Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի վերաբերյալ Եվրոպայի պահանջներին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ նման պահանջներ ներկայացնելով՝ Բրյուսելը փորձում է «ժամանակ շահել», որպեսզի Կիևի վարչակարգին հնարավորություն տա վերականգնվել կրած կորուստներից հետո։
Լավրովը նշել է, որ նախ անհրաժեշտ է հստակ սահմանել անվտանգության ապագա ճարտարապետության պարամետրերը, և միայն դրանից հետո կողմերը կկարողանան անմիջապես անցնել հակամարտության կարգավորմանը։
«Մենք չենք համաձայնի հերթական հրադադարին՝ առանց իմանալու, թե դրանից հետո ինչ է տեղի ունենալու», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։