«Բռնապետական երկրներում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել»․ Արա Պողոսյան

«Բռնապետական երկրներում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ Ադրբեջանում կա քաղաքացիական հասարակություն, մեկ էլ Հայաստանի հաջիևյան քարոզիչներն են հայկական քաղաքացիական հասարակություն․․․
     Քանիցս խոսել ենք, որ բռնապետական երկրներում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել, որովհետև բոլոր «քաղաքացիական» կառույցները տոտալ գրաքննման ու վերահսկողության են ենթարկվում։
     Իսկ ահա Հայաստանում՝ մինչև 2018 թվականը իսկապես քաղաքացիական հասարակություն ձևավորվելու շանսեր կային։ Կային մարդիկ ու խմբեր, որոնք դիմակայում էին իշխանությունների որոշումներին, ներկայացնելով հասարակության տարբեր սոցիալական շերտեր։ Հիմա քաղաքացիական հասարակություն Հայաստանում գոյություն չունի՝ կան մարդիկ, ովքեր քաղաքացիական հասարակության դիմակի տակ տանում են կա՛մ իշխանության, կա՛մ ընդդիմության քարոզչական նարատիվներ, իսկ հասարակության տարբեր սոցիալական շերտերի հիմնարար շահերը պաշտպանող խմբեր գույություն չունեն։ Իսկ քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարական պետություններում հենց իշխանությունների ու ժողովրդի միջև կատալիզատորի դեր կատարելն է՝ ներքևից դեպի վերև և հակառակ ուղղությամբ ուղերձների փոխանցումը։
     Ուստի՝ ո՛չ Արդբեջանում, ո՛չ Հայաստանում չկա՛ քաղաքացիական հասարակություն ժողովրդավարական պետություններին բնորոշ։ Թե՛ ադրբեջանցի ու թե՛ հայաստանցի ներկայացուցիչները իրենց կառավարությունների ներկայացուցիչներն են ու սրանցից ո՛չ մեկ չի՛ ներկայացնում ժողովուրդներին։
     Ինչպես գործընթացի սկզբում եմ առիթ ունեցել ասել, սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, այլ սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև, որը փորձ է արվում ժողովրդականացնել, ինչը անհնար է։ Ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ հայերը մասնակից չեն այս պրոցեսներին որպես ժողովուրդներ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *