Լոնդոնի կենտրոնում դանակով զինված կինը հարձակվել է չորս տղամարդու վրա

Լոնդոնի կենտրոնի Քովենթ Գարդեն շրջանում դանակի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել. չորս տղամարդ դանակի վնասվածքներ է ստացել, գրում է The Guardian-ը։

Հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի ցերեկը Էնդել սթրիթ փողոցում։ Տուժած 34, 39, 42 և 52 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են մասնագիտացված վնասվածքաբանական կենտրոն։ Նրանց առողջական վիճակի մասին առայժմ չի հաղորդվում։

Ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա մի կնոջ՝ հարձակման և սառը զենք պահելու կասկածանքով։ Նա գտնվում է արգելանքի տակ։

Լոնդոնի շտապօգնության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի վայր են ուղարկվել բժիշկների բրիգադ, արագ արձագանքման ավտոմեքենայով բժիշկ և արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայության աշխատակից, ինչպես նաև շտապօգնության ուղղաթիռ։

Բոլոր չորս տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք հրատապ տեղափոխվել են հիվանդանոց։

Ի սկզբանե ոստիկանությունը հայտնել էր երեք տուժածի մասին, սակայն ավելի ուշ հստակեցրել է, որ դանակի վնասվածքներ ստացել է չորս մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *