Պարսից ծոցի երկրների տնտեսական խոցելիությունը․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ նավթագազային կախվածության խորքային հետևանքները

Վերջին տարիներին գերիշխում էր այն տեսակետը, որ Պարսից ծոցի երկրները բավարար չափով պաշտպանված են, հարուստ են և ունեն զգալի դիմադրողականություն արտաքին ցնցումների նկատմամբ։ Սակայն, նույնիսկ ոչ տևական պատերազմն ամբողջությամբ խոցելի է դարձրել այդ երկրներին։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ, չնայած նավթադոլարների հսկայական մուտքերին, Ծոցի երկրները չեն կարողացել ժամանակին ձևափոխել իրենց տնտեսությունները և դուրս գալ նավթագազային կախվածությունից.

Պարսից ծոցի երկրներից Քուվեյթի ՀՆԱ-ի շուրջ 57%-ը պատկանում է նավթային ոլորտին։

Նավթային կախվածությամբ երկրորդ տեղում Օմանն է՝ 50% մասնաբաժնով։ Երրորդ հորիզոնականում Սաուդյան Արաբիան է, որտեղ ՀՆԱ-ում նավթային ոլորտի մասնաբաժինը կազմում է 37%։

Ծոցի մյուս երկրներում՝ ԱՄԷ-ում, Բահրեյնում և Եմենում, այդ մասնաբաժինը կազմում է 30%։ Սա Ծոցի մյուս երկրների համեմատ նվազագույն ցուցանիշն է, սակայն նույնիսկ այդ պարագայում տնտեսությունների համար բավականին նշանակալի և ռիսկային կախվածություն է։ 

Պարսից ծոցի երկրների հիմնական խոցելիությունը պայմանավորված է տնտեսության ոչ բավարար դիվերսիֆիկացմամբ։ Երբ ՀՆԱ-ի մեծ մասը ձևավորվում է նավթագազային ոլորտից, ցանկացած պատերազմ,  աշխարհաքաղաքական լարում, արտահանման խափանում կամ գների տատանում արագ փոխանցվում է ամբողջ տնտեսությանը։

Այսինքն՝ բարձր եկամուտներն ինքնին դեռ չեն նշանակում կայունություն, եթե այդ եկամուտները ձևավորվում են սահմանափակ թվով հումքային աղբյուրներից։ Նավթային կախվածությունը կարճաժամկետում կարող է ապահովել մեծ ֆինանսական հոսքեր, բայց երկարաժամկետում մեծացնում է խոցելիությունն արտաքին շոկերի նկատմամբ։

Թուրքիան երկարաժամկետ հարկային արտոնություններ է առաջարկում օտարերկրացիներին

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են օտարերկրյա ներդրողներին և մասնագետներին ներգրավելու նպատակով նոր հարկային արտոնությունների ներդրման մասին։

Ըստ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այն անձինք, ովքեր վերջին երեք տարիներին չեն եղել Թուրքիայի հարկային ռեզիդենտ և որոշեն տեղափոխվել երկիր, կազատվեն արտասահմանում ստացված եկամուտների և կապիտալի աճի հարկումից մինչև 20 տարի ժամկետով։

Այս նախաձեռնությամբ թուրքական իշխանությունները նպատակ ունեն խթանել ներդրումները և ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ ուժեղացնելով երկրի տնտեսական և տեխնոլոգիական ներուժը։

Թուրքիան երկարաժամկետ հարկային արտոնություններ է առաջարկում օտարերկրացիներին

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են օտարերկրյա ներդրողներին և մասնագետներին ներգրավելու նպատակով նոր հարկային արտոնությունների ներդրման մասին։

Ըստ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այն անձինք, ովքեր վերջին երեք տարիներին չեն եղել Թուրքիայի հարկային ռեզիդենտ և որոշեն տեղափոխվել երկիր, կազատվեն արտասահմանում ստացված եկամուտների և կապիտալի աճի հարկումից մինչև 20 տարի ժամկետով։

Այս նախաձեռնությամբ թուրքական իշխանությունները նպատակ ունեն խթանել ներդրումները և ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ ուժեղացնելով երկրի տնտեսական և տեխնոլոգիական ներուժը։

Կովկասի ժողովուրդների երջանկության դինամիկան. Ո՞վ է ամենաերջանիկը

Կովկասը շարունակում է մնալ աշխարհի ամենաակտիվ և ռազմավարական տարածաշրջաններից մեկը, որտեղ խաչվում են միաժամանակ մի քանի գերտերությունների շահեր։

Տարածաշրջանը մշտապես գտնվում է քաղաքական և տնտեսական ցնցումների մեջ։ Թեև Կովկասի պետությունների միջև հակասությունները վերջին տարիներին այնքան էլ խոր չեն, արտաքին ազդեցությունները հաճախ են դառնում լարվածության հիմնական աղբյուր։ Օրինակ, ԱՄՆ-ի հարձակումը հարևան Իրանի վրա նորից ընդգծեց տարածաշրջանի խոցելիությունը և աշխարհաքաղաքական զգայունությունը։


Քիչ ծնունդներ, ավելացող վարկեր և ՀՀ խոշոր հարկատուները․ Շաբաթը՝ թվերով


Այս իրավիճակն անմիջապես արտացոլվում է հասարակությունների տրամադրություններում։ Վերջին տասնամյակի ընթացքում նկատվում է, որ Կովկասի ժողովուրդների երջանկության մակարդակը փոփոխական է՝ կախված արտաքին և ներքին գործոններից.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թ․ ամենաերջանիկը եղել են ռուսները՝ 5․83 բալով։

Երկրորդ տեղում են հայերը՝ 5․58 բալով, իսկ երրորդ տեղում՝ վրացիները՝ 5․52 բալով։ Սա այն դեպքում, երբ նշված երկրներից յուրաքանչյուրը վերջին տարիներին բախվել է տարբեր մասշտաբի կոնֆլիկտների և ճգնաժամերի։ Ամենաապերջանիկ ժողովուրդը ադրբեջանցիներն են՝ 4․99 բալ արդյունքով։

  • Համեմատելով 2016 և 2025 թթ․ տվյալները՝ պարզ է դառնում, որ երջանկության համաթվի ամենամեծ աճը՝ 1․23 տոկոսային կետով, արձանագրվել է Վրաստանում, իսկ ամենամեծ անկումը՝ 0․24 կետով, Ադրբեջանում։

Այս թվերը վկայում են, որ Կովկասի ժողովուրդների երջանկության մակարդակը մեծապես կախված է ոչ միայն տնտեսական բարեկեցությունից, այլև տարածաշրջանային կայունությունից և արտաքին քաղաքական միջավայրից։ Կովկասը, լինելով աշխարհաքաղաքական խաչմերուկ, շարունակում է ապրել լարվածության և հույսի միջև՝ պահպանելով իր յուրահատուկ դիմադրողականությունը և մշակութային կենսունակությունը։

Քիչ ծնունդներ, ավելացող վարկեր, ՀՀ խոշոր հարկատուները․ Շաբաթը՝ թվերով

Թվեր, փաստեր և ֆինանսեր․ ամփոփում ենք շաբաթը  Banksnews.am-ի հետ։

Ծնելիության թվերի երկնիշ անկում ունենք։ՎԿ տվյալներով՝ 2026  թ․ հունվարին Հայաստանում 2.393 երեխա է ծնվել՝ 11 տոկոսով քիչ, քան նախորդ տարվա հունվարին։ Հիշեցնենք, որ 2025թ․ առաջին եռամսյակում արձանագրվել էր ծնունդների ամենացածր մակարդակը վերջին 100 տարվա ընթացքում։

Իսկ ԱՆ-ն ամփոփել է առողջության ապահովագրության ներդրման 100  օրը։ Այս ընթացքում համակարգի շահառու է դարձել  ՀՀ 1 մլն 703 հզ մարդ։ Ապահովագրությունից օգտվել է 614 226 -ը։

ՀՀ ԿԲ  տվյալներով՝ 2026թ․ փետրվարին 2025թ․ փետրվարի համեմատ՝  Երևանում ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն աճել են 18․3%-ով՝ կազմելով մոտ ֏5․23 մլրդ, մարզերում վարկերի թիվը  ֏2․02 մլրդ է՝ 32%-ով ավելի, քան 2025թ․ փետրվարին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև 40 տոկոսով նվազեցնել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու, իսկ մինչև 55 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները։ Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։

Ովքե՞ր են ՀՀ խոշոր հարկատուները 2026-ի առաջին եռամսյակի դրությամբ։  Հարկատուների առաջին հազարյակը պետբյուջե է վճարել ընդհանուր 464,420,150 հզ դրամ՝ 13.4%-ով ավելի,  քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։  ՀՀ երեք խոշոր հարկատուներն են․

  • «Մոբայլ Սենթր Արթ» —   21.3 մլրդ դրամ։
  •  «Գազպրոմ Արմենիա» —  19.7 մլրդ դրամ
  •  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» -15.4 մլրդ դրամ։

Հիմա գնաճի մասին։ 2026 թ․ մարտին 2025թ․ մարտի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 4․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․7%  մակարդակում։  ՎԿ տվյալներով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում աճը կազմել է 7․8%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Երևանում՝ 9․1%, և Վանաձորում՝ 7․7%։

Եվ վերջում․․․․․․ 743 մլն ՀՀ դրամ են արժեցել Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շինարարական աշխատանքները սկսել էին 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։

 

Ռուսաստանի ՆԳՆ-ն կոչ է անում խուսափել արտասահմանյան կայքերից՝ զեղծարարության ռիսկը նվազեցնելու համար

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը(МВД) խորհուրդ է տվել քաղաքացիներին սահմանափակել արտասահմանյան կայքերի օգտագործումը՝ խարդախության վտանգը նվազեցնելու նպատակով։

Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ օտարերկրյա ինտերնետային հարթակներում ավելի հաճախ են արձանագրվում կիբերհանցագործությունների և տվյալների գողության դեպքեր, ինչի հետևանքով քաղաքացիները կարող են ենթարկվել ֆինանսական կորուստների։

ՆԳՆ-ն կոչ է անում օգտատերերին լինել առավել զգոն, օգտագործել միայն վստահելի աղբյուրներ և խուսափել կասկածելի կայքերում անձնական կամ բանկային տվյալներ մուտքագրելուց։

Փորձագետների գնահատմամբ՝ նման առաջարկությունները կարող են կապված լինել ինչպես կիբերանվտանգության ռիսկերի աճի, այնպես էլ տեղեկատվական տարածքի վերահսկման քաղաքականության հետ։

Tesla-ն ներկայացրել է Cybercab ինքնավար էլեկտրամեքենան՝ առանց ղեկի և ոտնակների

Tesla ընկերությունը հայտարարել է իր առաջին սերիական ինքնավար էլեկտրամեքենայի՝ Cybercab մոդելի մասին, որը նախատեսված է գործարկվել որպես ընկերության անօդաչու տաքսի ծառայության մաս։

Նոր ավտոմեքենան չի ունենա ղեկ, հայելիներ և արգելակների․ կառավարման ամբողջ գործընթացը փոխանցվելու է արհեստական բանականությանը։

Cybercab-ը նախատեսված է աշխատելու Tesla-ի ֆիրմային ռոբոտաքսի ցանցում, որտեղ մեքենաները կգործեն ամբողջությամբ ինքնավար ռեժիմով՝ առանց վարորդի մասնակցության։

Ընկերությունում նշում են, որ նախագիծը կարևոր քայլ է տրանսպորտային ոլորտում ավտոմատացման զարգացման ուղղությամբ և կարող է էապես փոխել քաղաքային տեղափոխումների մոդելը առաջիկա տարիներին։

Զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվը պահպանվել է բոլոր բանկերում՝ ապահովելով համակարգի երկարաժամկետ կայունություն. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով) անվանվում է զուտ կայուն ֆինանսավորման գործակից կամ նորմատիվ։ Վերջինս պահանջում է, որ բանկի հասանելի կայուն միջոցները մշտապես լինեն առնվազն հավասար կամ ավելի մեծ, քան բանկի անհրաժեշտ կայուն միջոցները՝ բոլոր արժույթներով։

Բանկին հասանելի կայուն միջոցները բանկի հաշվեկշռի պասիվային մասում գրանցված բանկի կապիտալի այն գործիքներն ու պարտավորություններն են, որոնք, ըստ ակնկալիքի, հասանելի կլինեն բանկին առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Բանկին հասանելի կայուն միջոցների կազմում ընդգրկվում են բանկի կապիտալի գործիքները, ինչպես նաև հաշվեկշռային և արտահաշվեկշռային պարտավորությունները։ Բանկին անհրաժեշտ կայուն միջոցների կազմում ընդգրկվում են բանկի հաշվեկշռային և արտահաշվեկշռային ակտիվները։

Նվազագույն սահմանաչափը սահմանված է 100%, ինչը նշանակում է, որ բանկը պետք է ունենա բավարար երկարաժամկետ և կայուն ֆինանսավորում՝ իր ակտիվների և պարտավորությունների ապահովման համար։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մեկնաբանությամբ՝ զուտ կայուն ֆինանսավորման գործակիցը բանկերի համար հիմնական պաշտպանական գործիք է, որը պարտադրում է, որ հասանելի կայուն միջոցները մշտապես բավարարեն կամ գերազանցեն անհրաժեշտ կայուն միջոցները։ Սա ապահովում է բանկային համակարգի երկարաժամկետ կայունությունը, նվազեցնում է համակարգային ռիսկերը և բարձրացնում է վստահությունը թե՛ հաճախորդների, թե՛ միջազգային գործընկերների շրջանում։


«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել  


Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիտարկենք, թե ՀՀ առևտրային բանկերում 2026թ․ առաջին եռամսյակում որքան է կազմել զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվը․

Նկատենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Արցախբանկի հաշվետվություններում զուտ կայուն ֆինանսավորման գործակիցը ներկայացված չէ։ Մյուս բանկերի հաշվետվությունների համաձայն՝ 2026թ․ առաջին եռամսյակում զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի խախտում չի արձանագրվել։


Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման


Էվոկաբանկի պարագայում արձանագրվել է ցուցանիշի առավելագույն մակարդակը՝ 153․32%։ Վերջինս 2025թ․ առաջին եռամսյակի մակարդակի համեմատ նվազել է 13․26 տոկոսային կետով։

Երկրորդ հորիզոնականում է Արմսվիսբանկը՝ ցուցանիշի  153․12% արդյունքով։ Վերջինս 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 13․01 տոկոսային կետով։

Երրորդ տեղում է Բիբլոս Բանկ Արմենիան, որի դեպքում հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով) 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է 150․72%՝ 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 0․17 տոկոսային կետով։

2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ զուտ կայուն ֆինանսավորման գործակցի ամենամեծ աճն արձանագրվել է ԱյԴի Բանկի պարագայում՝ 22․7 տոկոսային կետով, իսկ անկում՝ 17․15 տոկոսային կետով՝ ԱրարատԲանկի դեպքում։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026թ․ առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգում զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի խախտում չի արձանագրվել, ինչը վկայում է ոլորտի հարաբերական կայունության և երկարաժամկետ ֆինանսավորման բավարար մակարդակի մասին։

Միևնույն ժամանակ, առանձին բանկերի միջև նկատվող տարբերությունները ցույց են տալիս, որ կայուն ֆինանսավորման կառավարման արդյունավետությունը շարունակում է մնալ մրցակցային կարևոր առավելություն։ 

 

Վրաստանից պնդուկի արտահանումն աճում է. Որքան է արտահանվել դեպի Հայաստան

Վրաստանից պնդուկի արտահանումը շարունակում է աճել արժեքային արտահայտությամբ՝ չնայած մատակարարվող ծավալների որոշակի նվազմանը։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

2026 թվականի մարտին Վրաստանն արտահանել է շուրջ 1,3 հազար տոննա պնդուկ՝ 14,3 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում արտահանման ծավալը նվազել է 8%-ով, մինչդեռ արժեքը աճել է 39%-ով, ինչը վկայում է միջազգային շուկայում գների բարձրացման մասին։

Վրացական պնդուկի հիմնական արտահանման շուկաները Եվրամիության երկրներն են՝ Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Հունաստանը։ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը այս երկրներ է արտահանվել շուրջ 10,7 հազար տոննա պնդուկ։

Այնուհետև հիմնական գնորդների շարքում են Սիրիան՝ 1,1 հազար տոննայով, Ռուսաստանը՝ 557 տոննայով, և Հայաստանը՝ 516 տոննայով։

Փորձագետները նշում են, որ գների աճը կարող է պայմանավորված լինել ինչպես առաջարկի սահմանափակումներով, այնպես էլ եվրոպական շուկաներում պահանջարկի կայուն բարձր մակարդակով։

Թրամփը կմասնակցի TRUMP թոքենի խոշոր սեփականատերերի համար կազմակերպված փակ ընթրիքին

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի TRUMP թոքենի խոշոր սեփականատերերի համար նախատեսված հանդիսավոր ընթրիքին, որը կկայանա ապրիլի 25-ին՝ շաբաթ օրը, Ֆլորիդայում գտնվող նրա Mar-a-Lago նստավայրում։

Միջոցառմանը սպասվում է շուրջ 18 հայտնի հյուրերի ներկայություն։ Նրանց թվում են Paolo Ardoino-ն՝ Tether ընկերության ղեկավարը, Chi Hyun Song-ը՝ Upbit բորսայի հիմնադիրը, ներդրումային ոլորտի ներկայացուցիչ Cathie WoodArk Invest ընկերությունից, ինչպես նաև լեգենդար բռնցքամարտիկ Մայքլ Ջերարդ Թայսոնը։

Հատկանշական է, որ մարտին միջոցառման մասին առաջին հայտարարության ժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել էր, թե այն ընդգրկված չէ նախագահի պաշտոնական օրակարգում, և այդ օրը Թրամփը նախատեսում էր մասնակցել Վաշինգտոնում անցկացվող White House Correspondents’ Dinner-ին։

Ընթրիքը նախատեսված է TRUMP թոքենի 297 խոշորագույն սեփականատերերի համար։ Նրանցից 29-ը կհրավիրվեն նաև առանձին VIP ընդունելության՝ Թրամփի և մյուս «սուպերսթարների» մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ նախագահը չի ընդունելու նվերներ և չի անցկացնելու անձնական հանդիպումներ հյուրերի հետ։ VIP մասնակիցներին կտրամադրվեն հուշանվերներ՝ օծանելիք, ժամացույցներ և այլ ապրանքներ՝ Fight Fight Fight խորհրդանիշով և Trump բրենդով։

TRUMP թոքենի գինը ներկայումս տատանվում է մոտ 2.85 դոլարի սահմաններում, ինչը շուրջ 96 տոկոսով ցածր է նախորդ տարվա հունվարին՝ թողարկումից անմիջապես հետո գրանցված մոտ 75 դոլար առավելագույն ցուցանիշից։