Եվրահանձնաժողով. ԵՄ-ում գազի պակասի սպառնալիք առայժմ չկա, բայց պահեստարանները մեկ տարի առաջվա համեմատ ավելի քիչ են լցված

Եվրահանձնաժողովը Եվրոպական միությունում բնական գազի դեֆիցիտի անմիջական սպառնալիք չի տեսնում, թեև միության երկրները ձմռանից առաջ պահեստարանների լցման հարցում դժվարություններ են ունենում, հաղորդում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Եվա Հռնչիրովայի խոսքով՝ ԵՄ-ի գազի պահեստարաններն այժմ լցված են մոտ 62%-ով։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմում էր 74%, վկայում են Gas Infrastructure Europe-ի տվյալները։

Պաշարների համալրման ավելի ցածր տեմպերի պատճառներից մեկը մնում են գազի բարձր գները՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո։ Բարձր գների պատճառով ընկերությունները պակաս ակտիվ են գնում վառելիք՝ այն պահեստարաններ մղելու համար։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովում ընդգծում են, որ այս պահին ԵՄ գազի մատակարարումների համար անմիջական սպառնալիք չեն տեսնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *