Հեգսեթը Կոնգրեսին կոչ է արել հաստատել Պենտագոնի ռեկորդային բյուջեն՝ Գրեհեմի պատվին բազայի վերանվանման արարողությանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Կոնգրեսին կոչ է արել հաստատել Պենտագոնի բյուջեի կտրուկ աճը՝ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին ռազմական բազայի վերանվանմանը նվիրված արարողության ընթացքում։

Գրեհեմը՝ վետերանը, որը երկար ժամանակ հայտնի էր զինված ուժերի ընդլայնմանն իր աջակցությամբ, անցյալ ամիս հանկարծամահ է եղել աորտայի շերտազատման հետևանքով։ Հարավային Կարոլինայում տեղակայված ռազմական օբյեկտը, որը նախկինում կոչվում էր Չարլսթոնի միացյալ բազա, այժմ վերանվանվել է Լինդսի Գրեհեմի միացյալ բազա։

«Մինչ մենք այսօր հավաքվել ենք այստեղ, ռազմական գերատեսչությունը ձգտում է ապահովել պատմական՝ 1,5 տրիլիոն դոլարի ներդրում ամերիկացի զինվորների համար։ Եվ հենց ինքը՝ Լինդսին, ինձ ասաց. «Սա լավագույն ռազմական բյուջեն է, որ ես տեսել եմ Կոնգրեսում իմ ամբողջ ծառայության ընթացքում,- ասել է Հեգսեթը,- Այս գերատեսչությունը հարգանքի տուրք է մատուցում Լինդսի Գրեհեմին՝ այս բազային նրա անունը տալով, բայց Կոնգրեսի կողմից ավելի մեծ հարգանքի տուրք չի կարող լինել, քան մեր զինվորների համար ամբողջական 1,5 տրիլիոն դոլարի ներդրումը»։

Հեգսեթն իր ելույթն օգտագործել է նաև նախորդ վարչակազմերի օրոք զինված ուժերի «այսպես կոչված woke առաջնորդներին» քննադատելու համար և գովել Գրեհեմին այն բանի համար, որ նա իր «վերջին տարիները նվիրել է արմատական ձախ գաղափարախոսության դեմ պայքարին, որը մոլեգնում էր մեդիայում, ակադեմիական շրջանակներում և նույնիսկ Կոնգրեսի մի քանի անդամների շրջանում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *