Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով


Քաղաքականություն


Սիրիայում մեկնարկել են երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կառավարության անդամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության առաջին լսումները։ Այս մասին հայտնում է France 24-ը։ Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով, սակայն նրանց ազգականներից մեկը՝ նախկին անվտանգության աշխատակից Աթիֆ Նաջիբը, ներկա է եղել լսումներին որպես մեղադրյալ։

Նաջիբը, որը ձերբակալվել էր իշխանափոխությունից հետո՝ 2025 թվականի հունվարին, նախկինում ղեկավարել է Սիրիայի քաղաքական անվտանգության ստորաբաժանումը Դարաա նահանգում։

Նա մեղադրվում է լայնածավալ բռնաճնշումների և ձերբակալությունների արշավ ղեկավարելու մեջ։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան X-ի էջում հայտարարել է, որ արդարադատությունը կմնա «գլխավոր նպատակ, որին պետությունը և նրա ինստիտուտները ձգտում են հասնել»։

Դատական երկրորդ լսումները տեղի կունենան մայիսի 10-ին։



«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին


Տեսանյութեր


«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի վերաբերյալ վավերագրական սերիալն արժանացել է Webby Awards մրցանակաբաշխության երկու մրցանակի՝ հաղթելով ինչպես գլխավոր մրցանակ, այնպես էլ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում, հայտնում է The National-ը: 

Heartbeat of Humanity բազմասերիանոց ֆիլմին գլխավոր մրցանակը շնորհվել է Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից, իսկ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում նախագիծը հաղթել է ավելի քան 4 մլն երկրպագուների քվեարկության արդյունքում: Հաղթողներին մրցանակները կհանձնվեն մայիսի 11-ին, Նյու Յորքում:

«Մարդկության սրտխփոցը» ֆիլմը պատմում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի և դրան արժանացած մրցանակակիրների մասին, որոնց շարքում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

 



Ռուսական բանտերը դասվել են ռուսների համար «ծառայության հարմարավետության» լավագույն 3 պետական ​​հաստատությունների շարքին

Վարկանիշային աղյուսակի առաջատարներն են Ֆինանսների նախարարությունը և Դաշնային հարկային ծառայությունը․․․

Պատգամավորներն են փախել. Փաշինյանի քաղաքական տերերի պատճառով էր մեր պարտությունը. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատգամավորներն են փախել. Փաշինյանի քաղաքական տերերի պատճառով էր մեր պարտությունը. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում վերջերս Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերների հետ և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

 

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղել են մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո) և առիթ են ունեցել տեսնելու Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելել են ԱՄՆ սահմանային պարեկների ակադիա։

Պենտագոնի պաշտոնյան ազատվել է աշխատանքից՝ ծանոթությունների կայքում կնոջը տեղեկություններ տրամադրելու համար․ Հեգսեթ

Հագն այլևս այստեղ չի աշխատի․․․

Լրագրողների նկատմամբ վիրավորանքների ու սպառնալիքների 8 դեպքից 7-ն իշխանության ներկայացուցիչների կողմից է եղել, սա մտահոգիչ է․ Աշոտ Մելիքյան

2026 թվականի առաջին եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների թիվը բոլոր կատեգորիաներով նվազել է, եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ բոլոր կատեգորիաներով խախտումների թիվը 30-ն է։ Այդ 30 խախտումներից մեկը ֆիզիկական բռնություն է, 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում, և 22-ը տարատեսակ ճնշումներ են, դրանք կարող են լինել սպառնալիքներ, ֆեյսբուքյան վիրավորանքներ, զրպարտություն և այլն, և այլն։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ վիրավորական արտահայտությունները, սպառնալիքները 8-ն են, և դրանցից 7-ը իշխանության ներկայացուցիչների կողմից է եղել, և այս փաստը, իհարկե, բավականին մտահոգիչ է»,- ասաց նա։

Առաջին եռամսյակի ընթացքում նաև ավելացել է դատական գործերի թիվը, այսինքն՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ նոր դատական հայցերի ինտենսիվ հոսքը պահպանվել է։

«Դատական գործերի քանակն առաջին եռամսյակի ընթացքում 14-ն է։ Այդ ինտենսիվությունը մեծ հաշվով պահպանվում է, և դա մնում է խնդիր։ Եթե մենք այս հայցերին ավելի մասնավոր անդրադառնանք, ապա դրանցից 6-ը պաշտոնյաների կողմից է ներկայացված, 2-ը՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից, 2-ը՝ լրագրողների, այսինքն՝ այստեղ լրագրողներն ընդդեմ լրագրողների են հայցեր ներկայացրել, 1-ն ընդդիմադիր գործչի կողմից է, և 3-ը քաղաքացիների, ընդ որում՝ այդ 3 քաղաքացիներից երկուսն ընդդիմադիր գործչի հետ փոխկապակցված անձինք են»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Բոլոր դատական գործերը, ըստ նրա, վիրավորանքի և կամ զրպարտության հիմքով են։

«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից»․ Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա գերաճած կորտեժի պատճառով փակվող Երևանի փողոցներում հսկայական քանակի մեքենաների…