Հռոմի պապը  դատապարտում է ԱՄՆ-ում մահապատժի կիրառման սպառնալիքը

Հռոմի պապ Լևոն 14-րդ-ը  ապրիլի 24-ին դատապարտել է մահապատիժը՝ կոչ անելով վերացնել այն Միացյալ Նահանգներում։

Պապն այդ հայտարարությունն արել է հենց այն պահին, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քայլեր էր ձեռնարկում դաշնային կալանավորների մահապատժի մեթոդները ընդլայնելու ուղղությամբ։

Պապը նշել է, որ կաթոլիկ եկեղեցին սովորեցնում է, որ յուրաքանչյուր մարդկային կյանք սուրբ է՝ բեղմնավորման պահից. գրում է Reuters-ը։

Թրամփը չեղարկել է Վիտկոֆի և Քուշների այցը Իրանի հարցով բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր փեսա Ջարեդ Քուշների և հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆի հետ Պակիստան կատարելիք այցը, որտեղ նրանք պետք է բանակցություններ վարեին իրանցի պաշտոնյաների հետ։

Սպիտակ տան ղեկավարը այս մասին հայտարարել է Fox News-ի թղթակցին։

«ԱՄՆ պատվիրակությունը չպետք է 18 ժամ վատնի թռիչքի վրա։ Նրանք կարող են մեզ զանգահարել ցանկացած ժամանակ»,- ասել  է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն Պակիստանի Իսլամաբադում՝ ապրիլի 27-ին։

Իրանի ԱԳ նախարարը Պակիստան այցից հետո գրառում է կատարել

Շատ արդյունավետ այց էր Պակիստան, որի բարի ծառայությունները և եղբայրական ջանքերը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, մենք բարձր ենք գնահատում․ գրել է Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի։

«Ես ներկայացրեցի Իրանի դիրքորոշումը Իրանի դեմ պատերազմի վերջնական ավարտի գործնական շրջանակի վերաբերյալ։

Մնում է տեսնել, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապես լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը»,- գրել է նա։

Օրբանը հրաժարվել է իր խորհրդարանական մանդատից, բայց ցանկանում է շարունակել ղեկավարել Ֆիդեսը ՝ Հունգարական քաղաքացիական միությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանական մանդատից, բայց պատրաստ է շարունակել ղեկավարել իր «Ֆիդես» կուսակցությունը, եթե այն ստանա կուսակցության համագումարի աջակցությունը. այս մասին նա հայտարարել է սոցիալական ցանցի իր էջում։

«Ես մեր համայնքը ղեկավարել եմ գրեթե չորս տասնամյակ, որի ընթացքում մենք ունեցել ենք հաջողություններ և անհաջողություններ, ընտրական հաղթանակներ և պարտություններ:

Սակայն մեկ բան անփոփոխ է մնացել. այս ճամբարը միշտ եղել է Հունգարիայի ամենամիասնական քաղաքական համայնքը, և Հունգարիան հիմա հուսահատորեն կարիք ունի այս միասնությանը:

Նախագահությունն առաջարկում է, որ ես շարունակեմ իմ աշխատանքը որպես Ֆիդեսի նախագահ, և եթե Կոնգրեսը ինձ վստահություն տա, ես պատրաստ եմ այս առաջադրանքին», – հայտարարել է Օրբանը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո.Al Jazeera

Արաղչին Իսլամաբադից հեռացել է երկրի ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Շահբազ Շարիֆի  և Պակիստանի բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։

Պակիստանի մայրաքաղաքում Իրանի արտգործնախարարը  ներկայացրել է Իրանի դիրքորոշումը և Թեհրանի վերապահումները ԱՄՆ պահանջների վերաբերյալ. նշում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, որ Պակիստանը միջնորդում է Պարսից ծոցում հակամարտության կարգավորման շուրջ Իրան-ԱՄՆ երկխոսությանը։

Չարենցավանում բեռնատարի վարորդը «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարի

Ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան և Չարենց փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Գրիգոր Տ․-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան

Դեբեդ գետի կամուրջը, որ տանում է դեպի Այրումի կայարան, անմխիթար վիճակում է. հայտնում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ:

Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ:

Այս ընթացքում կարող են վտանգվել մեր հայրենակիցների կյանքերը»,- գրել է նա։

Հայտնի է, թե ով է ապրիլի 24-ին ծառերի սպանդ կատարած անձը

Երեկ՝ ապրիլի 24-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրականացված ծառերի սպանդի մասին։

Հրապարակումից ժամեր անց Shamshyan.com-ը մի քանի ահազանգեր է ստացել Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր նախ իրենց զայրույթն են ուղղել  Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հասցեներին՝ ասելով, որ նրանք շատ լավ էլ իմացել են, թե ով է ծառերի սպանդի հեղինակը, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։

Իսկ ծառերը քոքից կտրվել են նախկին դատախազի որդու՝ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար տարիներ առաջ պայքարի դուրս եկած Սևակ Սահակյանի կողմից, ով նույնիսկ տարիներ առաջ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել այն ժամանակվա Ներքին գործերի Արմավիրի բաժին և այդ խուլիգանության փաստով Արմավիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական գործ։

Ու հիմա Ս. Մինասյանը ծառերի սպանդն արդարացրել է՝ ասելով, թե ինքը դրա տեղը նոր ծառեր է տնկելու, իսկ տարածքն իր սեփականությունն է. գրված է հրապարակման մեջ։