Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանն առաջին անգամ ընդունել է Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ 30 երկրից։

Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կայացած մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 84 մեդալ՝ 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե։ Հայաստանի հավաքականը նաև դարձել է թիմային հաշվարկի հաղթող։

Երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի։

Երրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը։ Մրցումներն անցկացվել են տարբեր տարիքային խմբերում ու անցել են դիտարժան պայքարում` լեփ-լեցուն տրիբունաների ներքո։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով մրցաշարի համար Երևան էին ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիքթլը և Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։

ԵԱ ազատ ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երրորդն է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը դարձել էին բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճել էր 1-ական ոսկե, արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։

5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր։

Բրոնզե մեդալ էին նվաճել Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գասպար Տերտերյանը (72 կգ)։

Արման Ծառուկյանը նշել է իր գլխավոր նպատակը UFC-ում

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է խառը մենամարտերում ունեցած իր հավակնությունների մասին։

«UFC-ն ինձ ամենամեծ մոտիվացիան է տալիս։ Ցանկանում եմ դառնալ ոչ միայն չեմպիոն, այլև լիգայի լավագույն մարտիկն անկախ քաշային կարգից»,- հայ մարզիկի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Արիել Հելվանին իր սոցիալական ցանցերում։

Անդրօվկիանոսյան պրոմոուշենում իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է անցյալ տարվա աշնանը՝ ուժերը չափելով նորզելանդացի Դեն Հուկերի հետ։ Այդ դիմակայությունում Արմանը ժամանակից շուտ՝ արդեն երկրորդ ռաունդում տպավորիչ հաղթանակ է տոնել։

Ընդհանուր առմամբ, 29-ամյա մարտիկը պրոֆեսիոնալ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ։ Նրա ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։

Armsport

Դավիթ Չալոյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է

Դավիթ Չալոյանը (+90 կգ) Հայաստանի հավաքականի միակ մրցանակակիրն է դարձել Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի 2026 թ. գավաթի 1-ին փուլում:

Նա արծաթե մեդալ է վաստակել:

Մրցաշարի ավարտից հետո ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել World Boxing-ին:

Պատճառը եղել է այն, որ մրցավարների բազմաթիվ անտրամաբանական որոշումների պատճառով հայ մարզիկների մի մասը զրկվել է մեդալներից:

Մալիում պաշտպանության նախարարը սպանվել է, ռուսական զորքերը դուրս են եկել Քիդալից

Կիրակի՝ ապրիլի 26-ին, մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահվան մասին, որը համարվում է Ռուսաստանի Դաշնության կարևոր դաշնակիցը: Ըստ AFP-ի՝ հղում անելով Կամարայի ընտանիքին և կառավարության աղբյուրներին, նախարարը, նրա երկրորդ կինը և երկու թոռները զոհվել են մայրաքաղաք Բամակոյի արվարձաններից մեկում՝ Կաթիում գտնվող իր բնակարանի մոտ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով, որը համարվում է իշխող ռազմական խունտայի հենասյուն:

Ապրիլի 25-ին, շաբաթ օրը, տուարեգների ապստամբական խումբը՝ «Ազավադի ազատագրման ճակատը» (FLA), հայտարարեց իրենց նախկին ամրոցը՝ Քիդալ քաղաքը գրավելու մասին, որը 2023 թվականից կառավարության վերահսկողության տակ էր։ Ապրիլի 26-ին տուարեգները հայտարարել են Մալիի ռազմական խունտային աջակցող ռուս վարձկանների հետ համաձայնագրի մասին, որի համաձայն՝ Մալիի բանակը և նրա ռուս դաշնակիցները լքելու են Քիդալի մոտ գտնվող պաշարված ճամբարը։

Ռուսական Telegram ալիքները հաղորդել են, որ Մալիում ապստամբները խոցել են Աֆրիկյան կորպուսի ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների: «Անձնակազմը և ինքնաթիռում գտնվող շարժական հրշեջ խումբը զոհվել են: Նախնական պատճառը արտաքին կրակն է (երկիր-օդ հրթիռային համակարգից)», – գրել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերին կից Z-ալիքը:

Եվրոպական Միությունը և ՄԱԿ-ը դատապարտել են Մալիում ջիհադիստների և տուարեգների կողմից համակարգված հարձակումները : «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության դեմ և մեր հանձնառությունը Մալիում և ամբողջ Սահելում խաղաղության, անվտանգության և կայունության նկատմամբ», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը :

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես դատապարտել է Մալիում տեղի ունեցող բռնությունները։ Նա կոչ է արել համակարգված միջազգային աջակցության՝ «Սահելում բռնի ծայրահեղականության և ահաբեկչության սպառնալիքին հակազդելու համար»։

Զելենսկին պատմել է, թե ինչի վրա Ուկրաինան կծախսի ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի շրջանակում տրամադրվող առաջին տրանշը կծախսվի սպառազինության արտադրության և էներգետիկայի պաշտպանության վրա. հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«90 միլիարդ եվրոյի հաստատված եվրոպական աջակցության փաթեթի շրջանակում առաջին տրանշն ուղղելու ենք ներքին արտադրությանը՝ Ուկրաինայի պաշտպանության համար։ Խոսքը անօդաչու թռչող սարքերի և miltech-ի ամբողջ ուղղության մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որպես երկրորդ ուղղություն՝ Զելենսկին նշել է էներգետիկան։ Նա ընդգծել է, որ մինչև հաջորդ ձմեռ անհրաժեշտ է առավելագույնս պաշտպանել այն ամենը, ինչ կարող է անել պետությունը։

«Դրա համար, բացի տեղական բյուջեներից, նախատեսված է միջոցների մի մասը, որը մենք կկարողանանք հատկացնել կենտրոնական բյուջեից։ Համալրումը կատարվելու է նաև 90 միլիարդանոց փաթեթի այս տրանշներից։ Մենք նախատեսում ենք դրանցից մի քանի միլիարդն ուղղել հենց էներգետիկայի պաշտպանությանը»,- ասել է նախագահը։

Նա հավելել է, որ այս հարցը քննարկվել է եվրոպական առաջնորդների հետ Կիպրոսում։

Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, Եվրոպական խորհուրդը համաձայնեցրել էր Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Դրա մարումն իրականացվելու է ռուսաստանյան սառեցված ակտիվների հաշվին։

Հայաստանի հավաքականը լավագույնն է ծանրամարտի ԵԱ-ում

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը լավագույնն է Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում։

Երկրորդ տարին անընդմեջ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:

Կանանց Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է:

Աբաս Արաղչին ուղևորվում է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կիրակի օրը Իսլամաբադում կայացած խորհրդակցություններից հետո մեկնել է Մոսկվա, հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ այցի ընթացքում հանդիպում կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դեսպանը հավելել է, որ Արաղչին բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյաների հետ կքննարկի տարածաշրջանում վերջին զարգացումները և հրադադարը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարն այցելում է Ռուսաստան՝ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ընդունել Իրանի արտաքին գործերի նախարարին, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։