Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ մայրաքաղաքի սրտում (տեսանյութ)


Հայաստան


Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» նոր նախաձեռնությամբ, որը մեկնարկել է մայրաքաղաքում և կգործի մինչև հոկտեմբերի 30-ը՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգում, հայտնում են քաղաքապետարանից։

Նախաձեռնությունն իրականացվում է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։ 12 օրվա ընթացքում հանրությանը կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը։

«Քաղաքային կենսաբազմազանության գոտում» նախատեսված են հետևյալ միջոցառումները.

  • Երևանի բնապահպանական նախաձեռնությունների և նախագծերի ներկայացում, թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ
  • բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ, համերգային և մշակութային ծրագիր
  • մասնագիտական և հանրային երկխոսություն՝ քաղաքային բնության ապագայի շուրջ:

Ըստ հաղորդագրության՝ այս գոտին լինելու է հարթակ, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն խոսել բնության մասին, այլև քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։ Քաղաքապետարանը հրավիրում է բոլորին՝ բացահայտելու Երևանի բնությունը քաղաքի սրտում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *