Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել

Ռուսական հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ 11 վագոն հացահատիկը այսօր ժամը 11:00-ին ուղարկվել է Բաքվի «Բալաջարի» կայարանից։

Հիշեցնենք, որ մինչ այժմ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *