Սև ծովում թուրքական ձկնորսական նավ է հարձակման ենթարկվել. կա զոհ

Սև ծովի հյուսիսային ափերի մոտ հարձակման է ենթարկվել և խորտակվել Թուրքիայի դրոշի ներքո նավարկող մի ձկնորսական նավ։ Միջադեպի հետևանքով մեկ նավաստի է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի առափնյա պահպանությանը։

Առափնյա պահպանության հրամանատարության տվյալներով՝ «Duru 67» նավը հարձակման է ենթարկվել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքից դեպի արևմուտք ընկած տարածքում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանը թերակղզին Ուկրաինայից բռնակցել է 2014 թվականին։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տուժած հինգ նավաստիներին փրկել է մեկ այլ ձկնորսական նավ, սակայն նրանցից մեկը մահացել է Թուրքիայի ճանապարհին։

Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել առափնյա պահպանության նավը՝ բժշկական անձնակազմով։ Տուժածներին տարհանել են և տեղափոխել թուրքական Ինեբոլու նավահանգիստ, որտեղից էլ նրանց հոսպիտալացրել են Կաստամոնու քաղաքի հիվանդանոց։

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ։ Բժիշկները հայտնել են, որ երկու նավաստիների վիճակը գնահատվում է հարաբերականորեն թեթև, իսկ մյուս երկուսինը՝ ավելի ծանր. նրանցից մեկին փոքր վիրահատության են ենթարկել հենց առափնյա պահպանության նավի վրա։

Կողմերից ոչ մեկն իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Սև ծովում 2022 թվականից ի վեր շարունակվող մարտական գործողությունների ֆոնին, որտեղ պարբերաբար հարձակումներ են արձանագրվում քաղաքացիական և առևտրային նավերի վրա։

Ջուջեւանցիները կդիմե՞ն Շահին Մուստաֆաևին – Հրապարակ

Հայաստանում փակվող, կամ ինչպես իշխանությունն է ասում` իրար հետ միավորվող 229 կամ 232 դպրոցներից մեկն էլ Ջուջևանի միջնակարգ դպրոցն է, որն այս ուսումնական տարում ուներ 53 աշակերտ։

Նախատեսվում է, որ դպրոցի փակումից հետո ջուջևանցի աշակերտները դասեր կանեն Ջուջևանից մոտ 10 կմ հեռավորությամբ գտնվող Նոյեմբերյան քաղաքի դպրոցում։

Այդ խնդրի մասին հարցրի Ջուջևանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վասիլ Չիլինգարյանին։ Նա ասաց, որ դպրոցի փակվել-չփակվելու մասին իրենց պաշտոնապես ոչինչ չեն հայտնել, 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական դպրոցները ֆինանսավորվում են նոր կարգով, իսկ փակվելիք կամ միավորվող դպրոցները՝ հին կարգով։

Ջուջևանի դպրոցը հին կարգով է ֆինանսավորվում։ Վ․ Չիլինգարյանին կես կատակ, կես լուրջ ասացի՝ որպեսզի Ջուջևանի դպրոցը չփակվի, գուցե դիմեք ձեր դպրոցի նախկին սան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին, ով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմի ղեկավարն է։ Չիլինգարյանը սեւ հումոր արեց․ Շահին Մուստաֆաևը Ջուջևանի դպրոցի հին շենքում է սովորել, իսկ դպրոցի ներկայիս շենքի մի մասնաշենքը կառուցվել է 2002 թվականին, մյուսը՝ 2005-ին։

«Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ»․ Ստեփան Դանիելյան

«Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառում․ «Շատ վտանգավոր վիճակ է։ Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը։
     Մյուս կողմից Ադրբեջանը կարևոր է Ռուսաստանի ու Իրանի համար՝ որպես լոգիստիկ կապող օղակ, ինչն աշխարհաքաղաքական ֆունդամենտալ փոփոխություն է եբթադրում։
     Իսկ ինչ է ստանալու Ադրբեջանն այս ճկուն, հնարամիտ ու համարձակ շրջադարձների դիմաց ու ում հաշվին է դա լինելու։
     Պատասխանը պարզ է, և այդ պատասխանը Հայաստանի պետականությունն է հարցականի տակ դնում։
     Այս իրավիճակից դուրս գալու միայն մեկ ելք կա»։

Քուվեյթն ու Բահրեյնը հայտնել են հրթիռային սպառնալիքի մասին․ նոր տագնապ Պարսից ծոցում

Շաբաթ գիշերը Բահրեյնում և Քուվեյթում օդային տագնապի ազդանշաններ են միացվել՝ Պարսից ծոցի տարածաշրջանում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների մասին լուրերի ֆոնին։

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04:15-ին բնակիչներին և երկրում գտնվող օտարերկրացիներին հորդորել է հանգստություն պահպանել և ուղղվել դեպի մոտակա ապաստարաններ։ Տագնապի հայտարարման պատճառն ի սկզբանե չէր հստակեցվում։

Գրեթե միաժամանակ Քուվեյթի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում «թշնամական հրթիռների և անօդաչուների» հարձակումը։ Զինվորականները նախազգուշացրել են, որ բնակիչները կարող են պայթյունների ձայներ լսել, որոնք կապված են օդային թիրախների խոցման հետ։

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով FlightRadar24 թռիչքների հետագծման ծառայության տվյալներին, տագնապի ազդանշանններից հետո դեպի Քուվեյթ ուղևորվող մի շարք ինքնաթիռներ ժամանակավորապես անցել են սպասման ռեժիմի։

Նոր տագնապը հնչել է Քուվեյթի տարածքին հասցված մի շարք հարվածներից ընդամենը օրեր անց։ Այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այդ ժամանակ վնասվել էր նաև Քուվեյթի միջազգային օդանավակայանը։ Սա ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած ամենաարյունալի միջադեպերից է եղել (ըստ տուժածների թվի)։

Էսկալացիան տեղի է ունենում տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին հասցված վերջին հարվածների վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի հակասական հայտարարությունների ֆոնին։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Քուվեյթի «Ալի էս-Սալեմ» ավիաբազային և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի օբյեկտներին։ Թեհրանը պնդում էր, որ հարձակումը պատասխան էր Իրանի հարավում գտնվող օբյեկտների դեմ ամերիկյան անօդաչուների գործողություններին, ինչպես նաև Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպին։ ԻՀՊԿ-ն նաև նախազգուշացրել էր, որ իրավիճակի հետագա սրման դեպքում կարող է հաջորդել ավելի կոշտ պատասխան, այդ թվում՝ նավթի և գազի արտահանման համար Հորմուզի նեղուցի հնարավոր ամբողջական փակումը։

Իր հերթին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Իրանը յոթ բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ վեց հրթիռ է խոցվել ՀՕՊ միջոցներով, իսկ յոթերորդը չի հասել թիրախին։ CENTCOM-ը նաև հայտարարել էր, որ ամերիկյան անձնակազմի շրջանում կորուստներ չկան, և հերքել էր Թեհրանի հայտարարությունն այն մասին, թե իբր վնաս է հասցվել Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանին։

Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանում հայկական պետականության տևականությունն արհեստածին Ադրբեջանի հետ համահավասարեցնելու նպատակով ամենաբարձր մակարդակով շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող այն «առասպելը», թե, իբր, «1000 տարի» այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական պետականություն չի եղել։

Այն, որ սա իրականության կեղծում է, պարզ է հենց միայն Սյունիքի թագավորության 987-1170թթ. պատմական գոյության հանգամանքը հաշվի առնելով։

Այսինքն՝ «1000 տարի» ասվածն առնվազն ուռճացված է 144 տարով, իսկ ներկայիս արհեստածին Ադրբեջանն ընդամենը 108 տարեկան է՝ ավելի կարճ կյանք ունեցող, քան այդ 144 տարին է կամ 183 տարի գոյություն ունեցած Սյունյաց թագավորությունը»:

Այնպիսի տպավորություն է, թե իբր Իրանն է օկուպացրել Լիբանանի տարածքի մեկ հնգերորդը․ Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Լիբանանի նախագահին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում արձագանքել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի մեղադրանքին, ով CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Թեհրանն իր երկիրն օգտագործում է որպես «մանրադրամ»։

«Պարոն Աունի մեկնաբանություններից այնպիսի տպավորություն է, թե իբր Իրանն է օկուպացրել Լիբանանի տարածքի մեկ հնգերորդը, տեղահանել լիբանանցիների մեկ չորրորդին և ամեն օր ռմբակոծում սեփական երկիրը։

Եթե Լիբանանն Իրանի համար մանրադրամ լիներ, մենք վաղուց արդեն գործարքի գնացած կլինեինք։ Փրկե՛ք Լիբանանը ձեր իրական թշնամուց, պարոն Նախագահ»,- նշել է Աբբաս Արաղչին։

Հիշեցնենք, որ իսրայելական զորքերը շարունակում են առաջխաղացում գրանցել դեպի Լիբանանի հարավի խորքերը։ Վերջերս նրանք գրավել են ռազնավարական բարձունք հանդիսացող միջնադարյան Բոֆոր բերդը։

Թրամփ․ Ռազմական գործողություններից հետո Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի միայն մոտ 21-22%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մի քանի ամիս տևած ռազմական գործողություններից հետո Իրանը պահպանել է իր սկզբնական հրթիռային զինանոցի միայն մոտ 21–22 տոկոսը։

Նրա խոսքով՝ ամերիկյան հարվածները լրջորեն թուլացրել են երկրի ռազմական ներուժը՝ ոչնչացնելով հրթիռների և անօդաչու սարքերի արտադրության հետ կապված օբյեկտների մեծ մասը։

«Անօդաչու սարքերի արտադրության գործարանների մեծ մասը շարքից հանված է, արձակման հարթակների մեծ մասը ոչնչացված է, հրթիռների արտադրության ձեռնարկությունների զգալի մասն էլ խոցվել է։ Բայց նրանց մոտ դեռևս որոշակի ներուժ մնում է», — ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ Իրանը դեռևս ունակ է հարվածներ հասցնել։ Որպես օրինակ նա նշել է Պարսից ծոցի շրջանում վերջին հարձակումները, այդ թվում՝ Քուվեյթի օբյեկտների վրա հասցված հարվածները։

Թրամփի խոսքով՝ մնացած զինանոցը դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում, թեև դրա ծավալներն արդեն անհամեմատելի են այն մակարդակի հետ, ինչ եղել էր մինչև ռազմական արշավի մեկնարկը։

Խոսելով հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, որը շարունակվում է արդեն չորրորդ ամիսը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրանական ղեկավարությունը առայժմ չի համաձայնել Վաշինգտոնի հետ գործարքի՝ իր «ուժի» և «հպարտության» պատճառով։

Սակայն, նրա կարծիքով, ի վերջո Թեհրանը ստիպված կլինի գնալ համաձայնության։

«Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են։ Նրանք ստիպված կլինեն անել բաներ, որոնք երբեք չէին մտածել անել։ Նրանք ընտրություն չունեն, թեև դրա համար որոշ ժամանակ է պետք», — հայտարարել է նա։

Թրամփը նաև քննադատել է նրանց, ովքեր պահանջում են հակամարտության արագ ավարտ, նշելով, որ նման դիմակայությունները հազվադեպ են ավարտվում հաշված ամիսների ընթացքում։

Ներկայիս հակամարտությունը համեմատելով Վիետնամի պատերազմի հետ՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ արագ է գործում։

«Ես դրանով զբաղվում եմ ընդամենը երեք ամիս։ Վիետնամի պատերազմը տևել է տասնինը տարի», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի վերջին հարվածներն իրանական օբյեկտներին կրել են պաշտպանական բնույթ և պատասխան են եղել Թեհրանի գործողություններին Օրմուզի նեղուցի շրջանում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «Էպիկական կատաղություն» գործողությունն արդեն ավարտված է։

Ամերիկայի նախագահը կրկին ընդգծել է, որ ռազմական արշավի նպատակը եղել է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Միևնույն ժամանակ նա չի բացառել ոչ դիվանագիտական կարգավորումը, ոչ էլ ավելի կոշտ քայլերը, եթե բանակցությունները ձախողվեն։

«Կամ մենք կստորագրենք համաձայնագիրը, կամ կվարվենք այլ կերպ։ Իսկ մյուս տարբերակը այնքան էլ հաճելի չէ», — զգուշացրել է Թրամփը։

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ավիաբազային և Բահրեյնում Հինգերորդ նավատորմի օբյեկտներին հարվածելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան՝ Հորմուզի նեղուցի շրջանում, հարվածներ է հասցրել Քուվեյթի և Բահրեյնի ամերիկյան ռազմական օբյեկտներին, հաղորդում է Fars-ը։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ տեղական ժամանակով գիշերը մոտ 01:30-ին չորս նավթատար փորձել են լքել Հորմուզի նեղուցը՝ առանց իրանական իշխանությունների հետ համաձայնեցման։ Թեհրանում պնդում են, որ նավերը գործել են ամերիկացի զինվորականների աջակցությամբ և անտեսել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի բազմակի նախազգուշացումները։

Իրանական կողմի վարկածով՝ հարված հասցնելուց հետո տանկերներից մեկը կանգնեցվել է, իսկ մյուսները շրջվել և վերադարձել են հետ։

Մոտավորապես մեկ ժամ անց, ինչպես պնդում է ԻՀՊԿ-ն, ամերիկյան անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող երկու կապի օբյեկտների՝ Քեշմ կղզում և Սիրիք քաղաքում։

Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը, իրանցի զինվորականների խոսքով, բալիստիկ հրթիռներ են արձակել Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի, ինչպես նաև Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի օբյեկտների ուղղությամբ։

Իրանական կողմը այս գործողությունները բնութագրել է որպես պատասխան ամերիկյան հարձակմանը և նախազգուշացրել հետագա էսկալացիայի հնարավորության մասին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում պատասխան միջոցները սահմանափակ չեն լինելու։

ԻՀՊԿ-ն նաև կրկին սպառնացել է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային նավթի և գազի արտահանման կարևորագույն երթուղիներից մեկը։ Թեհրանում հայտարարել են, որ նեղուցով էներգակիրների մատակարարումների հնարավոր դադարեցման պատասխանատվությունը ընկնելու է ԱՄՆ-ի վրա։

Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ արձակել են յոթ բալիստիկ հրթիռ՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները խոցել էին իրանական հարվածային անօդաչու սարքերը, որոնք արձակվել էին դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև հարվածներ էին հասցրել իրանական ռադիոլոկացիոն օբյեկտներին։

«Նախնական գնահատականներով՝ Իրանի արձակած յոթ հրթիռներից վեցը որսացվել են, իսկ յոթերորդը չի հասել նախատեսված նպատակակետին», — ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։