ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը (որով թագավորությանը թույլատրվում է ամերիկյան տեխնոլոգիաներով միջուկային ռեակտորներ կառուցել և ուրան հարստացնել) Իսրայելում Մերձավոր Արևելքում սպառազինությունների մրցավազքի ալիք բարձրանալու լուրջ մտավախություններ է հարուցել։ Այս մասին հուլիսի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը։
«Սաուդյան Արաբիայի հետ Իսրայելի շրջանցմամբ կնքվող միջուկային համաձայնագիրը լուրջ ռազմավարական ձախողում է, որը սպառնում է մեր անվտանգությանը։ Սաուդյան Արաբիայի տարածքում միջուկային վառելիքի հարստացումը կարող է հանգեցնել տարածաշրջանային միջուկային մրցավազքի և վերահսկողության վտանգավոր կորստի», — հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը։
Պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանն իր հերթին նշել է, որ «Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ծրագիրը կավարտվի միջուկային զենքի ստեղծմամբ և սպառազինությունների խելահեղ մրցավազքի պատճառ կդառնա ողջ Մերձավոր Արևելքում»։
Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է ընդդիմանա այդ գործարքին և «համոզի ԱՄՆ Կոնգրեսին՝ կասեցնել այն»։