Պաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքը

Իրանական պաշտոնական Fars գործակալությունը հաղորդում է, որ Պակիստանից դեպի Ուզբեկստան առաջին առևտրային բեռի առաքմամբ պաշտոնապես մեկնարկել է Իրանի տարածքով անցնող նոր տրանսպորտային միջանցքի գործառնական փուլը։ Այս նոր երթուղին սկիզբ է առնում Պակիստանի հարավում գտնվող Գվադար նավահանգստից և Իրանի տարածքով ձգվում դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, մասնավորապես՝ Ուզբեկստան։

Նախագծի հիմնական նպատակն է Հարավային Ասիան ուղիղ կապով միացնել Կենտրոնական Ասիայի շուրջ 70 միլիոնանոց շուկային՝ զգալիորեն խթանելով տարածաշրջանային առևտուրը։ Համեմատած ավանդական ուղիների հետ՝ այս միջանցքը թույլ է տալիս էապես կրճատել բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը, ինչն այն դարձնում է տնտեսապես ավելի շահավետ և մրցունակ։

Պակիստանցի պաշտոնյաները նշել են, որ առաջին բեռնափոխադրումը կրում է փորձնական բնույթ և հիմք է հանդիսանալու միջանցքի հետագա լիարժեք շահագործման համար։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել կայուն և բազմաֆունկցիոնալ տարանցիկ ուղի, որը կնպաստի տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը և բեռնաշրջանառության ծավալների աճին։

Հռոմի պապ արձագանքել է Թրամփին

Մշակույթ

Հռոմի պապ Լեւոն XIV-ը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հրաժարվել է մեկնաբանել Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին քննադատությունները։ Պոնտիֆիկոսը նշել է, որ չի ցանկանում ներքաշվել քաղաքական վեճերի մեջ, սակայն ընդգծել է, որ Ավետարանի ուղերձը չպետք է չարաշահվի այնպես, ինչպես դա անում են որոշ մարդիկ։

Սրբազան քահանայապետը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության հաստատման գործին՝ շեշտելով, որ շարունակելու է բարձրաձայնել պատերազմների դեմ։ 

«Ես շարունակելու եմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, խթանելով երկխոսությունը և պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները՝ խնդիրների արդար լուծումներ փնտրելու համար», – ասել է նա։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. Ֆիդան

Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդես է եկել մի շարք առանցքային հայտարարություններով՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նոր զինադադարին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ «Անադոլու» գործակալության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ չնայած 15 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի ստորագրումը տեխնիկապես անիրատեսական է, սակայն կողմերի միջև զգալի առաջընթացի դեպքում հնարավոր է հրադադարի ժամկետը երկարաձգել ևս 45 կամ 60 օրով։

Ֆիդանի փոխանցմամբ՝ թե՛ Վաշինգտոնը, թե՛ Թեհրանը անկեղծորեն ձգտում են կրակի դադարեցմանը և գիտակցում են դրա անհրաժեշտությունը։ 

Անդրադառնալով Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամին՝ Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ միջազգային հանրությունը շահագրգռված է ազատ նավագնացության վերականգնմամբ։ 

«ԱՄՆ-Իրան համաձայնագրով հնարավոր է նոր հրադադար։ Եթե կողմերը զգալի առաջընթաց գրանցեն, օրակարգում կարող է դրվել լրացուցիչ հրադադարի ժամկետի՝ հնարավոր է՝ 45 կամ նույնիսկ 60 օրվա հարցը, որը թույլ կտա շարունակել բանակցությունները և լուծել խնդիրները»,- ասել է Ֆիդանը։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին

Հարեվաններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին՝ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ։

«Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարինին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրել

Աշխարհ

Ասիական շուկաների բացման հետ մեկտեղ նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրել՝ կրկին հատելով 100 դոլարի սահմանագիծը։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն աճել է 7,3%-ով՝ հասնելով 102,30 դոլարի, իսկ West Texas Intermediate (WTI) տեսակինը՝ 8,7%-ով՝ կազմելով 104,94 դոլար։

Շուկայի նման արձագանքը պայմանավորված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հանգստյան օրերին ընթացող բանակցությունների ձախողմամբ և նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստները շրջափակելու որոշմամբ։

Էներգետիկ ճգնաժամի խորացման մտավախությունները մեծացել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ երկշաբաթյա պայմանական հրադադարի շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունը չի վերածվել վերջնական գործարքի։ 

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային էներգակիրների փոխադրումների մեկ հինգերորդ մասը, և փետրվարի 28-ից սկսված հակամարտության պատճառով այս կարևոր ջրային ուղին հայտնվել է փակուղում։ Չնայած որոշ երկրների հաջողվել էր նախապես պայմանավորվել իրենց նավերի անվտանգ անցման շուրջ, ընդհանուր առմամբ բեռնափոխադրումները մնում են կանգնած։

Երևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել

Հայաստան

Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճում անցկացնել շաբաթօրյակ, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրել է Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։ Միջոցառումն իրականացվում է «Green Green» կազմակերպության հետ համագործակցությամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Հավաքված աղբը ենթարկվելու է տեսակավորման: «Ունենալու ենք տեսակավորված աղբից ստացված երկրորդային հումքով պատրաստված արվեստի գործերի ցուցադրություն, ինչպես նաև մասնակիցներին ներկայացնելու ենք Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգային որոշ նմուշներ, և նրանք հնարավորություն կունենան քվեարկությամբ ընտրել դրանցից մեկը»,- ասել է Հայկազյանը։

2026թ. ապրիլի 18-ը (շաբաթ) աշխատանքային օր է՝ մայիսի 4-ի փոխարեն: 

Այսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը

Քաղաքականություն

Այսօրվանից արդեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են պաշտոնապես ներկայացնել իրենց հայտերը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն:

ԿԸՀ-ն քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցումը կկատարի ապրիլի 23-ից մայիսի 3-ը:

Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:

Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ը, լռության օր է. այդ օրն արգելվում է քարոզչությունը:

Շաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %

Հայաստան

Շաբաթվա միջինացված տվյալներով Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 տոկոս, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը հայտարարել է, որ Երևանում հասարակական տրանսպորտում շաբաթական կտրվածքով չկատարված վճարումների գումարով հնարավոր կլիներ 2 նոր ավտոբուս ձեռք բերել։

«Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, ինչի հաշվին երկու ավտոբուս կարող էինք գնել։ Այսինքն՝ չվճարողները բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնում։ Չնայած որ մենք ամեն տարի գնել ենք և այս տարի ևս գնելու ենք ու որակն էլ ենք բարելավելու։ Մարդկանց, որոնք չեն վճարում, մենք որպես բեռ մեր վզին տանում ենք»,-ասել է քաղաքապետը։ Նա շնորհակալություն է հայտնել պարտաճանաչ քաղաքացիներին, նաև վարորդներին։

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ ներդրվել է տոմսային նոր համակարգը: Գործում են վճարումից խուսափելու համար նախատեսված տուգանքները.

  • Տոմսը չվավերացնելու համար՝ 3,000 դրամ:
  • Չվճարելու համար՝ 10,000 դրամ:
  • Ուրիշի արտոնյալ տոմսն օգտագործելու համար՝ 15,000 դրամ: