Անօդաչուները խոչընդոտել են օդաչուավորների ազատ թռիչքը․ քաոս՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ինչպես նաև մայրաքաղաքային հանգույցի մյուս օդանավակայաններում («Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի»), վերջին օրերին իրավիճակը ծայրահեղ լարված է՝ ԱԹՍ-ների հարձակումների պատճառով։

Մոսկվայի ուղղությամբ արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքերի պատճառով «Ռոսավիացիան», անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել ժամանակավորապես փակել «Շերեմետևո» օդանավակայանի օդային տարածքը՝ արգելելով ինքնաթիռների վայրէջքն ու թռիչքը:

Ըստ ռուսական աղբյուրների՝ ավելի քան 350 չվերթ հետաձգվել է կամ չեղարկվել։ «Շերեմետևոն», լինելով Ռուսաստանի խոշորագույն ավիահանգույցն ու «Աէրոֆլոտ» ավիաընկերության բազան, մեծ վնասներ է կրել է ամենամեծ հարվածը։

Այս պահի դրությամբ «Ռոսավիացիան» հայտարարել է, որ «Շերեմետևոյում» ժամանակավոր սահմանափակումները հանվել են, և օդանավակայանն աստիճանաբար վերադառնում է կանոնավոր աշխատանքին։ Այնուամենայնիվ, չվացուցակի խախտման պատճառով հերթերն ու չվերթների ուշացումները դեռ պահպանվում են։

«Աէրոֆլոտը» և մյուս ավիաընկերությունները կոչ են անում ուղևորներին օդանավակայան մեկնելուց առաջ պարտադիր ստուգել չվերթի կարգավիճակն առցանց տախտակում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *