Հրազենային կրակ է բացել զինկոմիսարիատի աշխատակիցների վրա

Ուկրաինայի Օդեսա քաղաքում ատրճանակով զինված տղամարդը հրազենային կրակ է բացել զինկոմիսարիատի աշխատակիցների վրա։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես զինվորական համազգեստով տղամարդիկ տան բակում վազում են դեպի երկու միկրո-ավտոբուսները, որոնք կայանված էին մոտակայքում եւ լսվում են կրակոցների ձայներ։ Նրանք շտապ նստում են տրանսպորտային միջոցներն ու հեռանում։

Հայտնի է, որ հրաձգության հեղինակ տղամարդը բարիկադավորվել է բնակարաններից մեկում։ Հետո էլ պարզվել է, որ նրան ձերբակալել են։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի ԶՈՒ օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *