Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության ADNOC) երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում։ Տուժածներ չկան, հաղորդում է WAM գործակալությունը։ Նավթային ընկերությունից հավելել են, որ իրավիճակը վերահսկվում է։
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի պատասխանատու հայատարարել է Իրանին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը Թեհրանին կոչ է արել «ամբողջությամբ եւ առանց նախապայմանների բացել նեղուցը» նավագնացության համար։
ADNOC-ի մեկ այլ նավ օգոստոսի 8-ին Հորմուզի նեղուցում հրթիռակոծության էր ենթարկվել։ Ընկերության տվյալներով՝ տարածաշրջանում հակամարտության սրման պահից ի վեր իր նավերը 15 անգամ ենթարկվել են հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների։