Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ Նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի ազգային հավաքականի փոփոխությունները: Հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ բոլոր բաժինների ղեկ…
Author: Julbaz
Երիտասարդներին կարգելե՞ն լքել Ուկրաինան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը քննարկում է 2025 թվականի օգոստոսին ներդրված՝ երիտասարդների համար Ուկրաինայից դուրս գալու թույլտվության չեղար…
Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-ին և 3-րդ շենքերի հատվածում քանդվում են 9 ավտոտնակներ և պարսպապատ հատվածներ
Ռեալի գլխավոր մարզիչը խոսել է իր ապագայի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է ակումբում իր ապագայի հարցը։
«Դա ես չէ, որ պետք է որոշեմ։ Ինձ ամենևին չի հուզում իմ ապագան։ Ինձ մտահոգում են մնացած յոթ հանդիպումները և հատկապես՝ վաղվա խաղը։ Այդ յոթ հանդիպումներն ավելի կարևոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Վաղը մենք պետք է ապացուցենք մեր արժանիքները։ Դա միակ բանն է, ինչի մասին ես մտածում եմ, և հավատում եմ, որ միայն դա է կարևոր «Ռեալի» համար», – Արբելոայի խոսքերն է մեջբերում AS հրատարակությունը։
Նշենք, որ Լա լիգայի 31 տուրից հետո մադրիդյան թիմը 70 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 9 միավորով։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 15-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում պարտվել էր «Բավարիային» (3:4) և լքել պայքարը։

Մաստարայում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը Յամալի համար
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը գովեստի խոսքեր է հնչեցրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին՝ վերջինիս համարելով իր համար ուղենիշ։
«Լեո Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Եթե անգամ նա բոլոր ժամանակների լավագույն մարզիկը չէ, ապա հաստատ այդ շարքում է։ Բոլորը հարգում են նրան այն ամենի համար, ինչին նա հասել է, և ես հուսով եմ, որ կկարողանամ գնալ նրա հետքերով»,- Յամալի խոսքերն է մեջբերում Laureus World Sports Awards մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։
Մեսսին «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Նրա օգնությամբ «Ինտեր Մայամին» նվաճել է իր պատմության առաջին չորս տիտղոսները՝ 2023 թվականին Լիգաների գավաթը, 2024-ին MLS-ի կանոնավոր առաջնությունը, 2025-ին MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի հաղթողի տիտղոսը, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում՝ MLS-ի գավաթը։
«Բռնապետական երկրներում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել»․ Արա Պողոսյան
Իրանում պատերազմը կսրի գնաճի ռիսկերը Հայաստանում․ Fitch Ratings
Իրանի դեմ պատերազմը բարդացնում է Հարավային Կովկասի ինքնիշխան պետությունների տնտեսական քաղաքականությունը՝ հիմնականում էներգետիկայի և լոգիստիկայի ծախսերի աճի, այլ ոչ թե զինված հակամարտության ուղղակի տարածման պատճառով․ նշվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում, որը վերլուծում է Իրանում մարտական գործողությունների ազդեցությունը Հարավային Կովկասի պետությունների տնտեսությունների վրա։
«Երկարատև ցնցումը կսրի գնաճի ռիսկերը և կհանգեցնի արտաքին դեֆիցիտի ընդլայնման հիմնականում Հայաստանում (BB-/Դրական) և Վրաստանում (BB/Կայուն), որոնք էներգիայի զուտ ներմուծողներ են։ Այնուամենայնիվ, միջազգային զգալի պահուստները, սահմանափակ փոխարժեքի ճնշումները և ընդհանուր առմամբ հուսալի էներգամատակարարումները սահմանափակում են ինքնիշխան վարկանիշների համար կարճաժամկետ սպառնալիքները», – նշում է գործակալությունը։
Fitch-ը նաև կանխատեսում է, որ կարգավորող մարմինները կարձագանքեն գնաճային հետևանքների ի հայտ գալուն, ազգային արժույթների թուլացմանը կամ գնաճային սպասումների անկայունացմանը։
«Գլոբալ էներգիայի գների աճը կազդի տրանսպորտային ծախսերի, կոմունալ ծառայությունների սակագների և սննդամթերքի գների վրա՝ հնարավոր է՝ արագացնելով գնաճի ներկայիս չափավոր մակարդակը։ Լրացուցիչ ճնշում կարող է առաջանալ պարարտանյութերի և այլ ներմուծվող միջոցների գների աճից։ Միևնույն ժամանակ՝ տարածաշրջանում իրական տոկոսադրույքները մնում են դրական։ Սա կենտրոնական բանկերին որոշակի մանևրելու հնարավորություն է տալիս՝ երկարատև ցնցման դեպքում ավելի մեծ գնաճային հետևանքները զսպելու համար», – կարծում են Fitch-ի վերլուծաբանները։
Հայաստանի դեֆիցիտը, հավանաբար, այս տարի կհասնի ՀՆԱ-ի 5%-ի՝ 2025 թվականի 7 տարվա ամենաբարձր՝ 7.2%-ից հետո։ Fitch-ը գնահատում է, որ Վրաստանի ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2026 թվականին կաճի մինչև ՀՆԱ-ի 5.3%-ը։ Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.2%-ով՝ 2025 թվականի 1.4%-ի համեմատ։
Համերգների վրա բյուջեից փող չեն ծախսում, հովանավոր կա

Մեզ հետ զրույցում «Դոմինո փրոդաքշն»-ից հայտնեցին, որ Քաղաքացու օրվան նվիրված փառատոն-միջոցառումը կազմակերպվել է «Ֆասթ բանկի» ֆինանսավորմամբ` պետական բյուջեից…