Եգիպտոսը ՀԲ-ից հավելյալ 300 մլն դոլար է ստացել Իրանում պատերազմի հետևանքների հետ կապված

Եգիպտոսը լրացուցիչ 300 միլիոն դոլար կստանա Համաշխարհային բանկից՝ Իրանում պատերազմի հետևանքների հետ կապված, հաղորդել է Al Jazeera-ն։

Այդ միջոցները կօգնեն երկրին հաղթահարել տնտեսական դժվարությունները, որոնք առաջացել են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի հետևանքով, նշել է Համաշխարհային բանկի Եգիպտոսում, Եմենում և Ջիբութիում գործող ստորաբաժանման տնօրեն Սթեֆան Գիմբերտը։

Փաթեթը, որը բաղկացած է Համաշխարհային բանկից հատկացվող 800 միլիոն դոլարից և բրիտանական 200 միլիոն դոլարի երաշխիքից, ուղղված է մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծման, մակրոտնտեսական կայունության և «կանաչ տնտեսության» անցման աջակցությանը։

«Բանկի խորհուրդն այն հաստատել է ուրբաթ օրը։ Բանկի մասնաբաժինն ավելացվել է մինչև 500 միլիոն դոլար՝ տարածաշրջանում առկա անորոշության և այն ցնցման պատճառով, որին բախվել է Եգիպտոսը, ինչպես նաև մյուս երկրները՝ Իրանում պատերազմի հետևանքով», – ասել է նա։

Ֆինանսավորումը տրամադրվում է առևտրային շուկաներում անհասանելի պայմաններով՝ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով, 30 տարվա մարման ժամկետով և վճարումների մեկնարկից առաջ արտոնյալ ժամկետով, հաղորդել է Գիմբերտը։

Գործարքը ծրագրի շրջանակում երկրորդն է, որը բաղկացած է երեք մասից։ Առաջին մասը հաստատվել է 2024 թվականի հունիսին, երրորդը նախատեսված է հաջորդ տարի։

Սպասվում է, որ այլ վարկատուներ, այդ թվում՝ Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկը, կտրամադրեն լրացուցիչ համատեղ ֆինանսավորում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *