ՀՀ-ում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ հստակ ցույց տվեցին ժողովրդավարության՝ որպես կառավարման արդյունավետ համակարգի անկումը Հայաստանում: Փաստորեն Փաշինյանի արևմտյան կուրատորները, ինչպես նաև Թուրքիան, օգտագործում են իրենց աննախադեպ միջամտությունը հանրապետության ներքին գործերին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրոք բռնապետության ձևավորումը քողարկելու համար։ Դրա դիմաց վերջինս վարում է ապակառուցողական արտաքին քաղաքականություն՝ նույն այդ արտաքին ուժերի շահերից ելնելով․ գրում է EADaily-ն։
Օգտագործելով քարոզչական մեթոդներ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր կուսակցության համար ապահովել ցանկալի սահմանադրական մեծամասնություն:
Փաշինյանն իր արտաքին կուրատորներին խոստացել է հենց այնպիսի արդյունք, որը թույլ կտա նրան վերաշարադրել Հայաստանի սահմանադրությունը՝ համապատասխանեցնելով Ադրբեջանի պահանջներին, որը, Արևմուտքի աջակցությամբ, ստիպեց Փաշինյանին անվերապահորեն հանձնվել:
Այժմ Փաշինյանը կանի ամեն հնարավորը՝ ժամանակավորապես մեղմելու Մոսկվայի մտահոգություններն իր հակառուսական քաղաքականության վերաբերյալ։ Սա անհրաժեշտ է մեղմելու կամ չեզոքացնելու Մոսկվայի տնտեսական հակազդեցությունները պաշտոնական Երևանի երկերեսանի քաղաքականությանը։