«Ոչ լեգիտիմ իշխանությունը նվեր է միջազգային դերակատարների համար»․ Արա Պողոսյան

«Ոչ լեգիտիմ իշխանությունը նվեր է միջազգային դերակատարների համար»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոչ լեգիտիմ իշխանությունը նվեր է միջազգային դերակատարների համար։
     Նրանք ստանում են ամեն ինչ` որովհետև ոչ լեգիտիմ իշխանությունը չունի հենարան։
     Ոչ լեգիտիմ իշխանությունը ձեռնտու է բոլորին առանց բացառության, բացի սեփական պետությունից։
     Արտաքին դերակատարները ստանում են ամեն ինչ տվյալ պետության ֆունդամենտալ շահերի հաշվին։
     Հայաստանի պարագայում` «լեգիտմության փոշին» կրելով չէին կարողանում Հայաստանի շահերը պաշտպանել, էլ ուր մնաց ընդհանրապես առանց լեգիտիմություն։
     Օրենքի տեսակետից գուցե կարողանան համոզել, որ լեգալ են (օրինական), բայց ահա գիտակցական, համերաշխության տեսանկյունից անկասկած է, որ հունիսի 7-ից հետո առավել ևս, մենք կունենանք իշխանություն, որը միայն նիկոլականների իշխանությունը կլինի, իսկ առնվազն 500.000-ից ավել մարդ այն չի համարի իր իշխանությունը։
     Այս տեսանկյունից հունիսի լույս 8-ին Փաշինյանի հայտարարությունը ինքնին այն մասին էր, որ այսուհետ ինքը միայն իր լոյալներին է միայն յուրային, իսկ մնացածը իր համար թշնամի են (անկախ նրանից, թե կուղղորդեն խոսքը միայն քաղաքական դերակատարներին, թե՞ բոլորին):
     Էնպես որ, ապրելու ենք էլի ինչ որ ժամանակ ատելության ու պառակտման մթնոլորտում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *