Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում

Նիկոլ Փաշինյանը, թալան բառը աջ ու ձախ շաղ տալով, ավելի ու ավելի է ընկղմվում իր հյուսած սարդոստայնի մեջ, քանի որ թալանի գրագետ ուղի են վերցրել հենց իր մերձավորները։

Oragir.News-ն անդրադարձել է «ազնիվների» բրենդի տակ գործող, ծաղկող բիզնեսներ վարող իշխանականներին, ովքեր գրչի մի հարվածով վիթխարի շահութահարկերը պարզապես գրպանում են օրը ցերեկով։

Հերթական դեպքը. թվում է, թե իշխանությունների մերձավոր, իրենց իսկ բնորոշմամբ, հաջողակ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գոնե պետք է կոշկակարի եկամտի չափ շահույթ հայտարարագրեր, սակայն հիասթափեցնենք։

Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ ինտեր֊ինվեստ» ՍՊԸ֊ն 2025 թվականը ավարտել է հարկային վնասով։

Տեղեկացնենք Նիկոլ Փաշինյանին, որ «նախկին թալանչիների» օրոք ՊԵԿ֊ը վնասով հաշվետվություններ ներկայացրած նմանատիպ հարկ վճարողների հետ վարվում էին այնպես, ինչպես, օրինակ, հիմա ՔՊ֊ն վարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ասել է թե` ոչ թե անձնական վրեժ էին լուծում, այլ իրոք կանխում էին բյուջեի թալանը։

Հիշեցնենք, որ «Պրոյեկտ ինտեր֊ինվեստ» ՍՊԸ֊ն տնօրինում է տասնյակ սուպերմարկետներ, հանքեր, հյուրանոցային բիզնեսներ և այլ եկամտաբեր ակտիվներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *