Փարիզյան առաջարկությունից մինչև հարսանիքի պատրաստություն․ ով է Դիանա Մխիթարյանի նշանածը

Դերասանուհի Դիանա Մխիթարյանը ում անձնական կյանքը վերջերս դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը, սոցցանցերի իր էջերում կիսվել է նոր, ջերմ լուսանկարներով իր սիրելիի՝ Ռազմիկի հետ, որտեղ նշում է որ պատրաստվում ենք հարսանիքին։

Հիշեցնենք, որ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել այս տարվա մարտ ամսին՝ աշխարհի ամենառոմանտիկ վայրերից մեկում՝ սիրո մայրաքաղաք Փարիզում։

Էյֆելյան աշտարակի ֆոնին արված առաջարկության լուսանկարները ժամանակին ողողել էին համացանցը՝ արժանանալով հազարավոր բարեմաղթանքների։

Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա Քալանթարյան

Սամվել Կարապետյանի և աջակիցների հանդիպումը՝ ֆոտոշարքով

Այսօր մեկնարկել է ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի նախընտրական քարոզարշավը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մեծ հանրահավաք էր կազմակերպել Հաղթանակ զբոսայգու մոտ, որտեղից Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցները քայլերթով գնացին բարերար, գործարար, կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տան մոտ՝ լսելու նրա ելույթը:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ և սա նրա առաջին հրապարակային ելույթն էր:

Ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի և նրա աջակիցների հանդիպումը՝ ֆոտոշարքով:

«Արարատ-Արմենիայի» նախախաղային միջոցառումը չեղարկվել է ՀՖՖ-ի համաձայնությունը չստանալու պատճառով

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատ-Արմենիան» հանդես է պաշտոնական հայտարարությամբ։

«Օրերս «Արարատ-Արմենիա» ակումբը տարածեց նախախաղային շոուի մասին հաղորդագրություն։

Մեծ ափսոսանքով ստիպված ենք հայտնել, որ այդ նախախաղային միջոցառումը չեղարկվել է ՀՖՖ–ի կողմից համաձայնություն չտրամադրելու պատճառով և այդ կապակցությամբ ցանկանում ենք անել պարզաբանում։

Մայիսի 10-ին կայանալիք Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկության 25-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպմանն ընդառաջ նախատեսում էինք երկրպագուական երգի կենդանի կատարում ստադիոնում հավաքված երկրպագուների համար։

Նախատեսվում էր նախախաղային շոու, հրավառություն և այլն (կից կարող եք տեսնել նախագիծի վիզուալ լուծումները):

Ձեռք բերված նախնական բոլոր պայմանավորվածությունները թույլ էին տալիս ենթադրել, որ որևէ խնդիր և խոչընդոտ այդ ճանապարհին չկա։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը արտասահմանյան հայտնի խմբի հետ բանակցությունների արդյունքում ձեռք էր բերել իրենց երգի տեղայնացման և կատարման իրավունքը։

ՀՖՖ-ին ներկայացվել էր ամբողջ երաժշտական ծրագիրը, նախագծի բոլոր հնարավոր և անհնարին դետալները, այդ թվում և երգի բառերը (կից՝ նամակը ՀՖՖ–ին)։

ՀՖՖ-ի հետ բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ հարկավոր է նաև տվյալ խաղային օրվա մրցակցի համաձայնությունը։

Պետք է նշենք, որ «Նոա ՖԱ»-ն արձագանքեց շատ արագ և տվեց իր համաձայնությունը։

Հայկական ֆուտբոլի հարգելի՛ երկրպագուներ, վերջին տարիներին հայկական ակումբներն իրական ջանքեր են գործադրում ակումբային ֆուտբոլն իր քարացած տեղից առաջ տանելու համար։ Այդ ուղղությամբ արված քայլերն իրապես անհերքելի են ու տեսանելի։

Մենք ունենք մրցունակ և բարձր մրցակցային առաջնություն, ու այդ հարցում մեծ է հենց ակումբների կատարած դերը։

Ցավոք սրտի, տվյալ դեպքում տևական քննարկումից և փարատված տասնյակ կասկածներից հետո, «Արարատ-Արմենիան», այդուհանդերձ, ստացավ ՀՖՖ Մրցումների բաժնի մերժումը (կից՝ ՀՖՖ նամակը)։

Մերժման մեջ նշված էր, որ նպատակահարմար չեն համարում հաստատել նման լայնածավալ միջոցառման անցկացումը, և մատնացույց էր արվել լարված հանդիպումների մեծ քանակը։

Ենթադրությունները թողնում ենք երկրպագուներին, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ մայիսի 10-ից օրեր առաջ նույն երկու թիմերի միջև կայացած գավաթային կիսաեզրափակիչ վճռորոշ խաղում կողմերը միմյանց նկատմամբ ցուցաբերել են մաքսիմալ հարգանք, իսկ խաղում չի գրանցվել որևէ անախորժ դրվագ։

Ստացվում է, որ իրական պատճառը ոչ թե «լարված հանդիպումներն են», այլ փոխվստահության բացակայությունը և այլ չփարատված կասկածներ։

«Արարատ-Արմենիա» ակումբն առհասարակ և հատկապես այս մրցաշրջանի ընթացքում եղել է կառուցողական աշխատանքի կողմնակից։ Սա մեր ակումբի որդեգրած քաղաքականությունն է եղել։ Սակայն սա այլ դեպք է։ Միջոցառումն արդեն հանրային էր դարձել և չեղարկումը ենթադրում է նաև բացատրություն։

Պարզապես հիշեցնենք, որ մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ին կայանալիք կարևոր հանդիպումը գեղեցիկ ու ամբողջական չի լինի առանց երկրպագուների, որոնց հրավիրում ենք Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի մարզահամալիր. նախախաղային միջոցառմամբ, թե առանց դրա, հավատացեք, որ հայկական ակումբային ֆուտբոլը կենդանի է»։

ՀՀ-ում սկսվել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Մասնակցում է 19 քաղաքական ուժ։

Այն կտևի մինչև հունիսի 5-ը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերը․

1 Ռեֆորմիստների կուսակցություն
2 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
3 «Ուժեղ Հայաստան» դաշինք
4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն
5 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
6 «Միասնության թևեր» կուսակցություն
7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն
11 «Հանրապետություն» կուսակցություն
12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
13 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
15 «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
14 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
16 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
17 «Հայաստան» կուսակցությունների դաշինք
18 «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
19 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի ու անպատվության ճիրաններից. գնանք, որ գնան. Արմեն Աշոտյան

«Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք`ստից, կեղծիքից, մեղքերից: Մենք որպես ժողովուրդ շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները»,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած ընտրական քարոզարշավին։

Նա գրել է.

«Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք: Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:

Եկել է մաքրվելու ժամանակը:

Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք: Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:
Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ: Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է:

Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը `բարուց, մարդուն`օրգանիզմից, սերը`ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:

Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:

Մաքրվենք, որ մաքրենք:

Գնանք, որ գնան»։

Աշտարակում 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Պուտինը շնորհավորել է ՀՀ-ին և այլ երկրներին՝ Հայրենական մեծ պատերազմnւմ տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:

Այս մասին հայտնում է Կրեմլը:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այս օրը մենք մեր երախտագիտության ու հարգանքի տուրքն ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, ովքեր ուս ուսի տված մարտնչել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով մոտեցնելով նացիստական զավթիչների դեմ տարած երկար սպասված Հաղթանակը:

Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջառողջություն, ոգու տոկունություն և երկարակեցություն:

Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված դիմումներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել վառ պահել պատերազմական դաժան տարիների իրադարձությունների հիշատակը, հաջորդ սերունդներին փոխանցել մեր երկրների ժողովուրդներին միավորող բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները:

«Ցրվենա Զվեզդան» կարող է վաճառել Թիկնիզյանին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից»։ Այս մասին հաղորդում է Mozzartsport պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ բելգրադյան ակումբը դիտարկում է ձախ պաշտպանի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի՝ Նաիր Թիկնիզյանի կամ Ադեմ Ավդիչի վաճառքի տարբերակը։ Պատճառն այն է, որ «Ցրվենա Զվեզդան» լրջորեն հետաքրքրված է «Զալցբուրգի» ձախ պաշտպան Ալեքսա Թերզիչի ծառայություններով։ Սակայն ակումբը նրա տրանսֆերի ուղղությամբ հստակ քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ չի ազատել թիմի կազմն ու բյուջեն այդ դիրքի համար։

Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ ամռանը գոնե մեկ ձախ պաշտպանի հեռանալը միանգամայն իրատեսական սցենար է։ Իսկ միանգամից երկու խաղացողի վաճառքը նույն դիրքից չափազանց ռիսկային է համարվում, քանի որ դա կարող է թուլացնել կազմի խորությունը նոր մրցաշրջանի մեկնարկից և եվրագավաթային կարևոր հանդիպումներից առաջ։

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը Սերբիայի չեմպիոնին կարող է բերել մոտ 5 միլիոն եվրո եկամուտ։ «Ցրվենա Զվեզդայի» համար նման գործարքը ֆինանսապես խիստ շահավետ կլինի, քանի որ ժամանակին ակումբը Թիկնիզյանին ձեռք էր բերել 2 միլիոն եվրոյից պակաս գումարով։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Ցրվենա Զվեզդայի» կազմում հռչակվել է Սերբիայի չեմպիոն։ Սա Նաիրի կարիերայում ազգային առաջնության մակարդակով նվաճած առաջին տիտղոսն էր։ Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ Transfermarkt-ի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 5 միլիոն եվրո։