Արագածոտնի մարզում Hyundai Elantra-ն գլխիվայր հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր

Արագածոտնի մարզում Hyundai Elantra-ն գլխիվայր հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի, հայտնում է ԱՊԱ-նՕԳՍ 28, 2026 13:00

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի, հայտնում է ԱՊԱ-նՕԳՍ 28, 2026 13:00

Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկ ներկայացնող երկրների ցանկում

Իրանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ Ադրբեջանի դիվանագիտական առաքելություններն ու հյուպատոսությունները գործում են պատերազմի և զինված հակամարտության պայմաններում։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը

Փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում «Դիվանագիտական ծառայության աշխատակիցներին երաշխիքների և փոխհատուցումների տրամադրման կանոններում»:

Որոշման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ գործում են Ադրբեջանի դիվանագիտական առաքելություններն ու հյուպատոսությունները։

Իրանն այս ցանկում 8-րդ երկիրն է։ Հրամանագիրը գործում է 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

CTV News. Օտտավայում ծրագրում են հանել Թրամփի անունը փողոցի անվանումից

ԱՄՆ նախագահի անունը մտադիր են հանել Օտտավայի Թրամփ-ավենյուի անվանումից՝ Միացյալ Նահանգների և Կանադայի միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին։ ԱՄՆ նախագահի անունը փողոցի անվանումից հեռացնելու նախաձեռնությունը կգլխավորի Օտտավայի քաղաքային խորհրդի անդամ Ռայլի Բրոքինգթոնը։ Այս մասին հայտնել է CTV News հեռուստաալիքը։

«Ես ամաչում եմ, որ քաղաքի թաղամասերից մեկում կա փողոց, որը կոչվում է Թրամփ-ավենյու։ Եվ ես ամաչում եմ, որ մեր երկրի մայրաքաղաքում այդ կերպ հարգանք են ցուցաբերում Դոնալդ Թրամփին», – հայտնել է Բրոքինգթոնը քաղաքային խորհրդի նիստում։ Քաղաքական գործիչը հավելել է, որ քաղաքային խորհրդի նոր կազմի աշխատանքի մեկնարկից հետո ինքն անձամբ կգլխավորի փողոցի վերանվանման գործընթացը՝ Թրամփ-ավենյուի բնակիչների հետ համատեղ։ Հեռուստաալիքի նշմամբ՝ քաղաքի կանոնակարգի համաձայն, անվանումը փոխելու համար պահանջվում է բնակիչների առնվազն 50 տոկոսի համաձայնությունը և ևս մեկ լրացուցիչ ձայն։

Օտտավայի քաղաքապետ Մարկ Սաթքլիֆի խոսքով՝ փողոցի վերանվանումը կապված է «մեծ թվով դժվարությունների» հետ, քանի որ բնակիչները ստիպված կլինեն փոխել բոլոր փաստաթղթերը, որոնցում նշված է բնակության հասցեն։ Քաղաքապետը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի «Օտտավայում որևէ բան կոչվի Դոնալդ Թրամփի պատվին», սակայն վերջնական որոշումը Թրամփ-ավենյուում բնակվող քաղաքացիներինն է։ Ընդհանուր առմամբ այդ փողոցում գտնվում է 62 տուն։

Օգոստոսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Օնտարիո լիճը կարող է վերանվանվել Ամերիկա լիճ։ Բացի այդ, օգոստոսի 22-ից ուժի մեջ են մտել կանադական որոշ ապրանքների կատեգորիաների նկատմամբ ամերիկյան 50 տոկոսանոց ներմուծման մաքսատուրքերը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել է, որ որոշում է ընդունել կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները։ Նա նշել է, որ Օտտավան կսահմանի պատասխան մաքսատուրքեր։ Նախատեսվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ին։ Միևնույն ժամանակ, Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի միջև սկսվել է «առևտրային պատերազմ»։ Նրա կարծիքով՝ այն նախաձեռնել է Վաշինգտոնը։

Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով


Գիտություն


Էապես ավելացել է միջպետական, միջազգային բուհեր դիմող և ընդունվող սովորողների թիվը: 2022-ին այս բուհեր ընդունվել է 1919 հոգի, 2026-ին՝ 3011 հոգի, 59,9 տոկոսով ավելի: Սա նշանակում է, որ մեր դպրոցներն ավարտող երեխաների ավելի մեծ հատված է ընտրում իր կրթությունը շարունակելը միջպետական կամ միջազգային բուհերում, որոնք գործում են ՀՀ-ում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Միևնույն ժամանակ, այն քաղաքացիների թիվը, որոնք մեկնում են արտերկիր՝ կրթություն ստանալու, նրանց թիվը նույնպես աճել է: Այս մասով վիճակագրություն վարում ենք միայն արական սեռի քաղաքացիների մասով, որովհետև գործում է տարկետման համակարգ թոփ 50 բուհեր ընդունված քաղաքացիների համար: Այդ քաղաքացիների թիվն ավելի քան կրկնապատկվել է: Եթե 2022-ին 131 քաղաքացի էր, որ տարկետում էր ստացել և մեկնել արտերկիր՝ ուսումնառության, ապա 2026-ին արդեն խոսում ենք 252 նման քաղաքացիների մասին»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 10932 քաղաքացի միասնական քննության արդյունքում ընդունվել է հանրային և մասնավոր բուհեր, որոնց ընդունելությունը միասնական քննությունով է իրականացվում, և սա շրջանավարտների 49,23 տոկոսն է:

«Սրան գումարելով արտերկրում և միջպետական ու միջազգային բուհեր ընդունվածների թիվ՝ տեսնում ենք, որ մեր շրջանավարտների թվի 64,5 տոկոսն է, որ ընդունվում է բուհեր: Այսինքն՝ շուրջ 15 տոկոսն այլ եղանակով է իր ուսումնառությունը շարունակում բուհում: Սրան պետք է գումարել նաև հեռակա ընդունելությունը, նաև քոլեջից բուհ գնացող ուսանողներին, որոնց թվերը հստակեցվում են աշնան առաջին ամիսներին»,- ասաց նա:



Հեռացող փոխնախարարը գրառում է արել ֆեյսբուքում


Մենք այսօր գրել էինք, որ աշխատանքից ազատվելու է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը: Չնայած նրա առնչությամբ որեւէ հրաման չկա,…

ՄԱԿ․ երաշտն ու շոգը Եվրոպայում անտառների աննախադեպ չորացման են հանգեցնում

Երկարատև երաշտի, ծայրահեղ շոգի, կեղևակեր բզեզների թվաքանակի աճի և ծառերի շրջանում հիվանդությունների տարածման համադրությունը Եվրոպայում հանգեցնում է անտառների աննախադեպ չորացման։ Այս մասին նշվել է ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) հայտարարության մեջ։

«Երկարատև երաշտի, ծայրահեղ շոգի, անտառային հրդեհների վտանգի, կեղևակեր բզեզների թվաքանակի աճի և անտառային ծառերի շրջանում հիվանդությունների տարածման համադրությունը տարածաշրջանում հանգեցնում է անտառների աննախադեպ չորացման»,- նշվել է տեքստում։

Նշվել է, որ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում տեղի են ունենում լայնածավալ տերևաթափություն և անտառածածկի վնասում՝ տեղումների զգալի պակասի ֆոնին, որն առանձին շրջաններում ավելի քան վեց տասնամյակի ընթացքում եղել է ամենաերկարատևն ու կայունը։ Հանձնաժողովի տվյալներով՝ միջատները, հիվանդությունները և եղանակային երևույթները տարածաշրջանում ամեն տարի վնասում են մինչև 73 մլն հա անտառ։

ՄԱԿ ԵՏՀ-ում ընդգծել են, որ տարածաշրջանի քաղաքային ծառերը նույնպես տուժում են ուժեղ շոգից և ջրի պակասից, ինչը վտանգ է ստեղծում կլիմայի փոփոխության հետևանքներից քաղաքների պաշտպանության, օդի որակի և բնակչության բարեկեցության համար։

Հունիսի երկրորդ կեսին Եվրոպան բախվել է ծայրահեղ շոգ եղանակի։ Արևմտյան Եվրոպայի երկրներում ջերմաչափի սյունը բարձրացել է 40 աստիճանից բարձր։ Հուլիսի 9-ին Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման եվրոպական Copernicus ծառայությունը հաստատել է, որ անցած հունիսը դարձել է օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգը՝ երկրի մակերևույթի մոտ օդի միջին ջերմաստիճանը կազմել է 20,74 աստիճան։ Financial Times թերթի տվյալներով՝ Եվրամիության երկրների ծախսերը անտառային հրդեհների դեմ պայքարի համար, որոնք ընդգրկել են Ֆրանսիան, Իսպանիան և Եվրոպայի այլ հատվածներ, այս տարի արդեն զգալիորեն գերազանցել են 3 մլրդ եվրոն։