Հինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ը

Աշխարհ

Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին, նաև հեռարձակել մրցույթը ազգային հեռուստատեսությամբ, հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ երկրները տարբեր պատճառներ ունեն մասնակցությունից հրաժարվելու համար, բայց բոլորն էլ կապված են Իսրայելի հետ։ Բոյկոտողները մեղադրում են Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ, միևնույն ժամանակ հեռուստաալիքները կարծում են, որ Իսրայելի, ինչպես նաև Ուկրաինայի մասնակցությունը ստեղծում է անհավասար պայմաններ մյուս մասնակիցների համար։

«Հակամարտության մեջ գտնվող երկիրը ստեղծում է ավելի մեծ մրցակցություն: Պետք է ստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ», – BBC-ին ասել է հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։

«Եվրատեսիլ 2026»-ի երկու կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 12-ին և 14-ին: Եզրափակչում, որը տեղի կունենա Վիեննայի Շտադհալեի բեմում շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, հեռուստադիտողները կտեսնեն այս տարվա մրցույթին մասնակցող 35 երգիչներից 25-ին։

Հայաստանը կներկայացնի երգիչ Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով։ Նա կմրցի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին։

Վենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը

Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Բիենալեի մասնակից երկրների տաղավարների համադրողներ, ճանաչված արվեստագետներ։

«The Studio» խորագրով արվեստագիտական նախագծի համադրողներն են Թոնի Շաֆրազին և Թինա Շաքարյանը, արվեստագետը՝ Զադիկ Զադիկյանը։ Տաղավարի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը և տաղավարի գլխավոր համադրող Թոնի Շաֆրազին։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է Հայաստանի շարունակական մասնակցությունը Վենետիկի բիենալեին և շեշտել, որ այն նպատակ ունի ներկայացնելու ժամանակակից արվեստում Հայաստանի ներուժը՝ ընդգծելով հայկական մշակույթը եվրոպական մշակույթի մաս կազմելու և եվրոպական արվեստագիտական ավանդույթներին հետևելու հանգամանքը։ Նա շնորհակալություն է հայտնել Զադիկ Զադիկյանին և Թոնի Շաֆրազիին կատարված աշխատանքի, իսկ հովանավորներին և հատկապես Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսությանը՝ աջակցության համար։

Տաղավարի հայեցակարգը հանգամանորեն ներկայացրել է համադրող Թոնի Շավրազին: Արվեստագետն անդրադարձել է հայկական արվեստագիտական համայնքի կրթությանը և հայկական մշակույթին։

Հայաստանի տաղավարի համադրող Թոնի Շաֆրազիի մտահղացմամբ՝ Հայաստանի տաղավարը կառուցված է արվեստանոցի սկզբունքով, որը ոչ միայն աշխատանքային սենյակ է, այլև գործարան և լաբորատորիա՝ անընդհատ արտադրության և վերափոխման վայր: Ներկայացված են Զադիկ Զադիկյանի գիպսե ձուլվածքները, որոնք տարրական և հիմնարար, մինիմալ և մաքսիմալ են․ յուրաքանչյուր հիմնական առարկա միաժամանակ «միակն է և փոխկապակցված»:

Արվեստանոցում ողջ ցուցադրության ընթացքում ստեղծվելու են տարբեր ձևերի անսպասելի միաձուլումներ, անցկացվելու են նաև վարպետության դասեր։

Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը վարել է ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ, Հայաստանի տաղավարի հանձնակատար Սվետլանա Սահակյանը։

Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է 99 տաղավար. ներկայացվել են երկրների, ինչպես նաև անհատ արվեստագետների և կազմակերպությունների տաղավարները։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության նոր հնարավորություններ։

Ստրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովը

Աշխարհ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը մասնակցել է Ստրասբուրգում անցկացված՝ «Կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությունը» թեմայով Կանխարգելման ազգային մեխանիզմների ամենամյա համաժողովին։ Այն կազմակերպվել է ԵՄ/Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Եվրոպայի խորհրդին բանտերի մոնիթորինգի մարմինների ԵՄ ցանցի համար» (Եվրոպական NPM ֆորում) նախագծի շրջանակում։

Համաժողովի ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ երեխաների, կանանց, օտարերկրացիների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հոգեկան առողջության պաշտպանության հիմնահարցերը։

Անդրադարձ է կատարվել ոստիկանության բաժիններում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ներգաղթի կենտրոններում և անչափահասների համար նախատեսված հաստատություններում հոգեկան առողջության պահպանման միջազգային չափանիշներին, առկա ռիսկերին և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներին։

Քննարկումների շրջանակում ներկայացվել են Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) դիտարկումները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության խթանման և հոգեկան խանգարումների կառավարման վերաբերյալ հանձնարարականները։

Մասնակիցներն ընդգծել են ազատությունից զրկման վայրերում պատշաճ հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների հասանելիության ապահովման, ինքնավնասման և ինքնասպանության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրման, ինչպես նաև խոցելի վիճակում գտնվող խմբերի նկատմամբ մարդու իրավունքահեն և արժանապատվությունը հարգող մոտեցումների կիրառման կարևորությունը։

Առանձին աշխատարանների ընթացքում ներկայացվել են հոգեկան առողջության պահպանման ոլորտում լավագույն փորձը, վերականգնողական և վերաինտեգրման մոդելները, փոքր ծավալի պահման հաստատությունների արդյունավետությանն առնչվող մոտեցումները, ինչպես նաև ազգային կանխարգելման մեխանիզմների կողմից արձանագրվող համակարգային խնդիրների բացահայտման և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակման գործիքակազմը։

Երկօրյա քննարկումների ավարտին մասնակիցները վերահաստատել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։

Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ

Տեսանյութեր

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց՝ բավարարել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարել խիստ նկատողություն։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Միաժամանակ տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ է որոշմանը, կողմ է քվեարկել նկատողություն տույժի տեսակին, իսկ խորհրդի անդամ տիկին Թումանյանցը՝ լիազորությունների դադարեցում տույժի տեսակին։

Դատական նիստը հայտարարվում է փակված»,-նշել է Աթաբեկյանը։

Հիշեցնենք՝ պատասխանատվության ենթարկելու հիմքում դրվել է երեխայի որդեգրման մասին դատավորի որոշումը, առանց եզրակացության, իրավական հիմնավորվածության: Որդեգրման դիմում ներկայացրած անձը հաշվառված չի եղել, իսկ երեխան ներառված չի եղել որդեգրման ենթակա երեխաների ցուցակում:

Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNRHI) սույն թվականի մայիսի 8-ին տարածված հայտարարությամբ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և դրանք սահմանող օրենսդրության համապատասխանությանը Մարդու իրավունքների պաշտպանի անկախության չափանիշներին, նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։
 
««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը Հանձնաժողովին լիազորում է քննել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման վերաբերյալ դիմումները։ Ըստ հայտարարության՝ Հանձնաժողովի նշված լիազորությունը չպետք է տարածվի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս անկախության իրավական երաշխիքները:
 
Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ դրանք կատարվել են՝ առանց խնդրի վերաբերյալ Հանձնաժողովի դիրքորոշումը հայցելու։ Արդյունքում, հայտարարությունը միակողմանի է ներկայացնում օրենսդրական նորմերը և հաշվի չի առնում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ապահովման շահը:
 
Կարևորելով ՄԻՊ հաստատության անկախությունը՝ Հանձնաժողովն, այնուամենայնիվ, գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը չի կարող մեկնաբանվել այնպես, որ որևէ պաշտոնատար անձի պարագայում բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանն առնչվող դիմումները ենթակա չլինեն քննության լիազոր մարմնի կողմից և մնան անարձագանք։
 
Հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, իրականացնում է կոռուպցիայի կանխարգելման իր մանդատից բխող լիազորությունները՝ հետևելով իր իրավասության ներքո գտնվող բոլոր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանը։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովի կողմից վարույթի իրականացումը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես որևէ պաշտոնատար անձի նկատմամբ ճնշում կամ վերջինիս աշխատանքին միջամտություն։ Ավելին, վարքագծի կանոնների առերևույթ խախտումները և շահերի բախման իրավիճակները քննելու՝ Հանձնաժողովի լիազորության և Հանձնաժողովի քննությանը ենթակա պաշտոնատար անձանց շրջանակի նախատեսումը բխում է հակակոռուպցիոն միջազգային լավագույն չափանիշներից։ Միաժամանակ, Հանձնաժողովը վերահաստատում է իր պատրաստակամությունն այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ քննարկելու ոլորտային օրենսդրության կատարելագործման հնարավորությունները»,-նշել են հանձնաժողովից։

Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ

Քաղաքականություն

ՀՀ Կառավարությունն ընդառաջելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիմումին՝ աջակցելու է «Մի՛ դարձիր ընտրական հանցագործ» իրազեկման արշավին։ Այն կիրագործվի բացառապես հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նախաձեռնությունն ուղղված է ընտրական գործընթացների օրինականության պահպանմանը և ընտրակաշառքի կանխարգելմանը։ Արշավի շրջանակում պատրաստվել են թեմայի վերաբերյալ տեղեկատվական թռուցիկներ, որոնք կտրամադրեն Հայաստանի Հանրապետություն մուտք և ելք գործող անձանց՝ օդանավակայաններում և սահմանային անցակետերում։ Այս հանրային հաղորդակցության նախաձեռնության նպատակն է քաղաքացիների՝ երկիր մուտք և ելք գործելու պահին ապահովել հստակ և հասկանալի իրազեկում՝ հիշեցնելով, որ քվեարկության համար գումար վերցնելը կամ առաջարկելը քրեական հանցագործություն է և ենթակա է պատասխանատվության թե՛ ընդունողի, թե՛ առաջարկողի համար։ Նախաձեռնությունը կրում է կանխարգելիչ բնույթ և միտված է նվազեցնել ընտրակաշառքի դեպքերը՝ բարձրացնելով իրավական գիտակցությունն ու տեղեկացվածությունը, հատկապես բարձր ռիսկի խմբերում։

Սահմանակետերում տեղեկատվության տրամադրումը ընտրվել է որպես թիրախային և ազդեցիկ գործիք՝ ապահովելու համար, որ քաղաքացիները նախապես տեղեկացված լինեն հնարավոր իրավական հետևանքների մասին և զերծ մնան ապօրինի գործողություններից։