ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ ռազմական ոստիկանության ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Պարբերաբար ընթանում է նաև «Կարգազանց» միջոցառումը, որի նպատակը ստորաբաժանումներում կարգապահության պահպանման, ներքին ծառայության պատշաճ կազմակերպման, զինծառայողների պարտականությունների կատարման, կայազորների տարածքներում և բնակավայրերում համազգեստի կրման կանոնների խստիվ պահպանման, ինչպես նաև զինվորական ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումն է։