Գողական ես դու ա՛յ տղա, ա՛յ խուժան. Բագրատ Սրբազանի գործով թեժ իրավիճակ դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «18 արդարների գործով» հերթական դատական նիստն անցել է լարված մթնոլորտում։

Լարվածության պատճառ է դարձել հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանի օգտագործած «մերկապարանոց» արտահայտությունը, որն առաջացրել է Բագրատ Սրբազանի զայրույթը։

«Մերկապարանոցը ձեր արածն է, գողակա՛ն ես, այ տղա, թե խուժան»,- արձագանքել է Սրբազանը։

Դրանից հետո դատական նիստերի դահլիճում իրավիճակը սրվել է։ Կարգուկանոնը վերականգնելու և ներկաներին հանդարտեցնելու նպատակով ստիպված են եղել միջամտել դատական կարգադրիչները։

Չէինք կարող պատկերացնել, որ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն հանկարծամահ կլինի և չեն գա


Չէինք կարող պատկերացնել, որ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն հանկարծամահ կլինի և չեն գա

Կրեմլում սկսվել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)

Կրեմլում սկսվել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հյուրընկալում է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթկոֆին և Ջարեդ Քուշներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մեկ օր առաջ, Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո, Քուշները հայտարարել էր, որ ինքը և Ուիթքոֆը մեկնում են Մոսկվա, որից հետո Դուբլինում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ: Վաղ առավոտյան Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը դիմավորել է նրանց Վնուկովո օդանավակայանում: Որոշ ժամանակ առաջ Դոնալդ Թրամփի դեսպանները ժամանել էին Կրեմլ և սպասում էին Պուտինի հետ հանդիպմանը:

Աբու Դաբիում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Դմիտրիևը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը մասնակցում են հանդիպմանը։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP-ի ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP-ի ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում արագացված ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP ընկերության հիմնադրմանն առնչվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
     Օրինագծերի փաթեթն ԱԺ-ն նախ առաջին ընթերցմամբ ընդունել էր նույն օրը (64 կողմ ձայնով), ապա 24-ժամյա արագացված ռեժիմով քննարկվել ու վերջնականապես հաստատվել է երկրորդ ընթերցմամբ։ Օրենսդրական փաթեթը ստեղծում է իրավական հիմքեր TRIPP զարգացման ընկերության հիմնադրման և գործունեության համար։
     Քվեարկությանը չէր մասնակցում խորհրդարանական ընդդիմություն։

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է Գյումրիի «Վարդանանց» հրապարակում տեղի ունեցած «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին։ Միջոցառումը կայացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ։

Ցուցահանդեսը համախմբել էր բանկերի ներկայացուցիչներին, Շիրակի մարզի ձեռնարկատերերին ու բնակիչներին՝ հնարավորություն տալով ծանոթանալ ֆինանսավորման ծրագրերին, ներկայացնել բիզնես նախագծեր և ձևավորել նոր գործարար կապեր։ Ֆասթ Բանկը ներկայացրել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը, Տեմպ բիզնես վարկը, որն իր ոչ ավանդական կոնցեպտով միակն է Հայաստանում։

Էքսպոյին հաջորդել է «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը, որի ընթացքում քննարկվել են մարզերի տնտեսական ներուժի իրացման, ֆինանսավորման հասանելիության և բիզնեսի ընդլայնման հնարավորությունները։ Քննարկումների կենտրոնում մարզային բիզնեսի խնդիրներն էին: Ֆասթ Բանկը ևս մասնակցել է համաժողովին, որտեղ կարևորվել է բանկերի և գործարարների համագործակցությունը՝ մարզերումբ բիզնեսի զարգացման ու ընդլայնման համար։

Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
     Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Անտարբեր են կանանց նկատմամբ․ Դուրովը Մակրոնի՞ն է ակնարկում


Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է Nvidia-ի գործադիր տնօրենի և «չինացի լրտեսի» հետ կապված սկանդալը։ «Անարդար է, որ հատուկ ծառությունները ժամա…

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100․000 դրամով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 12-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:

«ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 37 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց չկայացած հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը (հայտեր չեն եղել)։

Այնուհետև Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ», «ՄԵԴԻԱՔԱՍՏ» և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթների շրջանակում 2026թ․ հոկտեմբերի 22-ին իրականացրել է «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության «ՑԱՅԳ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հոկտեմբերի 19-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ արձանագրության՝ 2026թ․ հոկտեմբերի 19-ին ժամը 00։04։00-ին հեռարձակված «Կանաչ գիրք» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

ՀՌՀ-ն որոշեց «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը` տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացի բարելավմանը, ուսուցիչների ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT։

Կառավարությունը մանրամասներ է հայտնել, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։

Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։

Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։

Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։