ։ Սմոլենսկի մարզպետ Վասիլի Անոխինի խոսքով՝ երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են, երբ խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են բնակելի շենքի վրա։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերում, Մոսկվայի շրջանում և Ղրիմում։

Մարկո Ռուբիոն կայցելի Վատիկան և Հռոմ․ Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ կայցելի Հռոմ և Վատիկան, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իտալիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

AFP-ի աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Ռուբիոն կհանդիպի Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։
Իտալական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ հանդիպում տեղի կունենա նաև Իտալիայի պաշտպանության նախարարի հետ:

Չի նշվում, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն առանձնազրույց կունենա Հռոմի պապի հետ։

Թրամփի և Մերցի միջև տարաձայնությունները անցել են անդառնալիnւթյան կետը. Վուչիչ

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև տարաձայնությունները անցել են անդառնալիության կետը, ինչը կործանարար կանդրադառնա նաև սերբական տնտեսության վրա։

Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտը կկրճատվի ավելի քան հինգ հազար մարդով, ինչը կգերազանցի նախկինում հնչեցված պլանները։

«Չէի սպասում, որ ամերիկացիները նման արագությամբ կսկսեն առճակատումը գերմանացիների հետ Եվրոպայում. ես կարծում էի, որ մենք մի փոքր կսպասենք դրան, և Թրամփի այս հայտարարությունը առաջին հինգ հազար զինվորականների դուրսբերման մասին չափազանց լուրջ և կարևոր ազդանշան է։ Ակնհայտ է, որ շահերն այլևս չեն համընկնում, և մենք հասել ենք անդառնալիության կետին։ Չեմ կարծում, որ սերբական տնտեսության, տնտեսվարման և քաղաքականության համար լավ է, որ այդ հարաբերությունները վատ լինեն»,- ասել է Վուչիչը։

Վուչիչը ապրիլի 21-ին Գերմանիայի հետ տնտեսական համագործակցության 25-ամյակի տոնակատարության ժամանակ հիշեցրել է, որ Գերմանիան պաշտոնական Բելգրադի գլխավոր արտաքին առևտրային գործընկերն է արդեն տասը տարի՝ տարեկան ավելի քան 10 միլիարդ եվրո առևտրաշրջանառությամբ, իսկ գերմանական կապիտալով ընկերությունները Սերբիայում 80 հազար մարդու են աշխատանքով ապահովել։

Հայաստան է ժամանել Կոսովոյի վարչապետը

Արտաքին
17:33 25-09-2021

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին բանակը բերել է մարտական պատրաստականության

Կոսովոյի Հանրապետության համարանիշների պատճառով, որոնք երկրի իշխանությունները սկսել են տեղադրել սերբական համարներով ավտոմեքենաների վրա, Սերբիայի և…

Լիտվայի Հանրապետության վարչապետը Հայաստանում է

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Հայաստանի ձայնը». կոնֆերանս՝ մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ

Հայաստանում 2026 թ. մայիսի 4-ին և 5-ին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը: Գագաթնաժողովին ընդառաջ՝ Հայաստան են ժամանելու ԵՄ տարբեր պաշտոնյաներ, տարբեր երկրների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրը, ժամը 12:00-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը կազմակերպում է մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ/ VOICES OF ARMENIA» կոնֆերանս, որին մասնակցելու են Հայաստանի առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, լրագրողներ, իրավապաշտպաններ:

Հրավիրված բանախոսներից յուրաքանչյուրը հանդես կգա 10 րոպեանոց ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների նահանջը, մարդու իրավունքների ոտնահարումները տարբեր ոլորտներում:

Բացման խոսքով հանդես կգա կոնֆերանսի կազմակերպիչ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ:

Կոնֆերանսի բանախոսներն են՝
1. ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ- «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ,
2. ՋՈՆ ԱՅԲՆԵՐ (ելույթը՝ տեսաուղերձով)- «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան
3. ՌՈԲԵՐՏ ԱՄՍՏԵՐԴԱՄ- Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան
4. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
5. ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ- քաղաքագետ, սահմանադրագետ
6. ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ- «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան
7. ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ- «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
8. ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
9. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ- իրավապաշտպան, փաստաբան
10. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ – քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր
11. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆ- Փաստաբան, իրավապաշտպան
12. ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ- քարոզչության ոլորտի հետազոտող, փորձագետ

Կոնֆերանսին հրավիրված են ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագիտական կառույցների, միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Կոնֆերանսը հեռարձակվելու է հայերեն և անգլերեն լեզուներով:
Կոնֆերանսի անցկացման վայրը՝ «Ani Plaza Hotel», «Նաիրի» սրահ (հասցե՝ Երևան, Սայաթ-Նովա 19):
Միջոցառումը բաց է լուսաբանման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ