«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով


Հայաստան


«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից կգործարկի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթները:

Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:



«Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ամեն գնով նսեմացնում են ազգայինը»․ Արմեն Հովասափյան

«Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ամեն գնով նսեմացնում են ազգայինը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թերևս ոչ ոք չի վիճի, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն առաջին հերթին ատում ու նողկում են ազգային յուրաքանչյուր արժեհամակարգի և հատկապես ինքնության նկատմամբ։ Ավելին՝ ամեն գնով ու անբարո վարքագծով նսեմացնում են այդ ազգայինը։
     Այսօր փորձելու եմ ներկայացնել նշածս սեգմենտի սոցիալ-հոգեբանական դիմագիծն ու տալ այն գիտական հիմնավորումը, որով նրանք «տառապում են»։ Մարդկանց այս տեսակի համար հոգեբանության մեջ կա դասական տիպավորում․ խոսքը ռեսենտիմենտի մասին է։ Հենց սա է այն բնորոշումը, որն ամբողջովին արտացոլում է ՀՀ-ում իշխող բռնապետիկների համախտանիշը։
     Ասեմ, որ ռեսենտիմենտ տերմինի մասին առաջին անգամ խոսել է Ֆրիդրիխ Նիցշեն՝ տալով այն տիպիկ բնորոշումը, որն արդեն 8 տարի է՝ տեսնում ենք բոլորս։
     Այս տիպաբանությամբ մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում ապրել են բարոյապես ճնշված, ունեն կուտակված, երկարատև վիրավորվածություն, նախանձ և անզորության զգացում, որոնք մարդը չի արտահայտում բացահայտ, այլ պահում է իր ներսում։ Ի դեպ՝ ճնշված են եղել նաև ինտելեկտուալ առումով․ կարճ ասած՝ սրանք մարդիկ են, ովքեր զուրկ են արմատներից։ Ավելին՝ այն դեպքում, երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն, այսինքն՝ ինքը չի մասնակցել տվյալ գործընթացին։
     Ի դեպ՝ ռեսենտիմենտն այն վիճակն է, երբ մարդը չի կարողանում անմիջապես արձագանքել իրեն վնասողին (օրինակ՝ հակադարձել կամ պաշտպանվել), և դրա փոխարեն ձևավորում է ներսում թաքնված թշնամանք, որը հետո պոռթկում է։
     Հենց այս տեսակն էլ ատում է արժեքաբանական ու հայի ինքնության հետ ասոցացվող յուրաքանչյուր երևույթ՝ օրինակ Առաքելական եկեղեցին կամ ասենք Արցախը: Նրանց համար սա անընդունելի է՝ իրենք այդ հարցում մասնակցություն չեն ունեցել, դրա համար քանդում ու ավիրում են»։

«Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը». Նիկոլ Փաշինյան

«Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը, օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգ ու այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք վրաց գործընկերների հետ»,- ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սրանով, ըստ էության, ՀՀ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կամփոփվի»,- հավելել է նա:

Մերցի պահպանողական դաշինքը «կոշտ վերջնագիր» կներկայացնի ֆոն դեր Լեյենին․ Politico

Գերմանացի պահպանողականները պատրաստվում են խնդրագիր ներկայացնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․․․

Մերցի պահպանողական դաշինքը «կոշտ վերջնագիր» կներկայացնի ֆոն դեր Լեյենին․ Politico

Գերմանացի պահպանողականները պատրաստվում են խնդրագիր ներկայացնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․․․

ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Վարչական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 7-ի վճռով, բավարարվել է Գլխավոր..

Թվայնացումից մինչև նոր ցուցադրություն․ արդարադատության նախարարի շրջայցը Ազգային արխիվում

Ազգային արխիվի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներում…

«Իրանը Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին». #Axios

«Իրանը Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին». #Axios

Թեհրանը Վաշինգթոնին է փոխանցել հակամարտության կարգավորման նոր առաջարկ, որը նախատեսում է ամերիկյան շրջափակման վերացում, Հորմուզի նեղուցի բացում և Իրանի միջուկային ծրագրի հետագա քննարկում: Այս մասին հայտնումԷ Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչները նոր առաջարկը փոխանցել են Պակիստանի միջոցով։ «Նոր առաջարկը նպատակ ունի հաղթահարել բանակցությունների ներկայիս փակուղային իրավիճակը և միջուկային զիջումների մասշտաբների շուրջ տարաձայնությունները, որոնց Իրանի ղեկավարությունը պատրաստ է գնալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ գործարքի հասնելու համար»,- գրում է լրատվամիջոցը:

Նշվում է, որ Իրանի առաջարկը «կենտրոնացած է առաջին հերթին Հորմուզի նեղուցի և ամերիկյան շրջափակման շուրջ ճգնաժամի կարգավորման վրա»: Ենթադրվում է, որ կողմերը պետք է երկարաձգեն հրադադարի ռեժիմը «երկար ժամանակով կամ համաձայնեն մշտական հիմունքներով դադարեցնել պատերազմը»: «Առաջարկի համաձայն՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կսկսվեն միայն ավելի ուշ փուլում, երբ Հորմուզի նեղուցը բացվի, իսկ շրջափակումը՝ վերացվի»,- նշում է Axios-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն այսօր մտադիր է կաբինետի նիստ անցկացնել, «Իրանի հետ բանակցությունների փակուղային իրավիճակը և պատերազմի հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները քննարկելու համար»։

Հ1-ի տնօրենը հույս ունի, որ Լուսինե Թովմասյանը մի օր կվերադառնա Հանրային


Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը դադարեցնում է համագործակցությունը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծում գործող պայմանագիրը։ Նա հայտա…