Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում՝ Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, «Գրանդ քենդիի» սեփականատիրոջը, «Սինոփսիս», «Յուքոմ», «Թիմ» ընկերությունների տնօրեններին եւ այլոց։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:

Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն:

Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից եւ նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:

Փաշինյանի օրոք իր բիզնեսն ընդլայնած, որդուն մարզպետ դարձրած Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել` «Ջերմուկից» թունավորված եւ մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում: Խաչատուր Սուքիասյանի եւ մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված:

Ամենակարեւորը` ռուսները փակել են զուգահեռ էքսպորտի ճանապարհը, որից ահռելի օգուտներ էին ստանում դրանով զբաղվող գործարարները եւ ՀՀ պետական բյուջեն` հարկերի տեսքով:

Անդրանիկ Քոչարյանին «տռաս է հանել» անձամբ Փաշինյանը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն` պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին իր` հայտնի «բարձրակարգ տղու» մասին արված հայտարարությունից հետո «տռաս է հանել» անձամբ Փաշինյանը։ Ասում են, թե նրան զգուշացրել է, որտեղից էլ իրենից մենակ վնաս է գալիս, ավելի լավ է` այսուհետ լռի, հակառակ պարագայում նրան ոչինչ չի խանգարի ծերուկին ցուցակից դուրս հանելու համար։

Անդոն էլ արդարացել է, թե բա՝ ներողություն եմ խնդրել, էս, էն… Սակայն Փաշինյանը կտրուկ է արտահայտվել. «Գնա մեռի, արի սիրեմ ես արել, յանի ի՞նչ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Զորակոչի լուրջ խնդիր ունենք. 2025-ին զորակոչի ենթակա տղաների 35%-ն է բանակ գնացել. Հայկ Սարգսյան

Մենք ունենք զորակոչի լրջագույն խնդիր. 2025 թվականին բանակ է զորակչովել զորակոչի ենթակաների միայն 35 տոկոսը, իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիոնությունից:

Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով ծառայության մասին իր նախագիծը:

«Բանակից խուսափողներն ավելի շատ են, քան ծառայողները, սա անարդար պայմաններ է ստեղծում: Անարդարությունը շարունակվում է նաև ծառայությունից հետո, քանի որ ծառայողները մասկանցում են վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտանյալ կարգավիճակում:

Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ, այդպիսով փակում են իրենց չծառայելու բացը, առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում նույնպես պահանջել 15 միլիոն դրամ ու բաշխել 10 զինվորների միջև»:

Հայկ Սարգսյանն առաջարկեց նաև քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք՝ վճարել նույն 15 միլիոն դրամն ու ծառայել ընդամենը 1 ամիս:

«Մի բան ակնհայտ է. մենք ամեն օր կորցնում ենք 10-ից ավելի զինվոր: 1 տարի հետաձգումը մեզնից տանում է 2811 քաղաքացիությունից հրաժարված անձ և հազարավոր այլ տղաներ, ովքեր հրաժարվել են ծառայությունից տարբեր եղանակներով», – եզրափակեց Սարգսյանը:

Մալենան նոր համարձակ ֆոտոշարք է հրապարակել

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, երիտասարդ երգչուհի Մալենան ով տևական ժամանակ է, ինչ բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում իր նոր ֆոտոշարքով։

Ինչպես և սպասվում էր, երգչուհին ներկայացել է յուրահատուկ, համարձակ կերպարով, որը բնորոշ է նրա արտիստիկ տեսակին։ Ֆոտոշարքն աչքի է ընկնում ժամանակակից լուծումներով և արևմտյան շոու-բիզնեսի թրենդներով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Մալենայի յուրահատուկ ոճը։

Մալենան այն արտիստներից է, ում յուրաքանչյուր հրապարակում դառնում է բուռն քննարկումների առիթ։

Այս անգամ նույնպես կարծիքները երկփեղկվել են. Երկրպագուները հիացած են նրա արտաքինով և համարձակությամբ՝ նշելով, որ նա միջազգային աստղի կերպար ունի։ Քննադատները հաճախ շեշտում են, որ երգչուհին հագնվում է իր տարիքին ոչ համապատասխան՝ ընտրելով չափից ավելի հասուն կերպարներ։ Անկախ հնչող քննադատություններից, Մալենան շարունակում է մնալ հայկական շոու-բիզնեսի ամենաոճային և քննարկվող դեմքերից մեկը, ում հաջողվում է համաշխարհային շունչ հաղորդել իր կերպարներին։

Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է եղել․ 16 տուժած կա, նաև՝ պատանդներ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցներից մեկում զինված հարձակում է եղել, կրակոցների հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի։

Ըստ տեղի զլմ-ների՝ կրակողը դպրոցի 18-ամյա նախկին աշակերտ է։ Նա ինքնասպան է եղել։

Դեպքը տեղի է ունեցել Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինված տղամարդը մտել է դպրոցի տարածք և հրացանից կրակ բացել։

Հաղորդվում է նաև աշակերտներին պատանդ վերցնելու մասին։

Դպրոցի շրջակայքը շրջափակվել է, աշակերտների մեծ մասը տարհանվել է։

Հարգե՛ք ձեր մոր հիշատակը. լարված ճեպազրույց՝ Ռուբինյանի հետ (տեսանյութ)

Ես թիրախավորում եմ ու թիրախավորելու եմ բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք չեն ներկայացնում, թե որտեղից են ֆինանսավորվում:

Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է թիրախավորում լրատվամիջոցներին:

Ճեպազրույցը լարվեց, երբ լրագրողներից մեկը միջամտեց՝ «Ձեր մայրը խմբագիր է եղել, գոնե ձեր մոր հիշատակը հարգեք»:

«Ձեզ դաստիարակված պահեք, որևէ դաստիարակված մարդ չէր կարող դիմացինին ասել՝ հարգեք ձեր մոր հիշատակը: Ցավում եմ, որ մայրս ձեզ լավ չի դաստիարակել: Բայց ինձ լավ է դաստիարակել», – լրագրողին պատասխանեց Ռուբինյանը:

Լրագրողներից մի քանիսը նույնիսկ առաջարկեցին դադարեցնել ճեպազրույցը, քանի որ Ռուբինյանն ակնհայտ թիրախավորում էր լրագրողներին:

«Եթե որևէ մեկը ցանկանում է հեռանալ, ազատ է», – ասաց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ

Ներքին
22:01 03-04-2022

Պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը. Արամ Վարդևանյանի տեսաուղերձը Արցախից

Ես բոլորին խնդրում եմ, իսկապես եկեք ամսի 5-ին հավաքվենք, լինենք միասնական անկախ որեւէ հանգամանքից: Սա իսկապես քաղաքական հարց չէ, տեսաուղերձում հայտարարել է Արամ Վարդևանյանը։

Հույս ունենք՝ պաշտոնյաները կմիջամտեն և գոնե տնային կալանք կկիրառվի. Ալվարդ Զաքարյան

Դատախազության շենքի դիմաց իրականացվող նստացույցը, ըստ կազմակերպիչների, նախատեսվում է անցկացնել շուրջ մեկ շաբաթ, սակայն մասնակիցները հույս են հայտնում, որ խնդիրը ավելի շուտ լուծում կստանա։

Oragir.News-ի հետ զրույցում Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի հետազոտող Ալվարդ Զաքարյանը նշեց, որ ակցիայի նպատակն է հասնել 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի փոփոխությանը։

«Հույս ունենք, որ մի շաբաթ չի տևի, և այդ տղան չի շարունակելու տանջվել։ Նույնիսկ խոսվում է, որ նրան կարող են անվասայլակով տեղափոխել բանտ, ինչը լրացուցիչ մտահոգիչ է»,- ասաց նա։

Զաքարյանը կոչ արեց նաև իշխանություններին՝ ցուցաբերել մարդասիրական մոտեցում։

«Հույս ունենք, որ համապատասխան պաշտոնյաները միջամտություն կունենան և գոնե տնային կալանք կկիրառվի։ Խոսքը մի երիտասարդի մասին է, որը, մեր գնահատմամբ, ծանր հանցագործություն չի կատարել»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ դեպքի տեսանյութը, որը տարածվել է հանրության շրջանում, չի պարունակում ակնհայտ հանցակազմի տարրեր, սակայն, այնուամենայնիվ, երիտասարդը շարունակում է կրել պատիժ։ Զաքարյանը նաև ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը կարող է ունենալ ավելի լայն քաղաքական ենթատեքստ։

«Սա միայն մեկ անձի դեպք չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններից առաջ ձևավորվում է վախի մթնոլորտ, որպեսզի քաղաքացիները խուսափեն ակտիվ դիրքորոշումից»,- ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ նման մթնոլորտը նպաստում է հասարակական ապատիայի խորացմանը։

«Երբ մարդիկ տեսնում են նման դեպքեր, առաջանում է անճարության զգացում, ինչը բերում է նրան, որ նրանք հեռանում են քաղաքական գործընթացներից»,- նշեց Զաքարյանը։ Միևնույն ժամանակ, նա կարևորեց քաղաքացիական ակտիվությունը՝ ընդգծելով, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է շարունակել բարձրաձայնել խնդիրները։

«Թեպետ մենք դեռևս չունենք լիարժեք իրավական պետություն, այնուամենայնիվ փորձում ենք ակցիաներով ուշադրություն հրավիրել և ցույց տալ, որ հասարակությունը անտարբեր չէ»,- եզրափակեց նա։

ԱԽ քարտուղարը և Կատարի դեսպանը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:

Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով

Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Գոհար Մելոյանը:

«Ես համոզված եմ, որ այդ տեսանյութը չի լինելու այս գործընթացի հիմքը, որովհետև տեսանյութում ընդհանրապես հանցակազմի առկայություն բացակայում էր, որովհետև Գոհար Ղումաշյանը տեսանյութում խոսել է արդեն իսկ դեկտեմբեր ամսին հրավիրված բարեգործության վերաբերյալ, և ասել է, որ այն ժամանակավորապես առկախվում է, հազարավոր ուսանողներ դիմել էին, և թիրախում ուսանողներ են, բայց ինչ անենք:

Տեսանյութի օրը իմ գործընկերուհին ոչ թե իրավապահ մարմիների կողմից է թիրախավորվել, այլ իշխանամետ լրատվամիջոցների կողմից, և իր մոտ՝ ըստ էության, սթրեսից վաղաժամ ծննդաբերություն եղավ: Տեսանյութը հանցակազմի հետ որևէ կերպ աղերս չէր կարող ունենալ»,- ասել է Մելոյանը: