Փաշինյանը փորձում է բացատրել սկանդալային արտահայտությունը. ինչու է ընդդիմադիր քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ»

Ձեր մեջբերումը իմ խոսքից է, բայց ես նախ ասել եմ հետևյալը, որ նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս, մարդկանց անվանում է ժեխ, անվանում է շուն ու շանգյալ, անվանում է բոշա և հետո ասում է՝ մենք ընտրություններում հաղթելու ենք, կամ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու։

Այսօր՝ ապրիլի 18-ին, Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկվա ելույթում քաղաքացիներին «շուն ու շանգյալ» անվանելուն։

«Նրանք դրանով մարտահրավեր են նետում ՀՀ քաղաքացիներին, պիտակավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին՝ որպես այդպիսին։ Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում «շուն ու շանգյալը» ու բոշան՝ նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։

Այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են պատերազմի եռագլուխ, կամ որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ և այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։

Ընդդիմությունը մենակ այդ երեքը չեն, էլի ընդիմություններ կան, որոնք ո՛չ ժեխ են ասում, ո՛չ շուն ու շանգյալ են ասում։ Ընդհանրապես՝ ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամարտահայտման իրավունք, և, քավ լիցի, իմ մտքով այդպիսի բան չի կարող անցնել, որովհետև դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը և իմ քաղաքական ծագումնաբանությանը։

Իմ քաղաքական զգացողությունն ասում է, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը», – ասաց Փաշինյանը։

Աիդա Կարպետյանի շնորհավորանքը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արտյուշա Կարպետյանի 98-ամյակին

Այսօր հայկական մշակութային աշխարհը տոնում է մեծանուն արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ և պարարվեստի անխոնջ մշակ Արտյուշա Կարպետյանի ծննդյան տարեդարձը։

Հայկական պարի վարպետն այսօր դառնում է պատկառելի 98 տարեկան։

Արտյուշա Կարպետյանի անունը հայկական պարարվեստի պատմության մեջ գրված է ոսկե տառերով։ Նա այն եզակի մեծերից է, ով իր ողջ կյանքն ու տաղանդը նվիրաբերել է ազգային պարի պահպանմանը, զարգացմանն ու այն սերունդներին անաղարտ փոխանցելու սուրբ գործին։

Այս գեղեցիկ առիթով Վարպետին սրտառուչ շնորհավորանք է հղել նրա թոռնուհին՝ պարուհի և դերասանուհի Աիդա Կարպետյանը։ Նա սոցցանցերի իր էջում կիսվել է ջերմ մաղթանքներով, որոնք լի են մեծ սիրով և երախտագիտությամբ.

«Դեռ 98 տարեկան, իմ Պապո՛… Շնորհավոր սիրուն ծնունդդ։ Ապրում ու ապրեցնում ես քո ներկայությամբ ու տարիների ստեղծած քո արվեստով։ Ուզում եմ դեռ երկար վայելել ներկայությունդ։ Անսահման շատ եմ սիրում… Դու միայն մեզ համար կարևոր չես, դու սիրված ու թանկ ես բոլոր այն սերունդների համար, ում փոխանցել ես քո արվեստը»:

Վարպետի ծննդյան տարեդարձը վերածվել է իսկական տոնի նաև համացանցում։ Հազարավոր օգտատերեր, արվեստագետներ և նրա սաները միացել են շնորհավորանքներին՝ մաղթելով լեգենդար պարուսույցին քաջառողջություն, կորով և երկար տարիների կյանք։

Արտյուշա Կարպետյանի կերպարն այսօր էլ շարունակում է ոգեշնչել երիտասարդ պարողներին՝ հիշեցնելով, որ արվեստը տարիք չունի, երբ այն մատուցվում է հոգով և նվիրումով։

Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել և հավանաբար կուտակված գազերի պատճառով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել

Կիևում տղամարդը փողոցում գնդակահարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել հիպերմարկետում, կադրերում երևում է, որ նա հրազենը ձեռքին անցնում է շենքերի բակերով և կրակում հանդիպած մարդկանց վրա։

Հաղորդվում է, որ հրաձիգը 60 տարեկան է, կա առնվազն 4 զոհ և վիրավորներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տղամարդը թաքնվել է սուպերմարկետում և ընթանում է նրան ձերբակալելու գործողությունը։

Իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 18-ի Կառավարության նիստում Երևանի համար կարևոր հարցեր են քննարկվելու։

«Բարի լույս, սիրելի երևանցիներ

Այսօր իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է։

Կառավարության նիստում քննարկվելու են երկու կարևոր հարցեր․

առաջինը՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղու՝ Հյուսիս-Հարավ մայրուղու անավարտ հատվածը,
երկրորդը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փաթեթը, որը նպատակ ունի լուծումներ տալ վերջին 30 տարիների ընթացքում կուտակված այն խնդիրներին, որոնք մինչ այժմ օրենսդրական կարգավորում չեն ունեցել։

Եվ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել այսօր ժամը 15:00-ին Դավիթ Անհաղթի այգի՝ ծառատունկի։

Սիրով կսպասեմ բոլորիդ»,- սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է Ավինյանը։

Իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 18-ի Կառավարության նիստում Երևանի համար կարևոր հարցեր են քննարկվելու։

«Բարի լույս, սիրելի երևանցիներ

Այսօր իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է։

Կառավարության նիստում քննարկվելու են երկու կարևոր հարցեր․

առաջինը՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղու՝ Հյուսիս-Հարավ մայրուղու անավարտ հատվածը,
երկրորդը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փաթեթը, որը նպատակ ունի լուծումներ տալ վերջին 30 տարիների ընթացքում կուտակված այն խնդիրներին, որոնք մինչ այժմ օրենսդրական կարգավորում չեն ունեցել։

Եվ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել այսօր ժամը 15:00-ին Դավիթ Անհաղթի այգի՝ ծառատունկի։

Սիրով կսպասեմ բոլորիդ»,- սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է Ավինյանը։

Ձերբակալվել է Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը

Oragir.News-ի տեղեկություներով՝ ձերբակալվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը։

Լպուտյանի ձերբակալությունը կապված է Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։ Ձերբակալվել են նաև Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու նրա որդին:

Հիշեցնենք՝ քրեական վարույթով պարզվել էր, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք: Այս մասին հայտնել էր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին

ArmLur.am-ը հայտնում է, որ ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։

Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, առայժմ պարզել չի հաջողվել։
Ըստ նախնական վարկածի վերջինիս ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։

Ձերբակալել են մանկավարժական համալսարանի պրոռեկտորին ու նրա որդուն, ենթադրյալ կեղծիքի քրեական վարույթի շրջանակներում։