Սոնա Մնացականյանին հարվածելիս Փաշինյանի շարասյունը չի կանգնել, որ օգնի, ՔՊ-ի հետ հանդիպման էին գնում. Սողոյան

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Պարոնյան…

Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահասի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է տարածել միջադեպի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահասի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է տարածել միջադեպի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | Armat Media

Ուսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակով


Գիտություն


Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսական ծրագրերի համար կրթաթոշակի մրցույթ, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:

Կրթաթոշակը նախատեսված է մի շարք առաջնահերթ մասնագիտությունների համար, այդ թվում՝ մանկավարժություն, տնտեսագիտություն, բնապահպանություն, կենսատեխնոլոգիա, ճարտարագիտություն, ՏՏ, բժշկագիտություն, գյուղատնտեսություն, ճարտարապետություն և այլ ոլորտներ:

Մրցույթին կարող են դիմել առցանց եղանակով՝ https://www.vladnestipendia.sk/en/. դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. մայիսի 25-ն է:

Կրթաթոշակի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից:

Հավելյալ հարցերի դեպքում կարելի է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +421 907 551 404 հեռախոսահամարով կամ տեղեկանալ կից նյութից:

Դիմելու բոլոր պայմաններն ու պահանջվող փաստաթղթերը հասանելի են պաշտոնական կայքում: Ընտրված թեկնածուները պարտավոր են ընդունվելու պահին ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ ՀՀ համապատասխան մարմնի կողմից տրված պաշտոնական երաշխավորագիր:



Մոլդովայի և Հայաստանի ՀԿ-ները աշխատում են Ռուսաստանին վարկաբեկելու ուղղությամբ․ ՌԴ ԱԽ

Մոլդովայի և Հայաստանի բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են վարկաբեկել Ռուսաստանի հետ հարաբերությունները. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Եթե նայեք վիճակագրությանը, Մոլդովայում ներկայումս գրանցված է մոտ 14,000 ՀԿ։ Հայաստանում կա մոտ 9,000-ը։ Եվ բոլորն էլ աշխատում են… Գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու, մերձավոր արտերկրի տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման ուղղությամ», – նշել է Շևցովը Մոսկվայում անցկացվող «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական և վերլուծական գործընկերության արդիական հարցեր» կոնֆերանսի շրջանակներում։

Թեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրել


Քաղաքականություն


Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բանակցությունների եռափուլ բանաձև՝ ուղղված հակամարտության դեէսկալացիային։ Ըստ Al Mayadeen-ի՝ Թեհրանը պնդում է քայլերի խիստ հաջորդականություն։ 

Առաջին փուլը պատերազմի լիակատար դադարեցումն է և Իրանի ու Լիբանանի համար անվտանգության իրավական երաշխիքների ստացումը: Միայն դրանից հետո կարելի է անցնել հաջորդ փուլին։

Երկրորդ փուլը ներառում է Հորմուզի նեղուցի քննարկումը՝ Օմանի հետ համակարգված:

Երրորդ փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն են։

Սակայն Թեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրել. միջուկային հարցի շուրջ քննարկումները հնարավոր են միայն առաջին երկու պայմանների, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների և նեղուցի վերաբերյալ համաձայնագրերի կատարումից հետո։



Բերման են ենթարկել Կանդազին


Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Կանդազի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արթուր Ավանեսյանին,որը Սամվել…

Բերման են ենթարկել Կանդազին


Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Կանդազի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արթուր Ավանեսյանին,որը Սամվել…

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Ռուբինա Աթոյանին հայտարարվեց նկատողություն

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Ռուբինա Աթոյանին հայտարարվեց նկատողություն