Իրանի զինված ուժերը գերակայում են տարածաշրջանում՝ չնայած ԱՄՆ-ի ագրեսիայի գործողություններին․ Գեներալ Շեկարչի

Չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացվող ագրեսիայի և վնասարարության գործողություններին՝ Իրանի զինված ուժերն այնուամենայնիվ գերակայություն ունեն տարածաշրջանում։ Ինչպես փոխանցում է Press TV-ն, կիրակի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին։

«Չնայած Միացյալ Նահանգների սադրանքներին, բարեբախտաբար, նախաձեռնությունը մնում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ձեռքում, իսկ իրանցի մարտիկների մարտունակությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,- նշել է գեներալ Շեկարչին:

Նա նաև զգուշացրել է տարածաշրջանի որոշ երկրների ԱՄՆ «ֆաշիստական» զինված ուժերին աջակցելու բացասական հետևանքների մասին։

«Ցանկացած երկիր, որը գործողություններ կձեռնարկի Իրանի դեմ, կբախվի մեր երկրի զինված ուժերի վճռական պատասխանին»,- ընդգծել է գեներալը:

ԱՄԷ-ն հայտարարել է թշնամական ԱԹՍ-ների խոցման մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են երկու թշնամական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, հաղորդում է Al Jazeera-ն։

Զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել։

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ պատերազմի սկզբից ի վեր ԱՄԷ-ի տարածքում անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 230-ը՝ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ

Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել է հակազդել երկրի հակառակորդներին․ «Խաթամ ալ-Անբիա»

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահիի հետ հանդիպման ժամանակ կարգադրել է շարունակել ռազմական գործողությունները և «ամենայն վճռականությամբ ու ուժով» հակազդել երկրի հակառակորդներին։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ հղում անելով շտաբի հայտարարությանը:

Հանդիպման ընթացքում Աբդոլլահին Խամենեիին զեկույց է ներկայացվել Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատրաստվածության վերաբերյալ, ներառյալ՝ Իրանի բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), իրավապահ և սահմանապահ ուժերը, Պաշտպանության նախարարությունը և «Բասիջ» աշխարհազորային կազմավորումները:

Հրամանատարի խոսքով՝ իրանական զինված ուժերը գտնվում են մարտական բարձր պատրաստվածության վիճակում, տնօրինում են անհրաժեշտ ծրագրերն ու սպառազինությունը, կարող են դիմակայել «ամերիկա-սիոնիստական հակառակորդների» գործողություններին և պատրաստ են օպերատիվ ու խիստ պատասխան տալ ցանկացած «ռազմավարական սխալի, ագրեսիայի կամ ոտնձգության» ժամանակ։

Աբդոլլահին նաև հայտարարել է, որ զինված ուժերը կկատարեն գերագույն առաջնորդի հրահանգները և կպաշտպանեն Իրանի շահերը «մինչև արյան վերջին կաթիլը»։

Խամենեին, իր հերթին, երախտագիտություն է հայտնել զինվորականներին և բարձր գնահատել զինված ուժերի գործողություններն այսպես կոչված «երրորդ պարտադրված պատերազմի» ընթացքում, որը, նրա խոսքով, հանգեցրել է «ապշեցուցիչ հաղթանակների» և թույլ չի տվել հակառակորդներին հասնել իրենց նպատակներին։

Մոսկվան չի հասկանում, թե ինչու Փաշինյանը Երևանում չի «հավասարակշռել» Զելենսկու հայտարարությունները․ Պեսկով

Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը (խմբ.՝ Նիկոլ Փաշինյանը) չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել», – ասել է Պեսկովը։

Նրա կարծիքով՝ Երևանի նման գործողությունները «լրացուցիչ վերլուծության կարիք ունեն»։ «Դատելով նրանից, որ հարթակ է տրամադրվել հակառուսական հայտարարությունների համար, և դատելով նրանից, որ Հայաստանի ղեկավարության կողմից չեն եղել որևէ հավասարակշռող հայտարարություններ՝ այստեղ լրացուցիչ վերլուծության դաշտ է բացվում», – հայտարարել է Պեսկովը։

Մոսկվայի համար չափազանց կարևոր է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ․ Պեսկով

Մոսկվայի համար չափազանց կարևոր է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ: Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի։ Ահա թե որն է մեզ համար առաջնայինը»,- հայտարարել է նա՝ անդրադառնալով Երևանում Եվրոպական միության հետ գագաթնաժողովի անցկացմանը, որին մասնակցում էր նաև Կիևը։

«Հայաստան» դաշինքի անդամները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Մարտունիում են

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։