Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավար ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութին

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին X-ում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. 

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ՝ մեր Ռազմավարական գործընկերությունն իրականացնելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և Եվրոպայում գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ»։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

·         «Քաղաքացիական պայմանագիր»՝  49, 825 տոկոս

·         «Ուժեղ Հայաստան»՝  23,281 տոկոս

·         «Հայաստան» դաշինք՝  9, 934 տոկոս

·         «Բարգավաճ Հայաստան»՝  3,996 տոկոս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *