«ԱՊՀ-ն չի անտեսի ՀՀ-ում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովը»․ Սերգեյ Լեբեդև

«ԱՊՀ-ն չի անտեսի ՀՀ-ում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովը»․ Սերգեյ Լեբեդև

Անկախ պետությունների համագործակցությունը չի կարող անտեսել Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այսօր մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ «նվիրված Ուկրաինային», և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է նա՝ «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարին. արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Պարեկները Վարդենիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեքենաները կանգնեցնում են ու ակտավորում

Պարեկները Վարդենիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեքենաները կանգնեցնում են ու ակտավորում։ Պաշտոնապես բացատրում են, որ պաստառներ են փակցված մեքենաների վրա, դա է պատճառը, որ տուգանում են, բայց իրականում քարոզարշավին մասնակցող ուժերի մեքենաներ վրա էլ, որպես կանոն, պաստառներ են փակցված։

Բաքվում սկսվել է Արցախի հայ առաջնորդների վերաքննիչ «դատավարությունը»

Բաքվում սկսվել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված հայերի վերաքննիչ դատավարությունը․РИА Новости-ին հայտնել են Բաքվի վերաքննիչ դատարանից։ 

«Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքն ընդունվել է քննության։ Գործը կքննի Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։ Դատավարությունը սկսվում է այսօր», – հայտնել են դատարանից։

Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը նախկինում Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Նրանք մեղադրվում են «ռազմական հանցագործությունների» համար։

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

ԵՄ ավիաընկերությունների ծախսերը միլիարդներով կաճեն կլիմայական նոր կանոնների պատճառով․ FT

ԵՄ կլիմայական նոր կանոնների պատճառով՝ Եվրոպական առաջատար ավիաընկերություններից յուրաքանչյուրի լրացուցիչ ֆինանսական ծախսերը կաճեն առնվազն 1,5 միլիարդ եվրոյով։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով փորձագետներին։

Պարբերականի տվյալներով՝ Բրյուսելը դիտարկում է իր արտանետումների առևտրի համակարգը (ETS) համայնքից մեկնող չվերթների վրա տարածելու հնարավորությունը։ Սա արվում է այն համակարգի վերանայման շրջանակներում, որն ընկած է տարբեր ոլորտների ապաածխածնացմանն ուղղված Եվրոպայի ջանքերի հիմքում։ Ինվեստորներին ածխածնային արտանետումների գնագոյացման հարցերով խորհրդատվություն տվող Transition Metrics ընկերության կանխատեսումների համաձայն՝ սա առաջին հերթին կազդի այնպիսի ավիափոխադրողների վրա, ինչպիսիք են Lufthansa-ն, British Airways-ը և Air France – KLM-ը։ Նրանց լրացուցիչ ծախսերը 2027 թվականին կհասնեն համապատասխանաբար 1,8 միլիարդ, 1,7 միլիարդ և 1,5 միլիարդ եվրոյի։

Transition Metrics-ի ղեկավար Յան Առենսի խոսքով՝ եթե ածխածնային արտանետումների ծախսերը փոխանցվեն ուղևորների վրա, ապա արտանետումների առևտրի համակարգի (ETS) լիակատար ընդգրկումը Ֆրանկֆուրտ-Պեկին չվերթի տոմսի արժեքը կթանկացնի 100 եվրոյով։ «Այս ծախսերն աննշան չեն, դրանք բավականին զգալի են»,- նշել է փորձագետը։

Ավիաընկերություններն արդեն իսկ բախվում են 2027 թվականի պահանջների կատարման գծով իրենց պարտավորությունների ապահովագրման խնդրին։ «Հաջորդ տարվա միջմայրցամաքային չվերթների տոմսերի վաճառքը սկսվում է արդեն հիմա»,- հավելել է Առենսը։

«Քաղաքը պարալիզացված է, ինչ է թե մի վախկոտ դավաճան մի քանի երկաթ պետք է ցուցադրի»․ Էդգար Ղազարյան

«Քաղաքը պարալիզացված է, ինչ է թե մի վախկոտ դավաճան մի քանի երկաթ պետք է ցուցադրի»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ բողոքի ակցիաների ժամանակ մարդիկ խաղաղ անհնազանդության ակցիաներ էին իրականացնում մի քանի րոպեով մի փողոցի մի հատված էին փակում, անմիջապես գալիս էին ոստիկանության կարմիր բերետավորները, անհամաչափ ուժ կիրառում և տասնյակ մարդկանց ձերբակալում։ Նրանք պատճառաբանում էին, որ այդ մի քանի րոպեով խաթարվում է երթևեկությունը և անհարմարություն է պատճառվում այլ մարդկանց։ Արդեն երկու օր է խաթարված է Երևանի երթևեկությունը, քաղաքն ամբողջությամբ պարալիզացված է դեռ մայիսի 28-ից երկու օր առաջ, ինչ ա թե մի վախկոտ դավաճան իր հանցավոր ռեժիմը երկարացնելու մոլուցքով տարված մի քանի երկաթ պետք է ցուցադրի՝ մարդկանց խաբելու համար»։

Մենք անդառնալիորեն փակել ենք դեպի Հայաստան 300 հազար ադրբեջանցիների գալու թեման․ Փաշինյանի հավաստիացումը

Այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք ուզում են տպավորություն ստեղծել, թե Հայաստան 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց մենք այդ թեման անդառնալիորեն փակել ենք։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է օրակարգ բերի Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Ղարաբաղից հեռացած հայերի վերադարձի հարցը, քանի որ այդ դեպքում բացվում են հայելային օրակարգեր։ Նա դա անվանել է հանցագործություն Ղարաբաղի ժողովրդի դեմ։

«Մենք այսօր միլիարդներ ենք ծախսում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը տեղավորվի Հայաստանում, բայց պատերազմի եռագլուխ կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդն էլ չհանդարտվի»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունից դուրս Հայրենիք չկա, քանի որ նույն տրամաբանությամբ Հայաստանն էլ կարող է որպես Հայրենիք դիտարկվել ուրիշների համար։