Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի իբր մոտալուտ պարտության մասին պնդումները նրա հակառակորդների սխալ հաշվարկների արդյունքն են։
«Ոմանք պնդում են, թե Իրանը պարտության շեմին է և մազից է կախված, սակայն միևնույն ժամանակ օգնություն են աղերսում իրենց բոլոր դաշնակիցներից», — X սոցիալական ցանցում գրել է նա։
Ղարիբաբադիի խոսքով՝ Իրանի դեմ ռազմական արշավը չի հասել իր առջև դրված նպատակներին, որի պատճառով հակառակորդներն այժմ հերթական ձախողումն անվանում են «տնտեսական պատերազմ»։ Նա ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է դիմակայել արտաքին ճնշումներին ու պատժամիջոցներին՝ պաշտպանելով իր անկախությունն ու ինքնիշխանությունը։