Ֆլորիդայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) բազայում տեղի ունեցած միջադեպից հետո երկու մարդ հոսպիտալացվել է, հայտնել են Էգլին բազայի մամուլի ծառայությունից։
«Այսօր մոտավորապես ժամը 14:00-ին բազայում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով տուժել է երկու զինծառայող», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ վնասները հասցվել են միայն պայթուցիկ նյութերի մշակմամբ զբաղվող գիտահետազոտական կենտրոնին։ Ներկայումս տեղի ունեցածի պատճառները պարզվում են։