Ապշած եմ՝ որքան հիմար է նա. Թոփուրիան կոշտ քննադատության է ենթարկել Արման Ծառուկյանին

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան խիստ քննադատական և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հասցեին:

Արիել Հելվանիին տված հարցազրույցում Թոփուրիան կասկածի տակ է դրել Ծառուկյանի վարքագիծն ու մտավոր ունակությունները.

«Ես իսկապես ապշած եմ՝ որքան հիմար է նա։ Նրա մտածելակերպը երեխայի է նման։ Այն ամենը, ինչ տեսնում եմ նրա մասին համացանցում, լիակատար խայտառակություն է։ Ո՞ւմ է նա առհասարակ հետաքրքրում։ Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ձևանում են հարուստ և ի ցույց են դնում գումարը։ Դու այնքան աղքատ ես, որ միակ բանը, որ ունես, փողն է։ Այն էլ ծախսում ես հորդ, այլ ոչ թե քո գումարները։ Նա պարզապես երեխա է»,- հայտարարել է Թոփուրիան։

Խոսելով հնարավոր մենամարտի մասին՝ գործող չեմպիոնը վստահություն է հայտնել իր ուժերի նկատմամբ՝ Ծառուկյանին խորհուրդ տալով կենտրոնանալ սթրիմների վրա.

«Նա իմ մակարդակին չէ։ Եթե մենք հանդիպենք, ես առաջին ռաունդում կկոտրեմ նրա ծնոտը։ Ի՞նչ է նա անելու. փորձելու է ինձ տապալե՞լ։ Եղբա՛յր, խնդրում եմ, լսի՛ր ինձ. մասնակցի՛ր քո ըմբշամարտի մրցաշարերին, վարի՛ր քո սթրիմները, իսկ երբ գա պահը, պարզապես եղի՛ր այնտեղ, և ես կանեմ մնացածը»,- հավելել է նա։

Armsport

Թուրքիայի «փափուկ ուժը». Ալբանիայում թուրքերենի ուսուցման նոր կենտրոն է բացվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, Ալբանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արբեն Քինգջիի պաշտոնական հրավերով մեկնել է Ալբանիա։

Բայրաքթարօղլուին դիմավորել են զինվորական արարողությամբ։

Թուրքիայի ԳՇ պետը այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի, ինչպես նաև պաշտպանության նախարար Էրմալ Նուֆիի հետ։

Բայրաքթարօղլուն այցելել է Տիրանայում Թուրքիայի դեսպանատուն։ Նա նաև մասնակցել է Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) կողմից թուրքերենի ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։

Նշենք, որ TİKA-ն հիմնադրվել է 1992թ. Թուրքիայի մշակութային և հասարակական ազդեցությունը համակարգելու համար:

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ինչ էր սպասվում Անահիտ Կիրակոսյանին ներկայացումից հետո. հուզիչ կադրեր

Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի համար երեկ առանձնահատուկ ու հիշարժան օր էր։ Նրա ծննդյան տոնը սկսվեց կեսգիշերից և ավարտվեց բեմի վրա՝ լի ջերմությամբ, սիրով ու անսպասելի անակնկալներով։

Տոնական օրվա մեկնարկը տրվեց ամենահուզիչ ձևով։ Դուստրերը՝ Լաուրան և Աննան, որոշել էին մայրիկին զարմացնել հենց կեսգիշերին։ Չնայած Անահիտի ամուսնալուծությանը՝ կադրերից պարզ է դառնում, որ նա պահպանել է հրաշալի և չափազանց մտերիմ հարաբերություններ աղջիկների հետ։

Անակնկալի սեղանը զարդարված էր շքեղ վարդերով, նրբաճաշակ տորթով և մոմերով։ Սակայն ամենաթանկը մակագրություններն էին. «Միշտ ժպիտով եմ հիշում մեր առաջին հանդիպումը… Այդ օրվանից սկսվեց մի կապ, որը տարիների ընթացքում դարձավ ինձ համար ամենաթանկը», – գրել էր Լաուրան իր սթորիում։

Տեսանյութում երևում է նաև Անահիտի փոքրիկ որդին, ով ծովահենի գլխարկով միացել էր շնորհավորանքներին։ Դերասանուհին չի կարողացել զսպել հույզերը և ջերմորեն գրկել է զավակներին։

Եթե օրը սկսվել էր ընտանեկան ջերմությամբ, ապա ավարտվեց գործընկերների ու երկրպագուների բուռն ծափողջյունների ներքո։ Երեկոյան, ներկայացման ավարտից հետո, Անահիտին սպասում էր ևս մեկ անսպասելի անակնկալ։

Հենց թատրոնում կազմակերպված այս տոնը լեցուն էր ծաղիկներով և անկեղծ ժպիտներով, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան սիրված է դերասանուհին թե՛ տանը, թե՛ աշխատանքում։

Թուրքիան ու ԱՄՆ-ն մտադիր են առևտրի ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է «Թուրքիայի առևտրի և արդյունաբերության պալատների միության» (TOBB) և ԱՄՆ առևտրային պալատների միջև կլոր սեղան քննարկմանը։

Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խորը արմատներ ունեցող ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը ամուր հիմք է ստեղծում տնտեսական համագործակցության համար։

Նա նաև հավելել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված այս կառուցվածքը թույլ է տալիս խորացնել ներդրումային և առևտրային հարաբերությունները և աջակցում է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության երկարաժամկետ և կայուն զարգացմանը։

Յըլմազը նշել է, որ Թուրքիա-ԱՄՆ առևտրի ծավալը անցյալ տարի մոտեցել է 39 մլրդ դոլարի և կողմերը մտադրված են այն հասցնել 100 մլրդ դոլարի։ Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Յըլմազը նշել է, որ պատերազմից (խմբ. ԱՄՆ-Իսրայել ըննդեմ Իրանի) հետո սպասվում է նոր տարածաշրջանային միջավայր և նոր պայմաններ ու հավելել է, որ կգործի նոր դինամիկա։

Ըստ նրա՝ այս միջավայրում Թուրքիան պահպանում է իր կայունությունը, իր կարգավիճակը՝ որպես անվտանգ ապաստան։

Աղբյուր՝ Ermenihaber

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին վերջնական որոշում չի կայացրել. Բաղայի

Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությանը։

«Պակիստանյան բանակցություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել»,- ասել է Բաղային։

Դիվանագետը նշել է, որ պատճառը ամերիկյան կողմի հակասական ուղերձներն են, պահվածքը և անընդունելի գործողությունները։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։

Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։

ԵՄ-ն կվերսկսի Բաքվի հետ համագործակցության նոր համաձայնագրի բանակցությունները

Եվրամիությունը շուտով կվերսկսի Ադրբեջանի հետ համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ էներգետիկայի և փոխկապակցվածության ոլորտներում։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը և շուտով կվերսկսենք համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը չորս բաժնից է բաղկացած։ Բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։ Այս պահին բաց են մնում որոշ հարցեր՝ կապված առևտրատնտեսական մասի հետ։

Հակամшրտություններն ու անկայունությունը կարող են մինչև 20 երկրի մղել միջուկային ռnւմբ մշակելու․ Գրոսի

Աշխարհը բախվում է միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի, այս մասին գրում է The Telegraph-ը։

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ հակամարտություններն ու անկայունությունը կարող են մինչև 20 երկրի մղել միջուկային ռումբ մշակելու։

Գրոսին նշել է, որ աճող հակամարտություններն ու անկայունությունը կարող են հանգեցնել չտարածման համակարգի «ճաքի» և առաջացնել դոմինոյի էֆեկտ։

The Telegraph-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Լեհաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի նման երկրների միջուկային զենք ձեռք բերելու վերաբերյալ վերսկսված քննարկումները կարող են աշխարհը դնել «շատ, շատ փխրուն դիրքում»։

Պարսից ծոցի երկրների դեմ օգտագործվող իրանական ԱԹՍ-ները հագեցած են ռուսական սարքավորումներով․ Կալլաս

Պարսից ծոցի երկրների դեմ օգտագործվող իրանական անօդաչու թռչող սարքերը, հավանաբար, հագեցած են ռուսական տեխնոլոգիական կատարելագործումներով։

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը։

«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր Պարսից ծոցի գործընկերների հետ՝ այդ ամենը սահմանափակելու համար, այդ թվում՝ պատժամիջոցների վերաբերյալ հնարավոր համագործակցության միջոցով։ Մենք նաև ցանկանում ենք խորացնել մեր համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության և պաշտպանության ոլորտներում»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։

Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:

Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։

Ավելի վաղ գրել էինք, որ հենց իշխանությունների ուսումնասիրություններով` իրենց դիրքերը թույլ են Շիրակի եւ Լոռվա մարզերում: Առաջիկա շաբաթներին հենց այդ ուղղությամբ են աշխատելու, որ վարկանիշ բարձրացնեն։

Ինչպես նաեւ ձերբակալություններ են իրականացնելու, ինչպես արեցին Գյուլագարակում, որ մարդկանց վախեցնեն՝ չաջակցեն ընդդիմությանը:

Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։

Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։

ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել` կաթողիկոսին զրկելով եւս մի լծակից։

Պատմեցին, որ շաբաթներ առաջ ՔԿԾ-ից կապ են հաստատել գործող հոգեւոր սպասավորների հետ, առաջարկել են իրենց հետ պայմանագրեր կնքել, ընդ որում՝ վճարովի հիմունքներով, փորձելով շահագրգռել, որ տիրադավների շարքերը համալրեն, սակայն նրանք չեն համաձայնել: Դրանից հետո սկսել են պայմանագրեր կնքել Փաշինյանի կողմն անցած տիրադավների թեմերի հոգեւորականների հետ: Թե որքան են վճարելու նրանց, առաջիկայում կպարզենք։

Նշենք, որ այժմ ՔԿՀ-ների հոգեւոր տեսուչը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանն է, որն առաջինն է մերժել իշխանության գործարքը: Ըստ ամենայնի, շուտով նրան փոխարինող կգտնեն։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրամանով էլ փետրվարի 1-ից դադարեցվել է ԶՈՒ հոգեւոր ծառայողների գործունեությունը ՊՆ համակարգում։ Իսկ մարտի 27-ին Փաշինյանը Ներման հարցերի հանձնաժողովի կազմում էր ընդգրկել Արման Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին։