
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկացի կոնգրեսական Աբրահամ Համադեին։ Նա Ներկայացուցիչների պալատի անդամ է, ընտրվել է 2024 թվականի ընտրությանը եւ կոնգրեսական կարգավիճակը ստանձնել է 2025 թվականի հունվարից՝ Թրամփի հետ։ Նա վայելում է նաեւ Թրամփի աջակցությունը, թեեւ դժվար է համարել անմիջական «թրամփական»։
Համադեի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է հայ–ամերիկյան հարաբերությունը, այդ թվում նաեւ Թրամփի ուղին։
Համադեի պարագայում իհարկե կան առավել հետաքրքիր հանգամանքներ։ Մասնավորապես, նա ներկայումս ԱՄՆ բանակի պահեստազորի սպա է՝ հետախույզ, կոչումը՝ կապիտան։ Օրինակ, 2020 թվականին նա գործուղվել է ծառայության Սաուդյան Արաբիա։
Այս հանգամնքը առնվազն առիթ է հարց տալ՝ Աբրհամ Համադեն Հայաստան է ժամանել կոնգրեսականի կարգավիճակով, բայց բուն իմաստով՝ որպես կոնգրեսակա՞ն, թե՞ որպես հետախույզ։
Ի դեպ, մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ Աբրահամ Համադեյը ծնվել է սիրիացի ներգաղթյալների ընտանիքում, հայրը մահմեդական է, իսկ մայրը՝ դրուզ։
Գուցե ավելորդ չէ նկտել, որ Սիրիայում ապրող դրուզները, հատկապես հարավում՝ Իսրայելի ըստ էության դաշնակիցներն են կամ վայելում են Իսրայելի հովանին, ընդհուպ ռազմական։ Այս ամենով հանդերձ, կարող ենք արձանագրել, որ վարչապետ Փաշինյանն ընդունել է ոչ սովորական հյուրի։
Գրել է Հակոբ Բադալյանը