Երևանում ՔՊ–ն ստացել է 250 հազար ձայն, անիրական է. ավագանու ընտրություններում 75 հազար էր ստացել. Չախոյան

Խորհրդարանական ընտրությունները թափանցիկ չեն անցկացվել, ամբողջ հայ ազգը տեսավ, որ ԿԸՀ–ում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ գործընթացն ընդհատեցին։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, ԿԸՀ–ի դիմաց հայտարարեց հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Մենք տեսնում ենք, որ Երևանում ՔՊ–ն ստացել է 250 հազար ձայն, որն անիրական է։ 2023–ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ–ն ստացել էր ընդամենը 75 հազար ձայն։ Տվյալ դեպքերից հետո արտաքին քաղաքականությանը վերաբերող երկրի խնդիրները  ավելի սրվել են։ Ընտրակեղծիքների առկայությունն ապացուցող մի փաստ կա, դա այն  է, որ ԿԸՀ–ին հրապարակած թվերն են, որոնք չեն համապատասխանում ընդդիմադիր ուժերի հրապարակած՝ ընտրական տեղամասերում արձանագրած արձանագրությունների հետ։ Այսինքն ընտրական տեղամասերում թվեր են արձանագրվել, բայց ԿԸՀ–ն այլ թվեր է հրապարակել։ Դրանով պայմանավորված, ես ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում հրապարակել բոլոր 2005  ընտրատեղամասերի արձանագրությունները։ Թող ժողովուրդը հրապարակային հաշվարկներ անի և համեմատի ԿԸՀ–ի հրապարակած թվերի հետ։ Այդ գործընթացները պետք է լինեին թափանցիկ, բայց այդպես չի անցկացվել»,–ասաց նա։

Չախոյանի խոսքով, ԿԸՀ–ն արդյունքների 10-15 տոկոսն էր  ամփոփել, երբ ընդհատեցին հաշվարկը. «Հետո Նիկոլ Փաշինյանը մտավ ու հայտարարեց, որ իրենք հաղթել են։ Ինքը որտեղի՞ց գիտեր, որ հաղթել են, եթե արդյունքները սկի ԿԸՀ–ն չգիտեր։ Ես Նոր Նորքի բնակիչ եմ, գիտեմ մի քանի տեղամասերի արդյունքները, որտեղ ՔՊ–ն պարտվել է ընդդիմությանը, բայց մենք տեսնում ենք, որ ընդհանուր հաշվարկով ՔՊ–ի ձայները ընդդիմությունից բարձր է, տենց ո՞նց է ստացվում։ Այսինքն բացահայտ կեդծված է։ Արդյունքները ընտրության ժամանակ չեն կեղծվել, այդ դրանից հետո՝ թվերի սխալ հրապարակումով։

Այս առումով ընդդիմության լռությունն ինձ համար մտահոգիչ է և անտրամաբանական»,–ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *