Քուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը

Աշխարհ

Քուվեյթի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին և երկրի բնակիչներին չորեքշաբթի վաղ առավոտյան մնալ տներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ սահմանափակումը կգործի տեղական ժամանակով կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը։ Գերատեսչությունը նշել է, որ այս քայլը ձեռնարկվել է անվտանգության պահպանման, ընթացող գործողություններին աջակցելու և երկրի կայունությունը ապահովելու նպատակով։

Որոշումը, ըստ հայտարարության, պայմանավորված է «երկրում և տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակով»։

Այս զարգացումը տեղի է ունենում աճող լարվածության ֆոնին, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնաժամկետ է սահմանել՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։ Նա սպառնացել է Իրանին՝ նշելով, որ եթե մինչև նշված ժամկետը պահանջը չկատարվի «մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի»։

«Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք հնարավոր չի լինի վերակենդանացնել»,-Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը՝ նշելով, թե չի ուզում, որ դա տեղի ունենա, բայց, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա։

Վերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունները լուրջ հարվածի տակ են հայտնվել տարածաշրջանում վերջին հարձակումներից հետո։ Նրա խոսքով՝ կողմերը մոտ էին բանակցությունների սեղանի շուրջ նստելուն, սակայն Իսրայելի հարվածները Իրանի տարածքին և դրան հաջորդած Իրանի հարվածները Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտներին խափանել են այդ գործընթացը։

Դարը Պակիստանի Սենատում ասել է, որ ինքը դեռ խաղաղ բանակցությունների հեռանկարի հույս ունի, բայց ստեղծված իրավիճակը զգալիորեն նվազեցրել է առաջընթացի հնարավորությունները։

Reuters-ի փոխանցմամբ՝ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը, սակայն Սաուդյան Արաբիայի թիրախավորումից հետո աճել են մտավախությունները, որ դիվանագիտական ուղին կարող է ամբողջությամբ փակվել։

Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարությունը փորձում է պահպանել ԱՄՆ-Իրան բանակցությունների հնարավորությունը, իսկ այդ ջանքերին ներգրավված է նաև բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։

Սակայն, ըստ նույն աղբյուրների, եթե հարվածներից հետո լարվածությունն ավելի խորանա, խաղաղ կարգավորման փորձերը կարող են վերջնականապես տապալվել։

Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համար

Քաղաքականություն

Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը հրթիռային հարվածի հետևանքով վնասելու համար, գրում է CNN-ը։ Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ հարվածը նպատակաուղղված է եղել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ռազմական թիրախին և չի ուղղվել որևէ պաշտամունքի վայրի դեմ։ Ըստ Իսրայելի ՊԲ-ի հայտարարության՝ թիրախավորվել է «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ավագ հրամանատարներից մեկը։

Իսրայելական բանակը նաև նշել է, որ հարվածից առաջ ձեռնարկվել են քայլեր՝ քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազեցնելու համար։

Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները ցույց են տալիս, որ Թեհրանի Ռաֆի Նիա սինագոգը լուրջ վնասներ է կրել։

Կադրերում երևում են նաև ավերակների տակ հայտնված եբրայերեն սուրբ գրություններ։ Իրանի ուսանողական լրատվական գործակալության (ISNA) տվյալներով՝ սինագոգը համարվում էր Թեհրանի հրեական համայնքի կարևոր կրոնական կենտրոններից մեկը։ Գործակալությունը հայտնում է, որ այն «ամբողջությամբ ոչնչացվել է» հարվածի հետևանքով։ 

Հարվածը տեղի է ունեցել Փեսախի (հրեական զատիկ)՝ հրեական կարևոր տոնի ավարտի նախօրեին, որը խորհրդանշում է իսրայելացիների ելքը Եգիպտոսից։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը երկրում ապրում էր շուրջ 60,000 հրեա։ 2016 թվականի մարդահամարի տվյալնորով այդ թիվը զգալիորեն նվազել է՝ հասնելով մոտ 10,000-ի։

Արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց

Քաղաքականություն

Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողներն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշեն, որ տվյալ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված:

Գործող օրենսդրությամբ սինթետիկ բովանդակության ստեղծման կամ տարածման դեպքում դրա նույնականացման կամ մակնշման պարտադիր պահանջներ սահմանված չեն: Արդյունքում սպառողը հաճախ տեղեկացված չի լինում, որ բովանդակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված է արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ:

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել սինթետիկ բովանդակության հստակ իրավական սահմանում եւ նախատեսել դրա պարտադիր մակնշման պահանջներ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար՝ ապահովելու տեղեկատվության թափանցիկությունը եւ սպառողների տեղեկացվածությունը:

Նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը՝ որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձեւափոխվել է արհեստական բանականության համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Սահմանվում են նաեւ մակնշման իրականացման եղանակները՝ կախված բովանդակության տեսակից (տեսալսողական, լսողական կամ պատկերային): Նախատեսվում են պատասխանատվության միջոցներ սինթետիկ բովանդակության մակնշման պահանջները խախտելու դեպքում:

Նախաձեռնությունն առաջին, ապա երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել ու ընդունվել է ապրիլի 7-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:

2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲ

Բիզնես

ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կփոխանակվեն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների, անվճար և անժամկետ։ ԿԲ-ից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։

Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի կողմից իր մամուլի հաղորդագրություններում և բացատրական տեսանյութերում, 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց մինչև 2026 թ. ապրիլի 15-ը, իսկ նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների:

2025 թ. ապրիլի 28-ի Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.

  • 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
  • 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
  • 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
  • 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
  • 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)

Անի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները

Բիզնես

Անի համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից,  ծրագրերի շրջանակում հիմնանորոգվելու են Լանջիկ, Սառնաղբյուր և Շիրակավան բնակավայրեր տանող ճանապարհահատվածները։

Անիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, տրվել են համապատասխան հանձնարարականներ։  Լանջիկ բնակավայրում ընթանում են ճանապարհահատվածի քանդման և հողային աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 279 միլիոն 960 հազար դրամ, որի 60 տոկոսը համայնքի, իսկ 40 տոկոսը՝ պետության համաֆինանսավորումն է։ 1330 գծամետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն ու ասֆալտապատումը նախատեսվում է ավարտել 180 օրվա ընթացքում։

Սառնաղբյուր բնակավայրում նախատեսվում է հիմնանորոգել 1020 գծամետր երկարությամբ ճանապարհահատված՝ 198 միլիոն 960 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։ Ֆինանսավորումը կրկին իրականացվում է 60/40 համամասնությամբ։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 120 օրում։

Շիրակավան բնակավայրի մուտքի ճանապարհի հիմնանորոգման համար նախատեսված է 169 միլիոն դրամ՝ նույն համամասնությամբ համաֆինանսավորմամբ։ Շիրակավան այցի ընթացքում բնակիչները համայնքի ղեկավարին ներկայացրել են կոյուղատար համակարգի հետ կապված խնդիրը՝ առաջարկելով խողովակները հասցնել մինչև սեփական հողամասեր։ Արման Սարիբեկյանը հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։

Համայնքի ղեկավարը նաև այցելել է Մարալիկ քաղաքում կառուցվող մանկապարտեզ, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվել

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հայտարարելուց ժամեր անց նշել է, որ սա կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում նա գրել է, որ հրադադարին հաջորդելու են «բազմաթիվ դրական գործողություններ»։

Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում նավերի կուտակման խնդիրը լուծելու հարցում։ «Կարելի է մեծ գումար աշխատել։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը…. Ինչպես մեզ մոտ՝ ԱՄՆ-ում է, սա կարող է դառնալ ոսկե դար Մերձավոր Արևելքի համար», – գրել է նա։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կլինի «մոտակայքում», որպեսզի համոզվի, որ ամեն բան լավ է ընթանում։ «Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», – նշել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։ Կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Հայաստան

«Վեոլիա ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 8-ին` ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Զ.Անդրանիկի թաղամասի 54, 56, 58, 60 զույգ շենքերի, Րաֆֆու 37-59 կենտ շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: