Մակրոնը վրդովվել է France 2-ի եթերում իր կնոջ մասին վիրավորական պաստառի պատճառով

Տղամարդը, ում բժիշկները կարողացել են վերակենդանցնել կարճ ժամանակով՝ սրտի կանգից հետո, սարսափազդու բաներ է պատմել։ Այս մասին հայտնում է Metro պարբերականը։ Համաձայն վերակենդանացման բաժանմունքի բուժքրոջ՝ պարբերականի հետ ունեցած զրույցի, երբ տղամարդուն վերակենդանացրել են՝ նա վախեցած ասել է․ «Փրկեք, ինձ, թույլ մի տվեք, որ նրանք տանեն ինձ»։ Կարճ ժամանակ անց՝ մահացել է։
Մասնագետները նշում են, որ հոգեվարքի մեջ գտնվող հիվանդները սովորաբար խոսում են անհավատալի երեւույթների եւ տեսիլքների մասին։ Մոտ երեսուն տարի ծանր հիվանդների հետ աշխատած պրոֆեսոր Քրիսթոֆեր Քերը ասում է, որ մահվան շեմին գտնվողները հաճախ տեսնում են իրենց մահացած հարազատներին կամ նրանց, ովքեր հատկապես թանկ են իրենց համար։ Եւ դրա գրեթե օրինաչափ երեւույթ կարելի է համարել։ Այն մարդիկ, որոնց հետ կյանքի ընթացքում բարդ հարաբերություններ են եղել, սովորաբար նման տեսիլքներում չեն հայտնվում։ Նման տեսիլքները սովորաբար հայտնվում են մահվանից մի քանի օր կամ մի քանի ժամ առաջ։
«Համացանցում տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատերից հանվել են պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր զինվոր ընկերների նկարները»,– հերքում է տարածել ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։
«Կոնսերվատորիայի ետևի բակում տնկված են մեր զոհված զինվորների անվանական ծառերը։ Իսկ օպերային դահլիճի հարակից հատվածում, ինչպես և նախկինում, տեղադրված է նրանց հիշատակին նվիրված պաստառը։
Ավելին՝ Ուսանողական խորհրդի արշավական ակումբը կրում է պատերազմի հերոս Գագիկ Խաչատուրյանի անունը, ինչը ևս մեր հերոսների հիշատակը վառ պահելու և նրանց անունը սերունդներին փոխանցելու մեր դիրքորոշման արտահայտությունն է։
Մեր հերոսների հիշատակը մշտապես վառ է և շարունակում է մնալ Կոնսերվատորիայի համար անսակարկելի արժեք»,– ասված է հրապարակման մեջ։

Միացյալ Նահանգները կավարտի Իրանի դեմ ռազմարշավը շատ շուտով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի պատասխան լրագրողների հարցին՝ նախագահ Թրամփը նաեւ ասել է, որ հենց որ Իրանի դեմ պատերազմն ավարտվի, վառելիքի համաշխարհային շուկայում գները շատ արագ կերպով կնվազեն։
Թրամփը շեշտել է, որ այսպես թե այնպես Միացյալ Նահանգները կավարտի այդ պատերազմը։ «Նավթը կէժանանա նույնիսկ այն մակարդակին, որը գուցե չի էլ եղել նույնիսկ նախքան պատերազմը»,- ասել է Թրամփը։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 10844 արձանագրություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1777-ով ավելի։
2026 թ. առաջին ութ ամիսներին Հարավային Կովկասի արտաքին առևտուրը շարունակել է աճել՝ միաժամանակ ցուցադրելով ամսական հոսքերի բավական բարձր տատանողականություն։
Հունվար–օգոստոսին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համախառն արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է $65.3 մլրդ, որից $33.06 մլրդը՝ արտահանում, իսկ $32.24 մլրդը՝ ներմուծում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տարածաշրջանի առևտրաշրջանառությունն աճել է 6.6%-ով։
Ամսական տվյալներում առավել ուշագրավ է 2026 թ. ապրիլը, երբ տարածաշրջանի արտահանումը կտրուկ բարձրացել է՝ հասնելով մոտ $7.66 մլրդ, մինչդեռ ներմուծումը կազմել է մոտ $4.13 մլրդ։ Արդյունքում ամսվա առևտրային ավելցուկը գերազանցել է $3.5 մլրդ։ Հաջորդ ամիսներին արտահանման ծավալները վերադարձել են ավելի սովորական՝ մոտ $3.7–$4.2 մլրդ միջակայք․
Օգոստոսին արտահանումը կազմել է $4.20 մլրդ, ներմուծումը՝ $4.06 մլրդ, իսկ ընդհանուր առևտրաշրջանառությունը՝ շուրջ $8.27 մլրդ։ 2025 թ. օգոստոսի համեմատ արտահանումն աճել է մոտ 29%-ով, ներմուծումը՝ շուրջ 4.7%-ով, ինչի արդյունքում ընդհանուր առևտրաշրջանառության տարեկան աճը կազմել է 15.8%։
Տարածաշրջանի առևտրի կառուցվածքը միաժամանակ բավական կենտրոնացված է. հունվար–օգոստոսին Ադրբեջանին բաժին է ընկել ընդհանուր շրջանառության 52.5%-ը, Վրաստանին՝ 27.2%-ը, իսկ Հայաստանին՝ 20.3%-ը։
Այսպիսով, տարածաշրջանային ցուցանիշների դինամիկայի վրա վճռորոշ ազդեցություն ունի հատկապես Ադրբեջանի առևտուրը, իսկ ապրիլյան արտահանման կտրուկ աճը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի համախառն ամսական ցուցանիշները կարող են զգալիորեն փոփոխվել առանձին երկրների արտահանման խոշոր հոսքերի ազդեցությամբ։

Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հակամարտության կարգավորման բանակցությունների հարցով զբաղվող միջնորդների ջանքերը մտել են փակուղի։ Այս մասին հայտնում է «Al Hadath» ՀԸ-ն, հղում տալով ամերիկացի բարձրաստիճան իր աղբյուրին։ Համաձայն հաղորդման, ամերիկյան կողմը իրանցիներին փոխանցել է ուղերձ, որում մատնանշված է, որ որեւէ առաջընթաց երկկողմ երկխոսության մեջ լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ չի սահմանափակվել Իսլամական Հանրապետության միջուկային պոտենցիալը։
Միաժամանակ նաեւ՝ իրանցիներին հաղորդվել է, որ Հորմուզի նեղուցն այլեւս առաջնահերթություն չէ Վաշինգտոնի համար, քանի որ ամերիկյան կողմը հավաստիացել է, որ Իրանը կորցրել է վերահսկողությունը նեղուցի հանդեպ։ Վաշինգտոնը պահանջել է, որ Թեհրանը հայտարարի, որ այլեւս չի զարգացնելու իր միջուկային հնարավորությունները։
Կիևը ձմռանն ընդառաջ անցնում է «գոյատևման» ռեժիմի։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ հաղորդում է France24-ը՝ հղում անելով AFP-ին։
«Մեր քաղաքի ռմբակոծություններն ուժեղանում են։ Այսօր միակ հարցը գոյատևումն է», – ասել է քաղաքապետը։
Կլիչկոն հավելել է, որ քաղաքը կարող է բախվել լայնածավալ ճգնաժամի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ շրջաններում արդեն ժամանակավորապես անջատվում է էլեկտրականությունը։