Ավստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի պատվիրակությանը


Աշխարհ


Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի պատվիրակությանը։ Դեսպանը բարձր է գնահատել միջազգային մրցույթում պատվիրակության կատարած աշխատանքը և, երգիչ Սիմոնին շնորհավորելով, մաղթել է փայլուն ելույթ և հաղթանակ։

Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում կներկայացնի երգիչ Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով։ Նա կմրցի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին, 6-րդ համարի ներքո։

«Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչն այսօր է: Եզրափակչում, որը տեղի կունենա Վիեննայի Շտադհալեի բեմում շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, հեռուստադիտողները կտեսնեն այս տարվա մրցույթին մասնակցող 35 երգիչներից 25-ին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *