Superman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում


Գիտություն


Չինական ռոբոտաշինական Unitree ընկերությունը ներկայացրել է Superman անվանումով անդրոիդը, որը տեղից կարողացել է 2 մետր բարձրությամբ ցատկ կատարել։ Ընկերությունը տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցերում։ «Այս նոր մեքենայի մշակումը շարունակվում է երեք ամսից մի փոքր ավելի, և առաջիկա ամիսներին այն ունի հետագա զգալի բարելավման մեծ ներուժ»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ռոբոտի առավելագույն արագությունը կազմում է 12,66 մ/վ։ Համեմատության համար՝ 100 մ վազքի համաշխարհային ռեկորդը պատկանում է Ուսեյն Բոլթին, որի առավելագույն արագությունը կազմել է 12,42 մ/վ։ 2026 թվականի Unitree-ն ներկայացրել էր նաև GD01 կառավարվող ռոբոտը, որը ներկայացվում է որպես տրանսպորտային միջոց։ Ռոբոտի կառուցվածքում նախատեսված է նստատեղ, որտեղ կարող է նստել վարորդը։ Մեքենան պատրաստ է սերիական արտադրության, իսկ դրա մեկնարկային գինը 650 հազար դոլար է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *