Քարի լճի շրջակայքը մաքրվել է աղբից և գտնվում է պատշաճ սանիտարական վիճակում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի հարակից տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ հրապարակումների հիմքով օգոստոսի 15-ին հարուցվել էր վարչական վարույթ։

Վարույթի շրջանակում ԲԸՏՄ-ի նախաձեռնությամբ «Աշտարակի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ քննարկվել է տարածքում աղբահանության կազմակերպման հարցը, ինչի արդյունքում համայնքը իրականացրել է սանիտարական մաքրման աշխատանքներ։

«Հաշվի առնելով Քարի լճի՝ որպես զբոսաշրջային և մարդաշատ գոտու առանձնահատկությունը՝ Տեսչական մարմինը համայնքին առաջարկել է տարածքում տեղադրել անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ՝ տարածքի պատշաճ սանիտարական վիճակն ապահովելու և աղբի նոր կուտակումները կանխելու նպատակով։

Ներկայում Քարի լճի շրջակայքը մաքրված է և գտնվում է պատշաճ սանիտարական վիճակում»,- ասվում է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *