Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ

ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում աղջիկը փողոցում խոշոր ադամանդյա ակով մատանի է գտել եւ դարձել գողության հետ կապված քրեական գործի ֆիգուրանտ։ Այս մասին հայտարարել է Պետերբուրգի քաղաքային դատարանների Միացյալ Մամուլի ծառայության խոսնակ Դարյա Լեբեդեւան։ Համաձայն տեղեկությունների, մատանու տերը կինոթատրոն գնալիս, մեքենայի մեջ ձեռքերին կրեմ է քսել եւ դուրս գալիս մատանին պարզապես սահել ու ընկել է մատիվ։ Աղջիկն էլ պատահաբար գտել է այն եւ վերցրել իրեն։ Արդյունքում՝ հարուցվել է քրգործ։ Աղջիկն էլ հայտնվել է այդ գործում եւ նրա հանդեպ նույնիսկ չբացակայելու մասին ստորագրություն են վերցրել, որպես խափանման միջոց։ Մատանու արժեքը գնահատվում է 852 հազար ռուսական ռուբլի։

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը.

«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։

Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը։

Ես եթե լինի վարչապետ, ու էսպիսի բան տեղի ունենար, նախ կմտածեի ինքս հրաժարական տալու մասին, որովհետև պետության ամենաառաջին ֆունկցիան անվտանգության ապահովումն է, եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը։

Երկրորդ հերթին՝ հետախուզական ու անվտանգային ծառայությունները, որոնք առնվազն ավելի շուտ պետք է տեղյակ լինեին թշնամու դիրքում տեղի ունեցողի, հավանական դասալքման, ու ՀՀ տարածք ներխուժման մասին։

Սա հատկապես ռազմական հետախուզության ֆունկցիան է, որը ըստ էության ձախողվել է։

Երևի էլ չշարունակեմ, թե որ ծառայության ղեկավարն ինչ պատասխանատվություն կկրեր․․․»:

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Հաջիևը կոչ է անում Հայաստանի կառավարությանը «ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»։ Նա նաև ասել է, թե «հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ․․․»։

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով, որը մի ողջ սերունդ է կրթում Ադրբեջանում՝ սովորեցնելով, որ իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է»։ Սա անում է առանց որևէ գիտական հիմնավորման և փաստի։ Զուտ, որովհետև ուզում է ագրեսիվ սերունդ ստանալ՝ ընդդեմ Հայաստանի։

Փաստորեն, մինչ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստում է իր սերնդին զավթողական նպատակների ու պատերազմի համար, ՀՀ կառավարությանը կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու ու անհիշողության զանգված դարձնելու գործընթացը, քանի որ դա էականորեն կհեշտացնի Ադրբեջանի զավթողական ծրագրերի իրագործումը»։

13-ամյա ադրբեջանցի աղջիկը երկվորյակ է ունեցել

Վրաստանի Մառնեուլիի շրջանում տասներեքամյա ադրբեջանցի աղջիկը ծննդաբերել է երկվորյակ երեխաներ։ Այս մասին տեղեկանում ենք տեղի ԶԼՄ-ների հրապարակումներից։ Նորածիններից մեկը մահացել է ծննդատանը։ Մյուսի վիճակը գնահատվում է ծանր։ Ուշագրավ է այն, որ անչափահաս աղջկան ամուսնացրել են։ Ընդ որում, աղջիկը Ադրբեջանի քաղաքացի է, տղան, ում հետ ամուսնացրել են աղջկան՝ Վրաստանի քաղաքացի է։ Վրաստանի ՆԳ նախարարությունը սկսել է հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։

Այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկը գրել է․

«Շատ-շատ ուրախ եմ, որ Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2010 թ. Մայր Աթոռի Թանգարաններում սկսված վերականգնման եւ կոնսերվացման գործընթացը հասավ այս հանգրվանին. Սուրբ Էջմիածնի Թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը, որի վերականգնողները, համագործակցությամբ Հայաստանյան թանգարանների մասնագետների եւ արտերկրից հրավիրյալ վերականգնողերի հետ, աշխատանք եւ ջանք պետք է ներդնեն վերականգնելու եւ հարություն պարգեւելու մերազնյա հոգեւոր մշակույթի բացառիկ գանձերին, որոնք ունեն դարերի պատմություն եւ մասնավոր հոգածությամբ պահվում են Մայր Աթոռում։

Եվ այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը ճապոնացի մասնագետների հետ՝ դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը։

Այս առիթով մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում Նորին Սրբություն Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին, մեզ աջակից թանգարաններին ու վերականգնողներին, մեզ օժանդակած կազմակերպություններին ու անհատներին։ Մեր սրտաբուխ շնորհակալությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը եւ ճապոնացի բարեկամներին։

Թող միշտ շեն եւ պայծառ լինի Սուրբ Էջմիածինը, թող միշտ հզոր ու ծաղկյալ լինի Մայր Հայաստանը»։

Ինչով է օգտակար գետնանուշի ամենօրյա օգտագործումը

Գետնանուշի (арахис) ամենօրյա օգտագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ինսուլինի հանդեպ գլխուղեղի զգայունակության վրա այն հատվածներում, որոնք պատասխանատու են մարդու հիշողության եւ ուսանման համար։ Այս մասին տեղեկանում ենք Food & Function հանդեսում հրապարակված հետազոտությունից։ Համաձայն հաղորդման, գիտափորձին մասնակցել է միջինը 67 տարեկան 31 մարդ։ 16 շաբաթ շարունակ կամավորները ամեն օր կերել են 60 գրամ ոչ աղը դրված բոված գետնանուշ։ Ժամկետի լրանալուց հետո կամավորներին ենթարկել են ՄՌՏ հետազոտության։ Եւ պարզվել է, որ դրական փոփոխություն է նկատվել հիպոկամպուսում եւպարահիպոկամպային գալարում ինսուլինի զգայունակության հանդեպ։

Դրանք մարդու գլխուղեղի այն հատվածներն են, որոնք կարևոր դեր են խաղում հիշողության ձևավորման և ուսուցման գործընթացներում։ Սակայն զուգահեռաբար՝ արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի պարունակության փոփոխություն, ճարպափոխանակության փոփոխություն կամ բորբոքային որեւէ ցուցանիշ նրանց մոտ չի արձանագրվել։ Դա համապատասխանում է ավելի վաղ արված հետազոտությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ տարեց մարդկանց մոտ հիշողությունը բարելավվում է, երբ նրանք ամենօրյա ռեժիմով ուտում են արախիս։

Նմպատակն ինձ չեզոքացնելն էր, կարող եմ վստահեցնել, որ հիմա մեր մյուս տարածքներն են վտանգի տակ


Նմպատակն ինձ չեզոքացնելն էր, կարող եմ վստահեցնել, որ հիմա մեր մյուս տարածքներն են վտանգի տակ

«Աշոտ Մինասյանին բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:

Սյունեցի հրամանատարը, որ իր կամային հատկությունների շնորհիվ ստացել է «Աշոտ Երկաթ» պատվանունը, որն առ այսօր ահ է ներշնչում թշնամուն, վախկոտ ու թրքահաճո իշխանությունների օրոք իր տարեդարձը անցկացնում է բանտում:

Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել: Անկոտրում, իսկական հայի կերպար հրամանատարը դեռ ծառայելու է մեր հայրենիքին ու պետությանը:

Մինասյանն իր տղաների հետ մշտապես եղել է առաջնագծում: Եղբայրը՝ Աղվան Մինասյանը, դեռևս երիտասարդ տարիքում նահատակվել է հայրենիքի համար: Եվ ամոթալին այն է, որ այսօր այսպիսի մարդիկ զրկված են ազատությունից, իսկ թշնամու զինվորը անխոչընդոտ ներխուժում է Սյունիք՝ վտանգելով մեր հայրենակիցների կյանքը:
Ամու՛ր մնա, հրամանատար»:

Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը – Հրապարակ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Открыть фото

Լիլիթ Մակունցը ողջունել է Քրիստինա Քվինին գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստանի Կառավարության մի շարք առաջնահերթությունների մասին, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման, ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության, TRIPP նախագծի իրականացման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման քայլերի մասին:

Քրիստինա Քվինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, մանրամասներ ներկայացրել այս օրերին Հայաստանում ունեցած հանդիպումների և քննարկումների վերաբերյալ:

Открыть фото

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու հանրային բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերի, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և այլ թեմաների:

Երկուստեք կարևորվել են վերոնշյալ ոլորտներում Հայաստանի Կառավարության և ուղեղային կենտրոնի միջև համագործակցությանն ուղղված քայլերը:

Քրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը հասել է այլ ֆուտբոլիստի

Պորտուգալիայի հավաքականի «7»-րդ համարի մարզաշապիկը, որով հանդես էր գալիս Քրիշտիանու Ռոնալդուն, հասել է Ռաֆայել Լեաուին։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը։ Լեաուն ներկայացված է 7-րդ համարի ներքո՝ Ազգերի Լիգայում՝ դանիացիների հետ կայանալիք հանդիպմանը։ Հիշեցնենք, որ 41-ամյա Ռոնալդուն հեռացել է հավաքականի ճամբարից եւ հայտարարել, որ ապագայում կխոսի իր արարքի մասին։