Իրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցում


Քաղաքականություն


Թեհրանը ներկայացրել է իր պայմանները Վաշինգտոնին՝ շեշտը դնելով սեփական տնտեսական և անվտանգային շահերի վրա: Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմաիլ Բաղային հայտարարել է, որ իրենց պահանջները լիովին օրինական են և ուղղված են տարիներ շարունակվող անարդարության վերացմանը:

Մասնավորապես, Իրանն ակնկալում է ԱՄՆ-ի ճնշմամբ արտասահմանյան բանկերում սառեցված իր ակտիվների անհապաղ ապատասառեցում և առևտրային նավերի դեմ իրականացվող «ծովահենության» դադարեցում:

Բացի այդ, Թեհրանն առաջարկում է հստակ մեխանիզմներ Հորմուզի նեղուցում անխափան ու անվտանգ նավագնացություն ապահովելու համար: Բաղային նաև ափսոսանք է հայտնել, որ Վաշինգտոնի որոշումների վրա շարունակում է գերիշխել Իսրայելի կողմից թելադրված օրակարգը, ինչը խոչընդոտում է հակամարտության իրական կարգավորմանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *