Ռոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. Spotify


Աշխարհ


Spotify սթրիմինգային հարթակի նոր հետազոտությունը վերհանել է «Եվրատեսիլի» պատմության ամենալսված հիթերն ու հաղթանակի բանաձևը՝ 70-րդ հոբելյանական մրցույթի մեկնարկի ֆոնին։ Ըստ զեկույցի՝ մրցույթի բացարձակ առաջատարը նիդերլանդացի Դունկան Լորենսի Arcade երգն է, որն ունի ավելի քան 1,5 միլիարդ լսում։ Պատվավոր երկրորդ հորիզոնականում հայազգի երգչուհի Ռոզա Լինի Snap հիթն է, որը նույնպես հատել է 1 միլիարդի սահմանագիծը՝ չնայած 2022 թվականի մրցույթում զբաղեցրած 20-րդ տեղին։

Spotify-ի տվյալները փաստում են, որ մրցույթը հզոր ցատկահարթակ է համաշխարհային աստղերի համար։ Բոլոր ժամանակների ամենալսված արտիստը լեգենդար ABBA խումբն է (12,5 միլիարդ սթրիմ), որին հաջորդում են Måneskin-ը (9 միլիարդ) և Սելին Դիոնը (7 միլիարդ)։ Հետաքրքրական է, որ հաճախ հանդիսատեսի սիրելին դառնում և սոցցանցերում վիրուսային տարածում են գտնում այն երգերը, որոնք չեն հաղթել բուն մրցույթում. օրինակ՝ պորտուգալական Deslocado-ն դարձել է 2025 թվականի ամենալսված թրեքը՝ եզրափակչում զբաղեցնելով ընդամենը 21-րդ հորիզոնականը։

Վերլուծելով հաղթող երգերի տեխնիկական տվյալները՝ մասնագետները նկատել են որոշակի օրինաչափություններ. հաջողության հասնելու համար երգը պետք է լինի էմոցիոնալ, բայց միաժամանակ էներգիկ՝ ունենալով րոպեում մոտ 127 հարված (BPM) արագություն։ Իդեալական է համարվում Ֆա մաժոր տոնայնությունը և 4/4 չափը։ Այս չափանիշներին ամենամոտը 1987 թվականի հաղթող, իռլանդացի Ջոնի Լոգանի Hold Me Now ստեղծագործությունն է, որը համարվում է «Եվրատեսիլի» բոլոր ժամանակների առավելագույնս մոտ իդեալական հայտը։



Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին


Քաղաքականություն


Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժն ընդհանուր սահմանին՝ ասված է Իրաքի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ Ալ Արաջիի մամուլի ծառայության հայտարարության մեջ: 

Նշվում է, որ կողմերը կարևորել են անվտանգության ոլորտում համատեղ համակարգման ամրապնդումը, սահմանային հսկողության միջոցառումների խստացումը և ահաբեկչական կամ զինված խմբերի ցանկացած ներթափանցման կամ տեղաշարժի կանխումը, որոնք կարող են սպառնալ երկու երկրի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

Փաստաթղթի համաձայն՝ իրանական կողմը տեղեկատվություն է ներկայացրել Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում ներկա իրանական որոշ զինված խմբավորումների գործունեության մասին: 

Նշվում է, որ երկկողմ անվտանգության կոմիտեի նիստի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ հարցի համալիր լուծման համար»:



Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին


Քաղաքականություն


Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժն ընդհանուր սահմանին՝ ասված է Իրաքի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ Ալ Արաջիի մամուլի ծառայության հայտարարության մեջ: 

Նշվում է, որ կողմերը կարևորել են անվտանգության ոլորտում համատեղ համակարգման ամրապնդումը, սահմանային հսկողության միջոցառումների խստացումը և ահաբեկչական կամ զինված խմբերի ցանկացած ներթափանցման կամ տեղաշարժի կանխումը, որոնք կարող են սպառնալ երկու երկրի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

Փաստաթղթի համաձայն՝ իրանական կողմը տեղեկատվություն է ներկայացրել Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում ներկա իրանական որոշ զինված խմբավորումների գործունեության մասին: 

Նշվում է, որ երկկողմ անվտանգության կոմիտեի նիստի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ հարցի համալիր լուծման համար»:



Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին


Քաղաքականություն


Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժն ընդհանուր սահմանին՝ ասված է Իրաքի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ Ալ Արաջիի մամուլի ծառայության հայտարարության մեջ: 

Նշվում է, որ կողմերը կարևորել են անվտանգության ոլորտում համատեղ համակարգման ամրապնդումը, սահմանային հսկողության միջոցառումների խստացումը և ահաբեկչական կամ զինված խմբերի ցանկացած ներթափանցման կամ տեղաշարժի կանխումը, որոնք կարող են սպառնալ երկու երկրի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

Փաստաթղթի համաձայն՝ իրանական կողմը տեղեկատվություն է ներկայացրել Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում ներկա իրանական որոշ զինված խմբավորումների գործունեության մասին: 

Նշվում է, որ երկկողմ անվտանգության կոմիտեի նիստի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ հարցի համալիր լուծման համար»:



Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին


Բիզնես


Գերմանական խոշորագույն ավիափոխադրող Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին։ Պատճառը Հորմուզի նեղուցի փակման հետևանքով ավիավառելիքի գների կտրուկ աճն է, որի պատճառով ընկերության ծախսերն այս տարի կավելանան շուրջ 1,7 միլիարդ եվրոյով (2 միլիարդ դոլար)։

Ինչպես հայտնում է CNN-ը, Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը «հսկայական մարտահրավերներ» է ստեղծում ավիացիոն ոլորտի համար։ Չնայած վառելիքի պակասի և բարձր գների ռիսկերին, ավիաընկերությունը նշում է, որ ճամփորդությունների պահանջարկը մնում է բարձր, և սպասվում է «ուժեղ» ամառային սեզոն։

Հատկանշական է, որ սա միայն Lufthansa-ի խնդիրը չէ.

  • Համաշխարհային այնպիսի փոխադրողներ, ինչպիսիք են Qantas-ը, Turkish Airlines-ը և United-ը, արդեն իսկ բարձրացրել են սակագները կամ կրճատել թռիչքների քանակը։
  • Ըստ Cirium վերլուծական ընկերության՝ միայն մայիս ամսվա չվացուցակներից ամբողջ աշխարհում հանվել է շուրջ 13․000 չվերթ (մոտ 2 միլիոն նստատեղ)։

Lufthansa-ն արդեն իսկ չեղարկել է մոտ 20․000 ամառային չվերթ, հիմնականում՝ կարճ հեռավորություններ վրա, որոնք վառելիքի թանկացման պատճառով դարձել են ոչ շահութաբեր։



Դոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառով


Քաղաքականություն


CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառով, ինչի հետևանքով նա սկսել է լուրջ դիտարկել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ 

Սպիտակ տանը դժգոհություն է առաջացրել Թեհրանի վերջին պատասխանը, որը նախագահը որակել է որպես բացարձակապես անընդունելի և թույլ։ Ըստ հեռուստաընկերության աղբյուրների՝ Վաշինգտոնում կասկածներ ունեն, որ Իրանի ղեկավարության ներսում առկա պառակտումը խանգարում է էական զիջումների գնալ միջուկային հարցում, իսկ Հորմուզի նեղուցի շարունակական փակումն էլ ավելի է սրում իրավիճակը։

CNN-ը նշում է, որ ԱՄՆ վարչակազմում կարծիքները բաժանվել են. մինչ Պենտագոնի որոշ պաշտոնյաներ կողմ են թիրախային հարվածներին՝ Թեհրանի դիրքերը թուլացնելու և նրանց բանակցությունների սեղան վերադարձնելու համար, մյուսները դեռ հորդորում են հնարավորություն տալ դիվանագիտությանը։

Միաժամանակ, կասկածներ կան պակիստանյան միջնորդների արդյունավետության վերաբերյալ, քանի որ ենթադրվում է, որ նրանք ԱՄՆ-ին են ներկայացնում իրանական կողմի դիրքորոշման ավելի մեղմ տարբերակը, քան իրականում կա։

Ստեղծված իրավիճակում Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ին հայտարարված զինադադարը «փլուզման եզրին է»։ Ինչպես հայտնում է CNN-ը, սպասվում է, որ հետագա գործողությունների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մայիսի 13-15-ը նախագահի՝ Չինաստան նախատեսված այցից հետո։



ՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել


Պետական եկամուտների կոմիտեի և Երևանի պետական համալսարանի համագործակցությունն ամրագրվել է համատեղ փաստաթղթով, որով  ուղենշվել են առաջիկա տարիների գործակցության առաջնահերթությունները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև։ Հուշագրի նպատակն է ամրապնդել գործատու–բուհ համագործակցությունը՝ ստեղծելով կրթության և մասնագիտական փորձառության զարգացման արդյունավետ հարթակ։

Համագործակցությունը միտված է ուսանողների գործնական կարողությունների զարգացմանը և պետական կառավարման համակարգում նորարար նախաձեռնությունների խթանմանը։ «Համագործակցության հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլև նոր մտածողության և նոր ճանապարհի մեկնարկ՝ համահունչ այն արժեքային վերափոխումներին, որ այսօր իրականացվում է ՊԵԿ-ում՝ տեսլականի և առաքելության հիմքով։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ՊԵԿ համագործակցությունը դառնում է ոչ միայն կրթական, այլև անմիջական շփման և նոր նախաձեռնությունների հարթակ։ ՊԵԿ-ում մեծ կարևորություն ենք տալիս երիտասարդ մասնագետների ներգրավմանը, քանի որ հենց նոր սերունդն է ձևավորում նորարար մտածողություն և պետական համակարգի զարգացման ապագան»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Ողջունելով ՊԵԿ նախագահին և ներկաներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է պետական հատվածի հետ համագործակցությունը և ընդգծել, որ  մայր բուհը պետությունից առանձին կառույց չէ, այլ պետական համակարգի մի մաս, որի առաքելությունն է որակյալ կրթությամբ նպաստել երկրի և մասնավոր հատվածի առաջընթացին, և այդ տեսանկյունից՝ ՊԵԿ-ը կարևոր գործընկեր է համալսարանի համար, քանի որ ԵՊՀ ուսանողներից շատերը հենց աշխատանք են գտնում ՊԵԿ–ում։

Համագործակցության շրջանակում կիրականացվեն պրակտիկաներ, փորձնակության ծրագրեր, կրթական ու գիտական համատեղ նախաձեռնություններ, սեմինարներ և մասնագիտական այլ միջոցառումներ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրմանը։

Այնուհետև ՊԵԿ նախագահը մայր բուհում հանդես է եկել «Ուսանողից՝ ղեկավար» թեմայով բաց երկխոսության ձևաչափով բանախոսությամբ և ուսանողների հետ զրուցել իր անցած մասնագիտական ճանապարհի մասին՝ սկսած ուսումնառության տարիներից մինչև պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնի ստանձնումը․ «Դու ես քո ճանապարհի կերտողը և, հետևաբար, նախ պետք է կարողանալ առաջնորդել ինքդ քեզ, իսկ առաջնորդությունը, ղեկավարությունը սկսվում է ոչ թե պաշտոնից, այլ պատասխանատվությունից, նախաձեռնողականությունից, շարունակական ինքնակրթությունից, անձնական առաքելության ձևակերպման և ինքդ քեզ առաջնորդելու կարողությունից»։ Էդուարդ Հակոբյանն ուսանողների հետ նաև կիսվել է պետական կառավարման ոլորտում հաջողելու սեփական փորձով, ներկայացրել է պետական ծառայողության առանձնահատկությունները, ընդգծելով որ պետական համակարգը հասարակության զարկերակն է, և այստեղ  աշխատելը յուրահատուկ հնարավորություն է ծառայելու հանրությանը և նպաստելու երկրի զարգացմանը, սեփական գիտելիքը վերածելու իրական արդյունքի։ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ շատերի համար օրվա հանդիպումը կլինի մոտիվացնող և օգտակար՝ ուսանողից առաջնորդի կայացման ճանապարհին։

Հանդիպումն անցել է ինտերակտիվ հարցուպատասխան ձևաչափով՝ հարկային  և մաքսային ոլորտների մարտահրավերներից մինչև մասնագիտական զարգացման հնարավորություններ։ Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորն Էդուարդ Հակոբյանին նվիրել է բուհի ուսանողների կողմից պատրաստված հուշանվեր։


Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է «Ազատություն» նախագծի գործողությունը, որը Պարսից ծոցում մնացած նավերն ազատելու ջանքերին էր ուղղված։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ Թրամփն իր որոշումը բացատրել է Պակիստանի և այլ երկրների խնդրանքով, Իրանի դեմ արշավի ընթացքում «հսկայական ռազմական հաջողություններով», ինչպես նաև Թեհրանի հետ «լիարժեք և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ զգալի առաջընթացով»։

«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ քանի դեռ շրջափակումը մնում է ամբողջ ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը (նավերի անցումը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել»,- գրել է Թրամփը։

Մայիսի 4-ին Սպիտակ տունը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակումից հետո Պարսից ծոցում մնացած առևտրային նավերն ազատելու գործողության մասին՝ նշելով, որ շատ երկրներ, որոնցից գրեթե ոչ մեկը ներգրավված չէ հակամարտության մեջ, դիմել են Միացյալ Նահանգներին նման խնդրանքներով:

Թրամփը պնդել էր, որ գործողությունը զուտ մարդասիրական բնույթի է  և նպատակ ունի օգնել այն նավերի անձնակազմերին, որոնց մոտ սննդի և այլ պաշարների պակաս է զգացվում: Կենտրոնական հրամանատարության գլխավոր ծովակալ Բրեդ Քուփերը պարզաբանել էր, որ նեղուցի ծովային շրջափակումը կշարունակվի:

Ավելի ուշ Թրամփը սպառնացել էր, թե Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե խոչընդոտի Հորմուզի նեղուցով առևտրային նավերին ուղեկցող ամերիկյան նավերի աշխատանքը։

Ըստ Axios-ի՝ Իրանը զգուշացվել է գործողության մասին։ Թրամփը սպառնացել է հակահարված տալ, եթե միջամտություն լինի։ Նախազգուշացմանը հակառակ՝ իրանցիները մի շարք հարձակումներ են իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի, առևտրային նավերի և ԱՄԷ-ի վրա։ Axios-ը նաև հայտնել է, որ Թրամփը հոգնել է Իրանի հետ փակուղուց և ցանկանում է համաձայնագիր կնքել։



Երբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանում


Քաղաքականություն


Կատարի նախկին վարչապետ Շեյխ Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին ուշագրավ բացահայտումներ է արել Իրանի միջուկային հավակնությունների և բանակցային մարտավարության վերաբերյալ՝ ընդգծելով Թեհրանի երկարաժամկետ ու անզիջում ռազմավարությունը։ 

Ըստ նախկին պաշտոնյայի՝ իրանցի բանակցողները տիրապետում են գործընթացները տարիներով ձգձգելու և անվերջ բանակցությունների մեջ մտնելու հմտությանը, որտեղ երբեմն նույնիսկ «հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանում»։ Ալ Թանին շեշտում է, որ Իրանի համար միջուկային ծրագիրը ոչ թե սովորական նախագիծ է, այլ էքզիստենցիալ և ինքնիշխանության հարց, որը նրանք երբեք անվճար չեն զիջի Ամերիկայի Միացյալ Նահանգներին։

Որպես Իրանի կոշտ դիրքորոշման հիմնավորում՝ Կատարի նախկին վարչապետը մեջբերում է իրանցի պաշտոնյաներից մեկի հետ ունեցած զրույցը, որտեղ վերջինս մատնանշել է Ուկրաինայի օրինակը՝ շեշտելով, որ միջուկային զենքից հրաժարվելը հանգեցրեց աղետալի հետևանքների։ Թեհրանը սթափ գնահատում է տարածաշրջանային համատեքստը՝ տեսնելով, որ հարևան Իսրայելն ու Պակիստանը փաստացի տիրապետում են նման զինատեսակների, անկախ պաշտոնական հայտարարություններից։ 

Ալ Թանին կանխատեսում է, որ անկախ ժամանակի գործոնից՝ լինի դա մի քանի տարի, թե երկու տասնամյակ, Իրանն ի վերջո հասնելու է իր նպատակին և դառնալու է միջուկային տերություն, քանի որ դա դիտարկում է որպես պետության գոյության միակ երաշխիք։



Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին


Քաղաքականություն


Եվրամիությունը փորձում է թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ և ուժեղացնել ազդեցությունը հանրապետության վրա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Նա հավելել է, թե Բրյուսելը ձևավորում է Ռուսաստանի բացասական կերպարը՝ Մոսկվան ներկայացնելով որպես Հայաստանի անկախության հակառակորդ։

«ԵՄ-ում Մոսկվային անհիմն մեղադրում են հիբրիդային հարձակումների և Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար՝ միաժամանակ անտեսելով սեփական ակտիվ մասնակցությունը Հանրապետության ներսում ընթացող գործընթացներին: Տեսնում ենք, թե ինչպես են եվրոպացիները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությունը։ Հանրապետությունում արդեն երկու առաքելություն է ծավալվել, որոնք նման են այն առաքելություններին, որոնք գործարկվել են Մոլդովայում նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- նշել է Կալուգինը։

Նրա խոսքով՝ անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման ապահովման գործիքների առումով ոչ մի հստակ այլընտրանք ԵՄ-ն Հայաստանին չի առաջարկում: «Կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան. Երևանի առաջխաղացումը, այսպես կոչված, եվրոպական ճանապարհով, ինչ-որ պահի կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների ռուս-հայկական հարաբերություններում»,- նշել է դիվանագետը: